Երևան
12 °C
2018-19 մրցաշրջանի արդյունքներով՝ «Բարսելոնան» ռեկորդային առավելություն ստացավ «Ռեալի» նկատմամբ: Այս մրցաշրջանում չեմպիոն դարձավ 87 միավորով, իսկ 3-րդ տեղը զբաղեցրած «արքայական ակումբն» ավարտեց 68 միավորով: Իսպանիայի առաջնության պատմության մեջ առաջին անգամ կատալոնցիները ոխերիմ թշնամուն գերազանցեցին 19 միավորով: Ամենամեծ առավելությունը, որ նրանք ունեցել են, եղել 17 միավորը:
Այս թիմերի մեջտեղում հայտնվեց Մադրիդի «Ատլետիկոն», որը փորձում էր ինչ-որ կերպ խանգարել կատալոնցիներին: Ի վերջո, սակայն, գրավեց 2-րդ տեղը՝ 11 միավորով զիջելով չեմպիոնին:
Առաջնությունն ավարտվեց երեկ՝ մայիսի 19-ին, սակայն «Բարսելոնան» ավելի վաղ էր չեմպիոն դարձել: Այդ հաջողությանը հասել էր դեռ 35-րդ տուրում: Սա «Բարսայի» 2-րդ անընդմեջ եւ իր պատմության մեջ 26-րդ չեմպիոնությունն է Լա լիգայում:
Մրցաշրջանի արդյունքներով Չեմպիոնների լիգայի 2019-20 մրցաշրջանի ուղեգրեր են նվաճել «Բարսելոնան», «Ատլետիկոն», «Ռեալը» եւ «Վալենսիան»: 5-րդ հորիզոնականը զբաղեցրած «Խետաֆեն» եւ 6-րդ հորիզոնականը զբաղեցրած «Սեւիլիան» կխաղան Եվրոպա լիգայում: 18-րդ տեղը զբաղեցրած «Խիրոնան» (37 միավոր), 19-րդ տեղը զբաղեցրած «Ուեսկան» (33) եւ վերջին՝ 20-րդ, տեղը զբաղեցրած «Ռայոն» (32) հայտնվեցին Սեգունդայում:
Լա լիգայի լավագույն ռմբարկու դարձավ «կապտանռնագույնների» առաջատար Լիոնել Մեսսին: Նա խփել է 36 գնդակ: Սա 6-րդ դեպքն է, որ արգենտինացին դառնում է առաջնության լավագույն ռմբարկու: Այս ցուցանիշով նա հավասարվեց նախկինում իսպանացի հայտնի հարձակվող Տելմո Սառային: Բացի այդ՝ Մեսսիի կարիերայում սա 6-րդ դեպքն է, որ նա մրցաշրջանում ամենաքիչը 50 գոլ է խփում: Ավարտվող մրցաշրջանում նաեւ 12 անգամ աչքի է ընկել Չեմպիոնների լիգայում եւ 2 անգամ՝ Իսպանիայի գավաթում:

Մեսսին եւ Մբապեն
«Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում Մեսսին այս պահին իր 36 գոլով առաջատարն է: Նրա մոտակա հետապնդողը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն է, որը 32 գոլ է հեղինակել: Ֆրանսիայի առաջնությունում դեռ 1 տուր կա, ու Մբապեն կարող է փորձել շրջանցել:
Անցած հանգստյան օրերին ավարտվեց եվրոպական թոփ 5 ֆուտբոլային առաջնություններից եւս 1-ը: Հայտնի դարձավ Բուդեսլիգայի 2018-19 մրցաշրջանի չեմպիոնը: Վերջին՝ 34-րդ տուրում, «Բավարիան» 5:1 հաշվով հաղթեց «Այնթրախտին» ու պահպանեց Գերմանիայի չեմպիոնի կոչումը:
Թիմի կազմում առաջնության շրջանակներում վերջին անգամ գոլերի հեղինակ դարձան Արյեն Ռոբենն ու Ֆրանկ Ռիբերին: Այս ֆուտբոլիստները մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու են «Բավարիայից»:
Սա «Բավարիայի» 7-րդ անընդմեջ եւ պատմության մեջ 29-րդ չեմպիոնությունն էր ազգային առաջնությունում: Այս տարի տիտղոսը հեշտությամբ չտրվեց. այն ապահովեց վերջին տուրում ու ընդամենը 2 միավորով գերազանցեց Դորտմունդի «Բորուսիային»:
34 խաղերի արդյունքում «Բավարիան» վաստակեց 78, իսկ «Բորուսիան» 76 միավոր: Լավագույն եռյակը եզրափակեց «Լայպցիգը» 66 միավորով: Առաջնության լավագույն ռմբակու դարձավ Ռոբերտ Լեւանդովսկին 22 գոլով:
Առաջնության արդյունքներով 4 թիմ ստացավ Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի ուղեգիր: Դրանք են «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», «Լայպցիգը», «Բայերը»: Եվրոպա լիգայի ուղեգրեր ունեն Մյունխենգլադբախի «Բորուսիան» ու «Վոլֆսբուրգը»:
Վերջին 2 տեղերը՝ համապատասխանաբար 17 եւ 18-րդ տեղերը, զբաղեցրած «Հանովերն» (21 միավոր) ու «Նյուրնբերգը» (19) մրցաշրջանի արդյունքներով հայտնվել են Երկրորդ բունդեսլիգայում: 16-րդ տեղը զբաղեցրած «Շտուտգարդն» (28 միավոր) անացումային խաղեր կանցկացնի:
Ավելի վաղ ավարտվել էր Անգլիայի Պրեմիեր լիգան, որտեղ չեմպիոն էր դարձել «Մանչեստեր Սիթին»: Դեռ մեկական տուր կա իտալական A Սերիայում ու ֆրանսիական Լիգա 1-ում, սակայն այս մրցաշարերում, ինչպես Իսպանիայում, չեմպիոնը ժամանակից շուտ էր հայտնի դարձել: Իտալիայում տիտղոսը նվաճել էր «Յուվենտուսը», Ֆրանսիայոմ՝ ՊՍԺ-ն:
Թոփ 5 առաջնություններում նախորդ տարվա չեմպիոնները պահպանեցին իրենց տիտղոսները: Պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ թոփ 5 առաջնություններում չեմպիոնները միաժամանակ պաշտպանությում են չեմպիոնությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT