Երևան
12 °C
Մարտի 1-ի գործով առնցքային մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի գործով այսօր անսպասելի զարգացում է տեղի ունեցել. Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նոքրի նստավայրի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշում է կայացրել կասեցնել գործի վարույթը եւ այն ուղարկել Սահմանադրական դատարան:
Դատարանը ՍԴ է դիմել Քոչարյանին եւ մյուսներին առաջադրված ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի՝ (սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականության հարցը պարզելու հիմքով։ Պաշտպանական կողմը դեռեւս նախաքննության ընթացքում այսպիսի միջնորդություն մի քանի անգամ ներկայացրել էր, նման միջնորդություն պաշտպաները ներկայացրել էին նաեւ դատարանին:
Այս որոշման մասին դատարանի աշխատակազմը տեղեկացրել էր միայն պաշտպանական կողմին, իսկ տուժող եւ մեղադրող կողմերը որոշման մասին տեղեկացվել էին լրագրողներից:
Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը ֆեյբուքյան իր էջում, անդրադառնալով դատարանի վերը նշված որոշմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վստահորդների անունից որոշումը բողոքարկվելու է անմիջապես այն ստացվելուց՝ առաջին հերթին տուժողների մասնակցային իրավունքի շարունակական խախտումների հիմքով: Վահե Գրիգորյանը հայտնել էր, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ սույն գործով որեւէ տուժող կամ տուժողի իրավահաջորդ տեղեկացված չի եղել Ռոբերտ Քոչարյանի կողմից նման միջնորդության ներկայացման մասին, եւ, համապատասխանաբար, ո՛չ էլ դատարանի կողմից նրանցից որեւէ մեկին հնարավորություն է ընձեռվել իրենց դիրքորոշումը ներկայացնել խնդրո վերաբերյալ:
Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 379 հոդվածը սահմանում է, որ առաջին ատյանի դատարանի գործը ըստ էության չլուծող դատական ակտերը, որոնց թվում է նաեւ գործի վարույթը կասեցնելու մասին որոշումը, հրապարակվելու (ստանալու) պահից 10-օրյա ժակետում ենթակա է բողոքարկան վերաքննության կարգով: Դեռ հայտնի չէ՝ դատախազությունը եւս պատրաստվում է բողոք ներկայացնել, թե՝ ոչ: Ուշ երեկոյան ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ նշելով, որ ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացված չէ 2008թ. մարտի 1-ին, 2-ին կատարված իրադարձությունների վերաբերյալ անջատված եւ դատարան ուղարկված քրեական գործով վարույթը կասեցնելու դատարանի որոշման մասին: Մինչ այս որոշման մասին հայտնի դառնալը ՀՀ գլխավոր դատախազությունից մեր հարցին ի պատասխան նշել էին, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու դատարանի որոշումը բողոքարկվելու է: Բացի դա գործով մեղադրող դատախազները դատավոր Դավիթ Գրիգորյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն են ներկայացրել:
Սահմանադրական դատարանը 30-օրյա ժամկետում պետք է որոշի՝ վարույթ ընդունում է դիմումը, թե մերժում այն:
Նշենք, որ այսօր ուշ ժամի դրությամբ դատարանի այս որոշումը Դատական տեղեկատվական համակարգում տեղադրված չէր: Գործով մեղադրյալ Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը մեզ է ներկայացրել դատարանի որոշման հիմքերը:
Ըստ այդմ՝ դատարանը բացի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը պարզելու հարցից կարծիք է հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանը գործել է ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված անձեռնմխելիության երաշխիքից՝ համակարծիք լինելով Քոչարային անձեռնմխելիության հիմքով ազատ արձակած դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ:
Ըստ այդ որոշման՝ գործը դատական քննության նախապատրաստելիս համապատասխան որոշում կայացնելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (ՀՀ Քրեական ՀԻՆ օրենսգիրք (իշխանության յուրացում)) եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի՝ (ՀՀ քրեական ՆՈՐ օրենսգիրք (սահմանադրական կարգը տապալելը)) ՀՀ Սահմանադրության 72-րդ (Հանցագործություններ սահմանելիս եւ պատիժներ նշանակելիս օրինականության սկզբունքը), 73-րդ (oրենքների եւ այլ իրավական ակտերի հետադարձ ուժը) եւ 79-րդ (Որոշակիության սկզբունքը) հոդվածներին համապատասխանելու վերաբերյալ կան հիմնավոր կասկածներ:
«Դատարանի մոտ հիմնավոր կասկածներ կան առ այն, որ գործով 4 մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդման մարմինների կիրառած ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը, դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը ենթադրաբար հակասում են ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ եւ 79-րդ հոդվածներին: Դատարանը փաստում է, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտերի կիառման խնդիրն առկա է դատական քննության հատկապես տվյալ փուլում, ուստի դրանց սահմանադրականության հարցով ՀՀ Սահմանադրական դատարան է դիմում՝ օգտվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումից: Տվյալ դեպքում թեեւ Հին եւ Նոր օրենքները նախատեսում են միեւնույն պատժատեսակը եւ պատժաչափը, սակայն դրանցում էականորեն տարբերվում են այդ հոդվածների դիսպոզիցիաները, որոնցից ըստ մեղադրող կողմից վարկածի, Նոր օրենքի դիսպոզիցիայի ծավալն ավելի նեղ է, քան Հին օրենքինը՝ այն տրամաբանությամբ, որ Նոր օրենքը որպես քրեորեն պատժելի արարք՝ սահմանադրական կարգի տապալում է սահմանել Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածների եւ 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված որեւէ նորմի խախտումը, որը հանգեցրել է որոշակի հետեւանքի: Մինչդեռ Հին օրենքի դիսպոզիցիայի համաձայն՝ պատասխանատվություն էր սահմանվել սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունների համար: Խոսքը, մասնավորապես, այն մասին է, որ Հին օրենքը հանցակազմի օբյեկտիվ կողմից պարտադիր տարր էր համարում վերը նշված արարքը բռնությամբ կատարելը (տապալելը), առանց այդ հատկանիշի կարող էր խոսք գնալ քրեական օրենքով չթույլատրված այլ արարքների, բայց ոչ պետական իշխանությունը յուրացնելու մասին: Ընդ որում, պետական իշխանության յուրացման կազմում ընդգրկված, առանց բացառության բռնությամբ ուղեկցված մյուս բոլոր հանցակազմերը նույն՝ ՀՕ-53-Ն օրենքով խմբագրվել եւ պահպանել են իրենց տեղը ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածում, իսկ մեկ հանցակազմ, որի օբյեկտիվ կողմը դարձյալ պարունակում է բռնության հատկանիշ, իր արտացոլումն է գտել ՀՀ քրեական օրենսգրքի 300.2 հոդվածում»,- մասնավորապես նշվում է որոշման մեջ: Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի դիրքորոշմանը, ապա դատավոր Դավիթ Գրիգորյանը լիովին կիսում է այն, որ պարտադիր չէ, որպեսզի նախագահը գործի հստակ իր լիազորությունների շրջանակներում եւ դրանցից դուրս չգա, կարեւորն այն է, որ վերջինի կատարած այդպիսի արարքը բխի իր՝ որպես նախագահի կարգավիճակից եւ պայմանավորված լինի նախագահին վերապահված լիազորությունների իրականացմամբ: «Վերոհիշյալ դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի նկատմամբ՝ գտնում եմ, որ Ռ. Քոչարյանին մեղսագրված արարքի նկարագրությունից ակնհայտորեն հետեւում է, որ նրան վերագրված արարքները վերաբերում են որպես Նախագահ իր կարգավիճակից, այլ ոչ որպես մասնավոր անձ կատարած գործողություններին: Հետեւաբար, սույն դեպքում Ռ. Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառութային անձեռնամխելության երաշխիքից»,- նշել է դատավոր Դավիթ Գրիգորյանը:
Քոչարյանի եւ մյուսների գործը կասեցնելու դատարանի որոշման վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել փաստահավաք խմբի նախկին անդամ, տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:
- Տիկին Սաֆարյան, ձեզ նույնպե՞ս չեն տեղեկացրել նման որոշման մասին:
- Ես լրատվամիջոցներից եմ տեղեկացել, որ գործի վարույթը կասեցվել է եւ կասեցման վերաբերյալ որոշում չեմ ստացել: Ես դիմում եմ գրել Ռոբերտ Քոչարյանի կալանքը անձական երաշխավորությամբ փոխելու որոշամը վերաբերյալ, հիմա մի հատ էլ կգրեմ այս որոշումը տրամադրելու վերաբերյալ, որովհետեւ ըստ էության այդ բոլոր որոշումների հետ կապված մեղադրանքի կողմը, որի մեջ մտնում է նաեւ տուժողը, պետք է կարծիք արտահայտեն: Մենք բացարձակապես տեղյակ չենք եղել եւ այն, ինչ-որ Հայաստանում կատարվում է, շատ, շատ վատ է, քան կարելի է պատկերացնել: Դատարանը, փաստորեն, անցել է ինքնուրույն ներքին խմբավորումների հետ գործառույթներ իրականացնելով Ռոբերտ Քոչարանի օգտին գործողություններ անելուն: Դատարանը բացարձակ չի ենթարկվում օրենքին:
- Դատարանը կարո՞ղ էր առանց կողմերի դիրքորոշումները նշված հարցի վերաբերյալ լսելու՝ հեռանալ խորհրդակցական սենյակ:
- Ոչ այդպիսի բան չէր կարող լինել, որովհետեւ, եթե դա միջնորդություն է եւ այդ միջնորդության կապակցությամբ պետք է երկու կողմերը կարողանան կարծիք հայտնել, գուցե ես այնպիսի կարծիք էի ասում, որ դատարանը գործը չէր ուղարկում Սահմանադրական դատարան, ինչու էր ինքը վստահ, որ իր տեսակետը ճիշտ է: Այն, ինչ որ կատարվել է, մեզնից՝ ինձնից եւ Վահե Գրիգորյանից թաքուն է կատարվել:
- Դուք նույնպես բողոքարկելո՞ւ եք դատարանի այս որոշումը:
- Իհարկե:
- Տիկին Սաֆարյան, ըստ ձեզ, Սահմանադրական դատարանում ի՞նչ զարգացումներ կարող են լինել:
- Չգիտեմ, ինձ թվում է՝ պլանավորված գործընթացներ են ընթանում եւ այս բոլորը խմբի կողմից պլանավորված, անգամ արդեն սկսել եմ մտածել, որ տարբեր դատական ատյաններից երեւի, ինչպես 2008 թվին, այնպես էլ հիմա, օպերատիվ խումբ է կազմավորվել, որը զբաղված է Ռոբերտ Քոչարյանի գործերով: Ես այդպիսի տպավորություն ունեմ, չեմ բացառում, որ տարբեր նստավայրերից մարդիկ են մասնակցում այս կարգի մեծածավալ եւ հաջորդական գործողությունների նախապատրաստմանը:
- Եթե Սահմանադրական դատարանը որոշում կայացնի, որ ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը հակասահմանադրական է, ի՞նչ ելք կարող է լինել:
- Շատ վատ ելք կարող է լինել, կարող է քրեական գործի վարույթը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների մասով կարճվել:
- Վերջնական դատական ակտո՞վ:
- Այո, եթե այդպիսի որոշում կայացնի ՍԴ-ն, չեմ բացառում, որ այդպիսի իրավական հետեւանք վրա հասնի:
- Բացի բողոքարկումից տուժող կողմի հետագա գործողությունները որո՞նք են լինելու:
- Ես կարծում եմ, որ տուժող կողմը պետք է ակտիվացնի իր գործողությունները, կարծում եմ, այս գործով դատավորի կողմից կայացված որոշումները պետք է բողոքարկել մինչեւ վերջ եւ գնալ Եվրոպական դատարան եւ Եվրոպական դատարանում կրկին անդրադառնալ այն հարցին, որ Ռոբերտ Քոչարյանը եւ իր թիմը դատական ատյանները շարունակում են օգտագործել, շարունակում են իրենց ներքին կապերն օգտագործել, շարունակում են լինել այնպիսին, ինչպիսին եղել են մինչեւ 2018 թվականը եւ արդար դատաքննության սկզբունքը ակնհայտորեն խախտվել է կոնկրետ տուժողների համար: Կարծում եմ, որ այս գործով, եթե մեր իշխանությունները գործուն միջոցներ չձեռնարկեն՝ կարգավորելու դատական ատյաններում արդար դատաքննության սկզբունքի իրականացման գործառույթը, ապա մենք այս իշխանության օրոք էլ շարունակելու ենք Եվրոպական դատարանին անհանգստացնել ներպետական դատարաններում տեղի ունեցող իրավիճակների զարգացումների մասին:
- Այնուամենայնիվ, ձեզ համար իրերի այսպիսի զարգացում սպասելի՞ էր:
- Ես հասկանում էի, որ ինչ-որ բան պատրաստում են, ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը, բազմաթիվ անգամ այդ կարգի հայտարարություններ արել է: Ես նաեւ գիտեի, որ դատավորների մեծամասնությունը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի օրոք են նշանակված եւ ներքին համակրանք ունեն նրա (նկատի ունի Քոչարյանի) նկատմամբ, ես դա տեսնում էի, սակայն այս կարգի անարդար եւ միասնական հանդես գալը չէի պատկերացնում, որովհետեւ չեմ կարծում, թե դա մեկ դատավորի կայացրած որոշում է, ես կարծում եմ, որ այս որոշումների կայացմանը շատերն են մասնակցում եւ առաջիկայում, կարծում եմ, կպարզենք, թե էլ ովքեր են մասնակցում, այդ խումբը կպարզվի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀՀ-ն միշտ եղել է եվրոպական քաղաքակրթության մաս՝ կիսելով ընդհանուր պատմական ժառանգությունը և արժեքային հիմքերը
Արմավիրում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ. պարեկները կասկածներ ունեն, որ վարորդներից մեկին փոխել են
Հիբրիդային հարձակումներից եկավ հերթականը՝ մի անհայտ ռուսական ֆոնդից. Թորոսյանը՝ «London Times»-ի հոդվածի մասին
Էստոնիայում՝ Ռուսաստանի հետ սահմանին, Հիտլերի կերպարով Պուտինի պաստառն է փակցվել
Վանաձորում մեքենաներ են բախվել․ կա 11 վիրավոր
2020-ի նոյեմբերի 9-ին դժոխքում էի, ՌԴ-ում էի, ասում էի՝ գնամ ում ոտքերը ընկնեմ՝ կանգնեցվի պատերազմը. Սիմոնյան
London Times-ը հղում է անում մի հիմնադրամի, որի կայքի ուսումնասիրությամբ ՀՀ-ի մասին վերջին տարիների հոդված չկա
Ի՞նչ տեխնոլոգիա են մտածել Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերը և ինչո՞ւ. մանրամասնում է Մինասյանը. տեսանյութ
Հոդվածում հիշատակված տվյալները բացարձակապես մտացածին են. Ավանեսյանը՝ «London Times»-ի հրապարակման մասին
Պատրաստ էինք անցնելու ամբողջ ճանապարհը՝ առանց շեղվելու նպատակից. «Նոան»-ն՝ Հայաստանի չեմպիոն
«Վեստ Արմենիան» չի ներկայացել «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպմանը
Ղազարյանի և Մալյանի նամակը կարդացել եմ ու գցել աղբամանը, որովհետև իմպիչմենտի հիմք չկա. Պարսիլյան. տեսանյութ
The «London Times» կայքի ստահոդ հրապարակումը վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է իրավապահներին. Բաղդասարյան
Վանաձորում բեռնատար է հրդեհվել
Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների նոր փուլի անցկացմանը
Ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական մոտեցումները. թունավորման ախտանշաններ
Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան բախվել է քարերին և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ
Վարդան Ղուկասյանի նախկին խոսնակ Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է
Կանխվել է հրդեհի տարածումը հարակից ավտոտնակներ
«ՍԱ Էջմիածինը» գալիք մրցաշրջանում կվերադառնա Սիրողական Ա լիգա
Եվրոպական միություն-Հայաստան հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Վասիլիս Մարագոսի ուղերձը
Պուտինն ու Թրամփը օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել
Այս դժվարին ժամանակներում խաղաղության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ. վարչապետի ուղերձը Հռոմի պապին
Նկարներով լուրջ վերլուծություններ անողները խնդիր ունեն տարրական տրամաբանության հետ. Ղազարյան
Հայտնաբերվել է 1 շաբաթ առաջ ընկերոջ հետ «BMW»-ով Դեբեդն ընկած տղամարդու դին
Հրդեհ է բռնկվել «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքում
Շնորհակալություն այցելության համար. Պուտինը հրաժեշտ է տվել Նիկոլ Փաշինյանին. տեսանյութ
Ադրբեջանում գերության մեջ գտնվող Վիգեն Էուլջեքչյանը 15 օր հացադուլի մեջ է եղել. նա չափազանց պարզ պահանջ ունի
Հանդիպեցի մեր սիրելի վետերաններին և շնորհավորեցի նրանց Հաղթանակի 80-ամյակի առիթով. վարչապետ. տեսանյութ
Օդերևութաբանական կանխատեսումները խիստ գաղտնագրվում էին. օդերևութաբանները՝ ռազմաճակատի անտեսանելի զինվորներ
Թուրքիան Սոմալիում 20 մլրդ բարել նավթային պաշար է հայտնաբերել
Անկում տարադրամի շուկայում. ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել մայիսի 9-ին
Իրանում քննարկվել են Շիրազ քաղաքը և ՀՀ քաղաքներից մեկը քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը
Հայ վետերանները զորահանդեսը դիտել են Նիկոլ Փաշինյանի կողքին՝ նրա տաղավարից
Փոքրիկ Տիգրանի ծննդյան օրն է․ որոնողական աշխատանքները վերսկսվել են նույն ինտենսիվությամբ
Առաջիկա օրերին սպասվում են անձրև ու ամպրոպ, որոշ վայրերում՝ կարկուտ. կցրտի 4-6 աստիճանով
Ավելի մեծ ստորացում կլիներ, եթե մեր բանակի սպաներից մեկը պատվի առներ դավաճանած նախկին դաշնակցին. Իոաննիսյան
Պապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն Պապիկյան
ՀՀ վարչապետը Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է եղել Հայրենական պատերազմում հաղթանակի 80-ամյակի զորահանդեսին
«Պատասխանատու» մամուլը երկինք-երկիր է թնդացնում, տեղադրում եմ այս լուսանկարը. Աթանեսյան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT