ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հյուրընկալել է ՄԹ պաշտպանության հետազոտությունների արքայական քոլեջի ունկնդիրներին

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները մայիսի 22-ին հանդիպել են արտագնա ուսումնական գործընթացի շրջանակում տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Միացյալ Թագավորության պաշտպանության հետազոտությունների արքայական քոլեջի ունկնդիրների հետ:

Միացյալ Թագավորության պաշտպանության ակադեմիայի պրոֆեսոր Դավիթ Էլերիի տեղեկացմամբ՝ այցի նպատակն է ծանոթանալ տարածաշրջանում առկա խնդիրներին, մարտահրավերներին, ինչպես նաեւ բարենպաստ հնարավորություններին:

Ողջունելով հյուրերին՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ներկայացրել է անցյալ տարի դեկտեմբերին մեր երկրում տեղի ունեցած ազատ, արդար եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան արտահերթ խորհրարանական ընտրությունների արդյունքում ձեւավորված օրենսդիր մարմնի կառուցվածքը, խորհրդարանական կառավարման համակարգին անցած երկրի օրենսդիր մարմնի օրակարգում առկա առաջնահերթությունները՝ վերահսկողական գործառույթի իրականացում, օրենսդրական դաշտի կատարելագործում, խորհրդարանի կարողությունների հզորացում, անկախ փորձագիտական, վերլուծական հմտությունների զարգացում: Նա անդրադարձել է խմբակցության ծրագրերին, խոսել Հայաստանում հեղափոխությունից հետո տեղի ունեցող գործընթացների, իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի մասին:

Խմբակցության ղեկավարը եւ անդամները պատասխանել են հյուրերին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են անկախ դատական համակագ ունենալուն, կոռուպցիայի դեմ պայքարին, ՀՀ կողմից վարվող արտաքին քաղաքականությանը, օտարերկրյա ներդումների համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը եւ այլն:

Քոլեջի ունկնդիրների երը տեղեկացրել են, որ մինչ Հայաստանն այցելելը եղել են նաեւ Ադրբեջանում եւ Վրաստանում:

Տպել
818 դիտում

Նոր Նորքում գտնվող 4000 տարեկան ժայռապատկերները վտանգված են. քաղաքագետը ահազանգում է, քաղաքապետի խոսնակը՝ արձագանքում

Շուտով կբեմադրվի փաստավավերագրական ներկայացում՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին. նախագիծն իրականացվում է Մոնթեի կնոջ հետ

«Հայի բախտ ասվածն այլևս չար բախտը չէ»

Ակունք համայնքում անցկացվել է «Գեղարքունյաց Ձմեռ -2020» մարզամշակութային միջոցառումը

Արմավիրի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

Արմավիրի մարզպետը շնորհավորել է եզդիական համայնքին Սուրբ Խըդըր Նաբիի տոնի առթիվ

Իրանի խորհրդարանական ընտրությունները նշմարում են Ռոհանիի իշխանության ավարտը. իշխող ուժի շանսերը փոքր են

Վթար Կապանում. «Հունդայի Սանտաֆե»-ի 46-ամյա ուղևորը մահացել է

Արարատի ծննդօգնության ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում հունվար ամսին ծնվել է 53 տղա եւ 71 աղջիկ

Քաղաքապետարանում տեղյակ չեն, թե Երեւանին նվիրաբերված սեքվոյա հսկա ծառի սերմերը որտեղ են պահվում

Նախագահական նստավայրում կայացել է ռուսական ռոմանսի երեկո՝ նվիրված Մեծ հաղթանակի 75-ամյակին

Նախ ասել են՝ երեխաս աղիքային խնդիր ունի, հետո՝ իբր մահացել է. տարիներ առաջ ծննդաբերած կինը փնտրում է իր աղջկան

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է երկաթե արգելապատնեշներին. 37-ամյա վարորդը մահացել է

Դիլիջանի «Շլորկուտ» հանդամասում 5000 քմ խոտածածկույթ է այրվել. ԱԻՆ

Նոր Նորք վարչական շրջանում ոստիկանության ուժեղացված ծառայություն է իրականացվել

Ոստիկանությունը իդեալականին մոտ ցուցակներ է խոստանում. այս անգամ կհամագործակցեն նաեւ թաղման բյուրոների հետ

Ամփոփվել են Երեւանի 2019թ. բյուջեի եւ զարգացման ծրագրի հաշվետվությունների վերաբերյալ առաջարկներն ու դիտողությունները

Իրանում կորոնավիրուսը հասել է արդեն մայրաքաղաք Թեհրան. երկրում 18 հաստատված դեպք կա

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը Շիրակի մարզ դեռ չի հասել. Արամ Անտոնյան

Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Սագանելիձեին