Ծանոթանալու են Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին, կատարելու նկարահանումներ. շվեյցարացի լրագրողներ են եկել ՀՀ

Մայիսի 23-ին, Երևանում անցկացվեց Շվեյցարիայի ճամփորդական լրագրողների ասոցիացիայի ընդհանուր ժողովը՝ ղեկավար խորհրդի մասնակցությամբ։ Պատվիրակությունը գլխավորում էր ասոցիացիայի փոխնախագահ Ալեքս Դեկոտը։ Ասոցիացիան միավորում է շվեյցարական մի քանի տասնյակ լրատվամիջոցների ներկայացուցիչների, յուրաքանչյուր տարի ընդհանուր ժողովն ացկացվում է որևէ երկրում։

Ինչպես հայտնում են տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության մամուլի ծառայությունից, Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի համագործակցությամբ, այս տարի այն անցկացվեց Հայաստանում։  

Միջոցառմանը մասնակցում էին Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի և Հայաստանի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ։ 

Հայաստան այցի շրջանակներում ճամփորդական լրագրողների ասոցիացիայի 16 ներկայացուցիչներ՝ ասոցիացիայի փոխնախագահ Ալեքս Դեկոտի գլխավորությամբ, շուրջ մեկ շաբաթ՝ խմբերի բաժանվելով, շրջագայելու են Երևանի և Հայաստանի մարզերի տեսարժան վայրերում, ծանոթանալու Հայաստանի զբոսաշրջային հնարավորություններին, կատարելու նկարահանումներ՝  Հայաստանից ստացած իրենց տպավորությունները, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները շվեյցարական ԶԼՄ-ներով ներկայացնելու նպատակով։  

Շվեյցարիայում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանի խոսքով՝ «Հայ-շվեյցարական տնտեսական հարաբերություններում զարգացման մեծ ներուժ ունեցող ճյուղերից մեկը զբոսաշրջությունն է։ Շվեյցարացիները շատ են ճամփորդում, իսկ Հայաստանում կա շատ լուրջ զբոսաշրջային պոտենցիալ։ Հայաստանը հետաքրքիր է շվեյցարացիների համար, որովհետև շվեյցարացի տուրիստին շքեղ հյուրանոցներով և լողափներով, ծովափնյա հանգստով չես զարմացնի․ իրենց ավելի շատ հետաքրքրում են յուրահատուկ երկրները։ Հայաստանը հետաքրքիր է իր պատմամշակութային ժառանգությամբ, հետաքրքիր է իր քրիստոնեական ժառանգությամբ, որպես առաջին քրիստոնյա երկիր, հետաքրքիր է որպես երկիր, որտեղ կարող են իրականացնել արշավներ և այլն։ Հայաստանն իրենց համար յուրահատուկ, դեռևս չբացահայտված ուղղություն է, իսկ նմանատիպ միջոցառումները Հայաստանում անցկացնելը ևս մեկ հնարավորություն է զբոսաշրջիկներին Հայաստանի  մասին տեղեկատվություն տրամադրելու»։  

Ասոցիացիայի փոխնախագահ Ալեքս Դեկոտն իր հերթին նշեց․ «Ինքս շատ եմ ճամփորդել, տարբեր  երկրներում եմ եղել, բայց Հայաստանի մասին երբեք չէի լսել: Նախորդ տարի, Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո, սիրահարվեցի Հայաստանին, որոշեցի ուսումնասիրել Հայաստանը և հասկացա, որ պետք է անպայման այցելեմ ձեր երկիր, Հայաստանն այն երկրներից է, որն ունի խիղճ և հոգի և դրանով է գրավիչ․ մենք դա ենք ներկայացնելու շվեյցարացիներին»։

Ավելացնելով, որ իրենք պարբերաբար նման բնույթի ճամփորդություններ են կատարում տարբեր երկրներ ռեպորտաժներ պատրաստելու նպատակով՝ նա նաև նշեց, որ  Հայաստանում բաժանվելու են խմբերի և  տարբեր ուղղություններով շրջագայեն։  «Կլինենք նաև Թումոյում և Մատենադարանում․ մտադրություն ունենք այս համադրությունն օգտագործելով՝ Հայաստանի անցյալի և ապագայի մասին ֆիլմ նկարահանել։ Իսկ շրջագայության արդյունքները կներկայացնենք շվեյցարական մամուլում», - ավելացրեց նա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2848 դիտում

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան