Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Քոչարյանի գործով դատավորի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին:

Սիրունյանը գտնում է, որ Քոչարյանին ազատ արձակելու եւ գործը Սահմանադրական դատարան ուղարկելու գործնթացում առկա են ոչ միայն դատավարական խախտումներ, այլ նաեւ առերեւույթ առկա են հանցագործության հատկանիշներ:

Ստորեւ ներկայացնում ենք հաղորդումը.

«Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դ. Գրիգորյանը թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործի շրջանակներում 2019 թվականի մայիսի 20-ին կայացրել է որոշում Սահմանադրական դատարան դիմելու եւ գործի վարույթը կասեցնելու մասին: Դատավոր Դ. Գրիգորյանը, մասնավորապես, որոշել է մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի եւ այլոց վերաբերյալ թիվ ԵԴ/0253/01/19 քրեական գործով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ խնդրելով`

ա. քննարկել եւ պարզել կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ եւ 79-րդ հոդվածների պահանջներին,

բ. Մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 56.1 եւ 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 140-րդ եւ 141-րդ հոդվածները) ՀՀ Սահմանադրության 78-րդ եւ 79-րդ հոդվածների համատեքստում:

Գտնում եմ, որ հիշյալ դատական ակտը ակնհայտ ապօրինի եւ անարդար է եւ կայացվել է դատավորի կողմից իր լիազորությունների ակնհայտ սահմանազանցմամբ: Պատճառաբանությունները հետեւյալն են.
Քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ քրեական գործով վարույթը … դատարանի որոշմամբ կարող է կասեցվել, եթե դատարանը գտնում է, որ կիրառման ենթակա օրենքը կամ այլ իրավական ակտը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Այս դեպքում դատարանն իրավունք ունի կասեցնել գործի վարույթը եւ դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

Տվյալ դեպքում դատավոր Դ. Գրիգորյանը անցել է իր լիազորությունների սահմանը եւ դիմել է Սահմանադրական դատարանից մեկնաբանություններ ստանալու խնդրանքով, որի իրավունքը, Քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի երկրորդ մասին համապատասխան եւ Սահմանադրության 6 հոդվածի համատեքստում, չուներ:

Ավելին, Դ.Գրիգորյանը ոչ միայն այդ իրավունքը չուներ, այլեւ Հայաստանի Հանրապետության սահմանադրության 168 հոդվածի (նախորդ խմբագրմամբ 100 հոդված) համաձայն՝ Դ. Գրիգորյանի խնդրանքը չի բխում նաեւ Սահմանադրական դատարանի լիազորություններից, ինչը Դ. Գրիգորյանը չիմանալ չէր կարող:
Հիշյալ որոշման կայացմամբ Դ. Գրիգորյանը խախտել է նաեւ դատական ակտ կայացնելու դատավարական կարգը եւ հիշյալ որոշումը կայացնելով կողմի միջնորդության հիման վրա, կոպիտ կերպով չի պահպանել միջնորդությունների քննարկման դատավարական ընթացակարգը:
Եթե հաշվի առնենք, որ խոսքը գնում է գործող օրենսդրությունից քաջատեղյակ սուբյեկտի մասին, հիշյալ խախտումները անզգուշության հետեւանք լինել չեն կարող եւ միանշանակ վկայում են Դ. Գրիգորյանի կողմից հանուն Հայաստանի Հանրապետության արդարադատության իրականացումից հրաժարվելու եւ խուսափելու մասին:

Սահմանադրական դատարան դիմելու Դ. Գրիգորյանի արհեստական դատավարական հնարքների մասին է վկայում նաեւ այն, որ հիշյալ որոշման պատճառաբանական մասում գրելով «հիմնավոր կասկածներ ունեմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության սահմանադրականության վերաբերյալ» հիմնավորումը, Դ. Գրիգորյանը Սահմանադրական դատարան է դիմել բոլորովին այլ իրավանորմի սահմանադրականության հարցով:

Ուշագրավ է, որ հիշյալ դատական ակտը ամբողջությամբ կառուցված է Դ. Գրիգորյանի անձնական դրդումների վրա, ինչի մասին են վկայում վերջինիս անձնական, իր կարգավիճակից չբխող եւ իր կողմնակալության մասին ուղղակի վկայող բազմաթիվ ձեւակերպումներ, որոնք են, օրինակ.

  • Վերոհիշյալով պայմանավորված` լիովին կիսում եմ Վերաքննիչ դատարանի դիրքորոշումն,
  • Վերոհիշյալ դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստերի նկատմամբ` գտնում եմ, որ Ռ. Քոչարյանին մեղսագրված արարքի նկարագրությունից ակնհայտորեն հետեւում է, որ նրան վերագրված արարքները վերաբերում են որպես Նախագահ իր կարգավիճակին, այլ ոչ որպես մասնավոր անձ կատարած գործողություններին: Հետեւաբար, սույն դեպքում Ռ.Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված գործառութային անձեռնմխելության երաշխիքից,
  • Վճռաբեկ դատարանի ձեւավորած դատողությունները համոզիչ չեն,
  • Վճռաբեկ դատարանը հանգել է սխալ հետեւության,
  • Հանրապետության նախագահը անձեռնմխելի է, ինչը ենթադրում է, որ վերջինս չի կարող քրեական հետապնդման եւ պատասխանատվության ենթարկվել իր լիազորությունների իրականացման ժամկետում ինչպես իր կարգավիճակից բխող գործողությունների համար, այնպես էլ իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների կատարման համար,

Այսիպիսի դատողություներ եւ կարծիքներ ունեցող դատավորը պետք է առնվազն ինքնաբացարկ հայտներ, քանի որ ունի արդեն իսկ ձեւավորված կարծիք, որն ի դեպ մարդկայնորեն հարգելի է, այլ ոչ թե շարունակեր դատավարական գործողությունների իրականացումը՝ այսպիսի որոշումներ կայացնելով:
Ավելին, հիշյալ եւ մի շարք այլ կասկածներ ունեցող դատավորը իր իսկ կայացրած որոշման տրամաբանությամբ մեղադրյալ Ռ. Քոչարյանի նկատմամբ պարտավոր էր ոչ թե խափանման միջոց ընտրել, այլ խափանման միջոցը պարզապես վերացնել:

Խնդրում եմ սույն նամակը համարել որպես հաղորդում հանցագործության մասին:

Ալեքսանդր Սիրունյան»,- նշված է հաղորդման մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12232 դիտում

Հայտնի է՝ որտեղ կքվեարկի վարչապետը

Քվեաթերթիկի կամ ծրարի վրա ոչինչ չգրեք, որևէ նշում չանեք. ցանկացած գրառում այն կդարձնի անվավեր

Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը

ՌԴ-ից ժամանած ոչ մի ընտրակաշառք տվող ու վերցնող չի պլստալու. Տարոն Չախոյան

Պահանջում եմ ձերբակալել բոլորին. Թորոսյանը՝ Իրկուտսկից հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին

Ղազինյան Դավոն 1.400.000-ը տվել ա Արմանին, որ մի քիչ մարդկանց փող խոստանան՝ կաշառք բաժանեն. ձայնագրություն

Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ

Իրկուտսկի մարզից հարկադրաբար Հայաստան բերվող քաղաքացիների անունների տարածվող ցուցակը կդառնա քննության առարկա

Դիշովկա Հոխիկյանի ու իր տերերի աչքին ադրբեջանցիներ են երևացել, այնինչ իրանցի շինարարներ են. Հարությունյան

Դրանք պարբերական բնույթ են կրում. ԱՍՀՆ-ն՝ «Զատիկ» կենտրոնի աշխատակիցների խրախուսումների մասին

Սիսիանում բողոքի ակցիա են իրականացրել իրանցիներ, ոչ թե ադրբեջանցիներ. ՆԳՆ-ն պարզաբանում է

Չալաբյանը ՌԴ ներկայացուցիչների հետ առերևույթ քննարկել է ՀՀ ընտրություններին միջամտելու հարցեր․ Իոաննիսյան

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով․ Սիբիհա

Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ․ կառավարությունը պատրաստ է փոխհատուցել կարկուտի վնասները․ տեսանյութ

ԿԸՀ-ն օտարերկրյա հյուրերի համար տեղեկատվական հանդիպում է հրավիրել

Ձերբակալված 194 անձ, 209 քրեական հետապնդում, կալանքներ․ ընտրական բնույթի հանցագործությունների վիճակագրություն

Երնջատափի անտառների զովն ու արջերի առավոտյան լոգանքը Ապարանի ջրամբարում․ տեսանյութ

Առաջիկա ժամերին Երևանում սպասվում են հորդառատ անձրևներ

Տեղեկություն կա, որ կարգելվի միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը

Ստեփանավանում մոտ 20 րոպե տեղացած կարկուտը ավերածություններ է գործել․ ստեղծվել է օպերատիվ շտաբ

Ժաննա Անդրեասյանը և Դանիել Դանիելյանը ծաղիկներ են խոնարհել Արամ Խաչատրյանի շիրիմին

Վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է, պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ․ դատախազություն

120 մլն եվրոյի պայմանագիր Ամերիաբանկի և FMO-ի միջև՝ ՄՓՄՁ-ների աջակցման, կանաչ ֆինանսավորման զարգացման համար

Քեզի 150+50 տվել էի, 600 էլ փոխանցեմ, հարցերը քցի տեղը․ ընտրակաշառքի ևս մեկ ձայնագրություն «Հայաստան» դաշինքից

Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը

Բացահայտվել են «Ուժեղ Հայաստան»-ի կողմից 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կլինի

Վթարվել է Աբովյան քաղաքի 60 բարձրահարկ շենքերի ջրամատակարարումն ապահովող բարձր ճնշման ջրագիծը․ տեսանյութ

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը

ՀԿԿ-ն այսօր և վաղը Հայաստանի ամբողջ տարածքում իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Պուտինն ու Զելենսկին պետք է ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները, ես եմ նրանց հասցրել այս կետին․ Թրամփ

Այսօր և վաղը կեղծիքը շատանալու է․ Հովհաննիսյանը՝ արտիստների, երգիչների անունից տարածվող կեծ տեսանյութերի մասին

Ինչի համար է ձերբակալվել «Գող Բջեն»․ մանրամասներ

«Գող Բջեն» ձերբակալվել է

ՔՊ-ի դեմ հակաքարոզչություն է արվում. Վահագն Ալեքսանյանը զգուշացնում է․ տեսանյութ

Նոր պահանջ հունիսի 8-ից․ ՍԱՏՄ-ն տեղեկություն է հրապարակել տնտեսվարողների համար

Հրազդանի նախկին քաղաքապետից բռնագանձման պահանջ է ներկայացվել

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում․ ովքեր են նրանք

ԱՍՀՆ հաստատություններում խնամք ստացող 18 տարեկան անձինք նոր կյանք են սկսել Ակնաշենի փոքր տանը

«Մինիմումը բդի 10 ձեն բերես», «Նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ նոր ձայնագրություն «Հայաստան» դաշինքից