Երևան
12 °C
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ասել են, որ Եվրոպա լիգայի եզրափակչում՝ Բաքվում, չծածանի հայոց եռագույնը: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Նա նաեւ նշել է, որ ՀՖՖ հարգում է «Արսենալի» ղեկավարության ու ֆուտբոլիստի՝ Բաքու չմեկնելու որոշումը:
««Այս դեպքում Մխիթարյանը ներկայացնում է «Արսենալը», այլ ոչ թե ազգային հավաքականը: ՀՖՖ-ն իհարկե հետեւում է իրավիճակին: Պետք է ասեմ, որ Բաքու չմեկնելու որոշում կայացվել է ֆուտբոլիստի ու ակումբի կողմից, եւ մենք կարծում ենք, որ ներկա իրավիճակում դա լավագույն որոշումն է, եւ աջակցում ենք այդ որոշմանը: Մենք՝ որպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, հասկանում ենք, որ մի քանի պատճառներ կան: Դրանիցից մեկն այն է, որ իրավիճակը խիստ քաղաքականցվել է միջոցառումը կազմակերպող երկրի կողմից: Հնչել են քսենոֆոբիա քարոզող արտահայտություններ: Եվս մեկ բան, որ շատ կարեւոր է, մեր աղբյուրների համաձայն՝ Մխիթարյանին խորհուրդ են տվել Հայաստանի դրոշը չծածանել Բաքվում, ինչը բացարձակ անընդունելի է: Ինչպես ֆուտբոլասերները գիտեն, նա ցուցադրել է հայկական դրոշը «Մանչեստեր Յունայթեդի» կազմում Ստոկհոլմում 2 տարի առաջ կայացած եզրափակչից հետո, երբ նա հանդիպման հերոսներից մեկն էր: Երբ խոսում ենք անվտանգությունից, դու պետք է նաեւ անվտանգ լինես, եթե հաղթանակի դեպքում ցանկանաս ցուցադրել դրոշը»,- ասել է Մելիքբեկյանը:
Արմեն Մելիքբեկյանը նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այս դեպքում խնդիրները միայն Մխիթարյանի հետ չէ, որ կապված են: Նա ընդգծել է, որ Հայաստանում կան անգլիական թիմի բազմաթիվ երկրպագուներ: Մելիքբեկյանը ցավ է հայտնել, որ նրանք չեն կարող մարզադաշտից հետեւել այդ կարեւոր իրադարձությանը:
«Մենք շատ մտահոգություններ ունենք, ամենամեծ մտահոգություններից մեկն այն է, որ նույնիսկ Բրիտանիայի մի շարք քաղաքացիների, որոնք հայկական ծագում ունեն, մերժել են Ադրբեջանի մուտքի վիզա տրամադրել, եւ սա նույնպես շատ հիասթափեցնող է: Ի դեպ, մենք Հայաստանում ունենք «Արսենալի» երկրպագուները, որոնք այդ թիմին երկրպագել են, նույիսկ երբ դեռ Մխիթարյանն այնտեղ չէր, եւ իհարկե նրանք էլ չեն կարող գնալ Ադրբեջան՝ հանդիպումը նայելու: Շատ վատ է, որ խաղացողը պետք է ընտրություն կատարի սպորտի ու անվտանգության միջեւ, սա արդար չէ»,- ասել է նա:
Եվրոպա լիգայի 2018-2019 մրցաշրջանի եզրափակիչը կայանալու է մայիսի 29-ին: «Զինագործների» մրցակիցը «Չելսին» է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT