Երևան
12 °C
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեկտիվը հերթական անգամ ոտքի է ելել: Այս անգամ պատճառը թատրոնի կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի մայիսի 22-ի որոշումն է, ըստ որի՝ Օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը:
Մայիսի 27-ին Օպերային թատրոնի անձնակազմը Ժողով էր հրավիրել, որտեղ ակնկալվում էր կառավարման խորհրդի 8 անդամների եւ խորհրդի նախագահ Նազենի Ղարիբյանի ներկայությունը: Ղարիբյանն այդպես էլ չմիացավ բուռն քննարկմանը, ներկա չէին նաեւ խորհրդի այն վեց անդամները, որոնք մշաշկույթի նախարարության ներկայացուցչիներ են:
Թատրոնի աշխատակիցները նշեցին, որ շատ հավանական է՝ եթե Ղարիբյանը ներկա գտնվեր եւ իրենց հարցերին սպառիչ պատասխաններ տար, գուցե եւ այս լարվածությունը մի փոքր մեղմանար:
«Կառավարման խորհրդի վերաբերյալ ես շատ կուզենայի մեր օրենսդիրի կարծիքն իմանալ, որպեսզի ոչ մեկի կողմից պարտադրանք չլինի: Իհարկե՝ ժամանակին կառավարման խորհրդի նախագահ է եղել Հասմիկ Պողոսյանը, միեւնույն ժամանակ եղել է մշակույթի նախարար, բայց սա չի նշանակում, որ Ղարիբյանն էլ պետք է լիներ»,-ասաց Օպերային թատրոնի դիրիժոր Հարություն Արզումանյանը:
Դիրիժորը հարց բարձրացրեց, թե ինչն էր պատճառը, որ շտապ կերպով Նազենի Ղարիբյանը նշանակվեց Կառավարման խորհրդի նախագահ մինչդեռ նոր կառավարությունը չի էլ հասցրել ձեւավորվել (կձեւավորվի հունիսի երեքին): «Տիկին Ղարիբյանը, որն այսպիսի դիրքորոշում է բռնել մեր թատրոնի հանդեպ եւ ընդհանրապես բոլոր թատրոնների հանդեպ, ինչպե՞ս է պատրաստվում աշխատել Օպերային թատրոնի հետ եւ ինչպես է իրեն պատկերացնում այդ պաշտոնում»,-ասաց Արզումանյանը:
Օպերային թատրոնի անձնակազմի կողմից առավել բացասաբար է ընկալվել Ղարիբյանի ընտրությունը, քանի որ դա թատրոնի տնօրինությունից գաղտնի է արվել: Օպերային թատրոնի տնօրենն իրավունք ունի մասնակցելու այդ նիստին եւ խորհրդի կարգով իր կարծիքը արտահայտել, քանի որ հիմնական աշխատանքը կառավարման խորհրդի նախագահի հետ իրականացնելու է նա: Այս դեպքում աշխատակիցների մոտ հարց է առաջանում, ինչո՞ւ գաղտնի եւ ինչու Ղարիբյանը:
Կառավարման խորհուրդը թատրոնի տնօրենի հետ իրականացնում է թատրոնի ղեկավարումը: Այն է՝ բոլոր բարձրացված հարցերը տեղ է հասցնում, կառավարման հետ իրենց կապն է հանդիսանում: Թատրոնի աշխատանքային կոլեկտիվն այստեղ էլ մեծ խնդիր է տեսնում՝ մատնանշելով, որ թատրոնի ֆինանսավորումը հյուրախաղերի մասով կրճատվել է հենց Նազենի Ղարիբյանի ակտիվ մասնակցությամբ: Վերջինիս ղեկավարությամբ որեւէ դրական առաջխաղացման մասին նրանք հույս անգամ չունեն:
Օպերային թատրոնի կառավարման խորհուրդը ութ անդամից է բաղկացած, որոնց թվում Օպերային թատրոնի անձնակազմից կա երկու հոգի, իսկ մշակույթի նախարարության ներկայացուցիչները չորսն են:
Օպերային թատրոնի ներկայացուցիչներից բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանը, որը նաեւ քվեարկության արդյունքում ընտրվել է խորհրդի քարտուղար, հայտնեց, որ համաձայն օրենքի՝ Օպերային թատրոն ՊՈԱԿ-ը պարտադիր պետք է ունենա կառավարման խորհուրդ: Ըստ խորհրդի քարտուղարի՝ կառավարման խորհրդի մնացած անդամները կարող են լինել մշակույթի նախարարության պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ կարող են լինել ստեղծագործական, երաժտական կամ թատերական բնագավառներից: Վերջինս վստահեցրեց՝ կառավարման խորհուրդն աշխատում է, որպեսզի թատրոնի շահը դարձնի գերակա:
Կառավարման խորհրդի կազմում գտնվող Օպերային թատրոնի մյուս ներկայացուցիչը՝ Օպերային թատրոնի մեներգիչ Պերճ Քարազյանն էլ վստահեցրեց, որ Ղարիբյանի ընտրությունը բոլորովին էլ հապճեպ չի կայացվել:
«Շատ բանիմաց եւ տեղեկացված անձինք են հավաքվել այս խորհրդում, նույնիսկ հին խորհրդից մարդիկ կան: Նախքան տիկին Ղարիբյանին ընտրելը, մենք այնտեղ ճեպազրույցներ ունեցանք, եւ բոլորս միակարծիք էինք, որ աշխատանքը լինելու է միայն եւ միայն թատրոնի բարօրության համար: Շատ հաճախ խորհրդի մյուս անդամները մեզ են հարցնում, թե ինչ խնդիրներ կան թատրոնում եւ ինչն է ավելի հրատապ, ուստի այնտեղ մեր երկուսի ներկայությունը միայն առաջին հայացքից կարող է քիչ թվալ»,-ասաց նա:
Պերճ Քարազյանի վստահեցմամբ՝ խորհրդի ամենաազդեցիկ մարդը, որն ամեն օր շփում ունի կառավարության անդամների հետ, Նազենի Ղարիբյանն է: Թատրոնի անձնակազմը հակադարձեց Պերճ Քարազյանին՝ ասելով, որ բացառված է արդար ընտրությունն այն դեպքում, երբ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնի համար մեկ թեկնածու է եղել: Այսինքն, ընտրության իրավունք էլ չի եղել:
Օպերային թատրոնի աշխատակիցները կարծում են, որ չնայած կառավարման խորհրդում իրենց երկու ներկայացուցիչների ձայնը որոշիչ չէր կարող լինել, բայց նրանք կարող էին թեկուզ ցուցադրական իրենց անհամաձայնությունը հայտնել՝ Ղարիբյանի ընտրման հետ կապված: Անգամ մարդիկ եղան, ովքեր դա դիտարկեցին որպես դավաճանություն եւ թիկունքից հարված Օպերային թատրոնին: Նրանք Սարաֆյանին եւ Քարազյանին հիշեցրեցին, որ իրենց քվեարկության շնորհիվ են այդ խորհրդի կազմում հայտնվել եւ պարտավոր էին իրենց թատրոնի շահերը պաշտպանել եւ տուրք չտալ Նազենի Ղարիբյանին:
Երաժիշտներն անգամ դավաճանություն որակեցին խորհրդի կազմում իրենց ներկայացուցիչների այդ քայլը: Նրանք Քարազյանին մեղադրեցին՝ ասելով, որ «ծախել» է Կոնստանտին Օրբելյանին: Մեղադրանքներին պատասխանելով՝ Քարազյանն ասաց. «Դուք չեք կարող ինձ մեղադրել, ո՞վ եք դուք: Ինչով եմ ծախել Օրբելյանին»:
Օպերային թատրոնի անձնակազմի ժողովը գնալով վերածվեց փոխադարձ վիրավորանքների եւ մեղադրանքների շարանի: Դիրիժոր Հարություն Արզումանյանը, փորձելով հանդարտեցնել շիկացած մթնոլորտը, կոլեգաներին եւս մեկ անգամ հիշեցրեց, որ կատարվածի միակ մեղավորը Նազենի Ղարիբյանն է եւ նրա պատճառով է այսօր թատրոնը բան ու գործ թողած՝ հաշիվներ մաքրում:
Ընդհանուր հայտարարի չգալով՝ նրանք որոշեցին եւս մեկ, ավելի նեղ քնարկում կազմակերպել, բայց այս անգամ առանց լրագրողների ներկայության: Առջեւում պրեմիերա ունեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT