Երևան
12 °C
Հեռավոր Արեւելքը, մասնավորապես Չինաստանը մեծ ներուժ ունեցող՝ Հայաստանի համար, ըստ էության, անսահմանափակ դաշտ է ոչ միայն էներգետիկ, տնտեսական եւ առեւտրային, այլեւ մշակութային, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում համագործակցության տեսանկյունից: Թեեւ ՀՀ եւ ՉԺՀ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 27 տարի առաջ, սակայն հայ-չինական շփումներն ունեն շատ ավելի երկար պատմություն։ Իսկ վերջին ամսվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները հայ-չինական հարաբերությունների թարմացման մասին խոսելու հիմք են տալիս:
Հայ-չինական հարաբերությունների ակտիվացման նոր շրջանի սկիզբ կարելի է համարել երկու շաբաթ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն: Թեեւ այցը կրում էր առավելապես ճանաչողական բնույթ՝ այն կարեւոր էր հայ-չինական հարաբերությունները խորացնելու եւ հեռանկարները հստակեցնելու տեսանկյունից:
Փաշինյանը Պեկինում մասնակցել էր «Ասիական քաղաքակրթության երկխոսություն» համաժողովին: ՀՀ վարչապետի մասնակցությունը Համաժողովին կարեւոր էր նախ այն պատճառով, որ դրա նպատակը մասնակից երկրների մի շարք ոլորտների ներկայացուցիչներին փոխադարձ շփումների հարթակ տրամադրելն էր, սակայն կար նաեւ խորհրդանշական իմաստ՝ «Ասիական քաղաքակրթության երկխոսությանը» մասնակցելով՝ Հայաստանը հերթական անգամ ընգծեց արտաքին քաղաքականության բազմավեկտորությունը:
Առավել առարկայական ձեռքբերումներ նկատվեցին ՉԺՀ Պետական խորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Իի՝ մայիսի 26-ին Հայաստան կատարած այցի ընթացքում: Չինաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ ունեցավ ՀՀ վարչապետի, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ:
ՀՀ եւ ՉԺՀ արտաքին գերատեսչության ղեկավարների հանդիպման արդյունքներով երկու երկրների միջեւ ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր, մասնավորապես՝ «ՀՀ Կառավարության եւ ՉԺՀ Կառավարության միջեւ սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը, «ՀՀ եւ ՉԺՀ միջեւ հանձնման մասին» պայմանագիրը, «ՀՀ գյուղատնտեսության նախարարության եւ ՉԺՀ մաքսային գլխավոր վարչության միջեւ ՀՀ-ից ՉԺՀ արտահանվող մեղրի պարենային անվտանգության, անասնաբուժական ոլորտում եւ բույսերի պահպանության մասին» արձանագրությունը։
Առավել ուշագրավ է մուտքի արտոնագրի վերացման մասին համաձայնագիրը, որը միտված է ոչ միայն զբոսաշրջային եւ հումանիտար, այլեւ գործարար ոլորտում կապերի զարգացմանը եւ ներդրումների ներգրավմանը: Համաձայնագիրն, ըստ էության, ապագայում կարող է նաեւ հիմք հանդիսանալ օդային ուղիղ հաղորդակցության հաստատման համար:
Չինաստան կատարած այցի ընթացքում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել ենթակառուցվածքների ոլորտում հայ-չինական համագորակցության վերաբերյալ: Այս ոլորտում համագործակցության ամենաակներեւ օրինակը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքն» է, որի երրորդ տրանշի կապալառու կազմակերպությունն է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ՍՊԸ-ն: Հայկական պատվիրության կազմում Չինաստան մեկնած ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել էր չինական շինարարական մեկ այլ՝ Չինաստանի երկաթուղային կազմակերպության փոխնախագահ Ռեն Հոնգհենգի հետ: Կազմակերպությունը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» շինարարության աշխատանքներում ներգրավվելու ցանկություն էր հայտնել: Հոնգհենգի հետ հանդիպման ընթացքում վերջինիս ներկայացրել էին «Հյուսիս-Հարավի» չորրորդ տրանշի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարության առանձնահատկությունները:
Մայիսի 26-ին, վարչապետի հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով այս թեմային՝ Վան Ին նշեց, որ Չինաստանը հետաքրքրված է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման գործում մասնակցությամբ՝ հաշվի առնելով ծրագրի կարեւորությունը ինչպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում, այնպես էլ տարածաշրջանային զարգացման եւ կայունության ապահովման հարցում:
Վերջին շրջանում հայկական շուկայում նկատվում է չինական ընկերությունների հետաքրքրության աճ, եւ քաղաքական բարձր մակարդակի շփումները նպաստավոր պայմաններ են առաջացնում նաեւ գործարար կապերի ամրապնդման համար: Այդ մասին էին վկայում նաեւ Չինաստան կատարած այցի ընթացքում վարչապետի հանդիպումները չինական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:
Հայ-չինական առեւտրային կապերի եւ հայկական արտադրանքը Չինաստանում առավել ճանաչելի դարձնելու գործում դրական դերակատարում կարող է ունենալ Հայաստանի մասնակցությունը այս տարի կայանալիք տարբեր առեւտրային միջոցառումներին, ինչպիսիք են ապրիլ-հոկտեմբեր ժամանակահատվածում անցկացվող Պեկին-2019 միջազգային այգեգործական եւ նոյեմբերին՝ Շանհայի ներկրման երկրորդ միջազգային ցուցահանդեսները:
Հայկական ընկերությունների մասնակցությունը Չինաստանում կայանալիք ցուցահանդեսներին միակողմանի չէ. Վան Իի հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետը չինաստանյան ՏՏ ընկերություններին հրավիրեց մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 6-9-ը Երեւանում կայանալիք ՏՏ Համաշխարհային համաժողովին: Չինաստանի արտգործնախարարը նախ շնորհակալություն հայտնեց հրավերի համար, ապա նշեց, որ Չինաստանը կդիտարկի մասնակցության հնարավորություններն ու մակարդակը:
Հայկական պատվիրակության Չինաստան կատարած այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների որոշ մասի կատարումը նման կարճ ժամկետներում վկայում է փոխադարձ հետաքրքրվածության եւ կատարվող աշխատանքի մասին, ինչը չի կարող հուսադրող չլինել, այն առումով, որ բնույթով ճանաչողական այցը, փաստորեն, իր մեջ պարունակում էր գործնական ներուժ եւ չէր սահմանափակվում դեկլարատիվ բնույթ կրող հայտարարություններով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT