Ֆուտբոլային խոշոր առաջնությունները գնացին «արձակուրդ». կվերադառնան ամռան վերջում

Ավարտվեցին եվրոպական ֆուտբոլային խոշոր 5 առաջնությունները: Անցած շաբաթվա վերջում կայացան Իտալիայի A Սերիայի ու ֆրանսիական Լիգա 1-ի 2018-19 մրցաշրջանի վերջին տուրի հանդիպումները: Հայտնի դարձան եվրագավաթներում հանդես գալու իրավունք ստացած ու ավելի ցածր դիվիզիոններ տեղափոխված թիմերի անունները:

Իտալիայի առաջնությունում իր 111 տարվա պատմության մեջ առաջին անգամ Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունք ձեռք բերեց «Ատալանտան»: Վերջին՝ 38-րդ, տուրում թիմն ավահովեց տեղը լավագույն քառյակում «Սասուոլոյի» նկատմամբ տարած հաղթանակով (3:1): Եթե չհաղթեր, Չեմպիոնների լիգայի ուղեգիրը կլիներ «Միլանինը»: Մրցաշրջանն «Ատալանտան» ավարտեց 69 միավորով 3-րդ հորիզոնականում: Նույնքան միավոր ունեցող «Ինտերը», որը նույնպես հաջորդ՝ 2019-20, մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների լիգայում, զբաղեցրեց 4-րդ տեղը: Մյուս մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում կխաղան նաեւ «Յուվենտուսը», որը ժամանակից շուտ էր նվաճել A Սերիայի չեմպիոնի տիտղոսը, եւ 2-րդ տեղը զբաղեցրած «Նապոլին»: «Ծեր սինյորան» ավարտեց 90, իսկ «Նապոլին»՝ 79 միավորով:

Մրցաշրջանի արդյունքներով Եվրոպա լիգայի 2019-20 առաջնությունում Իտալիայից կխաղան «Միլանը», որը 68 միավորով գրավեց 5-րդ տեղը, «Ռոման», որը 66 միավորով 6-րդն է: Մրցաշարի 3-րդ ուղեգիրը բաժին հասավ «Լացիոյին» երկրի գավաթը նվաճելու շնորհիվ:

A Սերիան լքեցին 18-20-րդ հորիզոնականները զբաղեցրած «Էմպոլին», «Ֆրոզինոնեն» եւ «Կիեւոն»: Նրանք վաստակել են համապատասխանաբար 38, 25 եւ 17 միավոր:

Առաջնության լավագույն ռմբարկու է դարձել «Սամպդորիայի» հարձակվող 36-ամյա Ֆաբիո Կվալյարելան: Նա խփել է 26 գոլ: 2-րդ տեղում «Ատալանռայի» հարձակվող Դուվան Սապատան է (23), իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Միլանի» հարձակվող Կշիշտոֆ Պիոնտեկը (22): Վերջին 13 տարիների ընթացքում առաջին անգամ լավագույն ռմբարկուների եռյակում չի հայտնվել պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն: «Յուվեի» հարձակվողը մրցաշրջանն ավարտել է 21 գոլով:

Ֆրանսիայի առաջնությունում Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր են նվաճել ժամանակից շուտ չեմպիոն դարձած ՊՍԺ-ն (91 միավոր) եւ «Լիլը» (75): 72 միավորով 3-րդ տեղը գրաված «Լիոնը» կմասնակցի որակավորման 3-րդ փուլին:

Եվրոպա լիգայում կխաղան 4-րդ տեղը զբաղեցրած «Սենտ Էտյենը» (66 միավոր) եւ «Ռենը» Ֆրանսիայի գավաթակիր դառնալու շնորհիվ: Որակավորման 2-րդ փուլից պայքարը կսկսի «Ստրասբուրգը» Ֆրանսիայի լիգայի գավաթը նվաճելու շնորհիվ:

«Կանն» ու «Գենգամը» հաջորդ մրցաշրջանում կխաղան Լիգա 2-ում: Համապատասխանաբար 33 եւ 27 միավորով նրանք զբաղեցրել են 19 եւ 20-րդ տեղերը: 34 միավորով 18-րդ հորիզոնականը զբաղեցրած «Դիժոնը» Լիգա 1-ում տեղը պահպանելու համար կպայքարի Լիգա 2-ում հանդես եկող «Լանսի» դեմ:

Առաջնության լավագույն ռմբարկու է դարձել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն: Նա դարձել է 33 գոլի հեղինակ: 2-րդ տեղում «Լիլի» կիսապաշտպան Նիկոլյա Պեպեն է (22), իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՊՍԺ-ի մեկ այլ հարձակվող Էդինսոն Կավանին (18):

Եվրոպայի թոփ 5 առաջնություններից ավելի վաղ ավարտվել էին իսպանական Լա լիգան, Անգլիայի Պրեմիեր լիգան եւ Գերմանիայի Բունդեսլիգան: Իսպանիայում չեմպիոնական տիտղոսը պահպանել էր «Բարսելոնան», Անգլիայում՝ «Մանչեստեր Սիթին», Գերմանիայում՝ «Բավարիան»: Հաջորդ մրցաշրջանը կսկսվի ամառվա վերջում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2285 դիտում

Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել

Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները

Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին

ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն

Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը

ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը

Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան

Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը

Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը

Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող

«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան

Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան

Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում

Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները

Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան

Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին