Տանը կամ նախարարության իմ սենյակում սայլակ չեմ օգտագործում, կարողանում եմ քայլել. Զարուհի Բաթոյան

04/06/2019 schedule09:05

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մարինա Խաչատրյանից տեղեկություն ստանալու հարցում եմ ստացել։ Որոշեցի հրապարակային պատասխանել իմ նախկին գործընկերոջը 

Տիկին Խաչատրյան,
քայլելուս մասին հարցը դուք կարող էիք ինձ ուղղել այն ժամանակ, երբ ձեզ հետ մասնակցեցի նախընտրական ասուլիսին՝ դեռևս 2017 թվականին։ Այդ ժամանակ ես առանց սայլակի էի, ձեր կողքի աթոռին էի նստել, եթե հիշում եք։ Թեև արդեն պարզ է, որ այդ ժամանակ որևէ լուրջ դրդապատճառ չունեիք այդ հարցով հետաքրքրվելու համար, թեև Երևանի ավագանու նիստերին ինձ արդեն տեսնում էիք սայլակով տեղաշարժվելիս։

Ամեն դեպքում ինձ դժվար չէ հիմա պատասխանել ձեզ այդքան հուզող հարցերին: Սայլակը և աջակցող մյուս սարքերը տեղաշարժման միջոց են, որոնք մարդը կարող է օգտագործել անընդհատ կամ որոշակի միջավայրում՝ ըստ անհրաժեշտության։ Տանը կամ նախարարության իմ սենյակում սայլակ չեմ օգտագործում, որովհետև ապահով միջավայրում կարողանում եմ տեղաշարժվել քայլելով։

Ես 2012-ին մեկ տարվա ընթացքում երկու անգամ հասցրել էի կոտրել ոտքս և բարդ վիրահատություն տանել։ Կոտրվածքները ստացել էի վայր ընկնելու հետևանքով, որովհետև մանկուց մկանային ատրոֆիա ունեմ։ Դրանից հետո մասնագետները խորհուրդ տվեցին դրսում տեղաշարժվել սայլակով, որովհետև ամեն անգամ անզգույշ հարվածից կամ շարժումից վնասվելը կարող է ճակատագրական լինել։ Ասեմ ավելին, իմ վիճակը չի լավացել, հակառակը՝ վատացել է և գնալով վատանալու է, բայց դա չի նշանակում, որ իմ կարողությունները սահմանափակ են, որովհետև մարդկանց կարողությունների սահմանը ամեն օր կարելի է բացահայտել։

Ոչ մի բուժում ու բուժական միջոցառում չեմ ստանում, որովհետև իմ առողջական խնդիրը բուժման ենթակա չէ։ Բայց խնդրում եմ, ինձ համար չանհանգստանալ, որովհետև ազատությունը, երջանկությունը և լիարժեքության զգացումը պայմանավորված չեն միայն դրանով։ Ասեմ ավելին, դա ինձ չի խանգարում, որ սիրեմ մարդկանց ու ներողամիտ լինեմ։

Եվ որ ամենակարևորն է, պատրաստ եմ միշտ ոգեշնչելու, օգնելու և խրախուսել բոլոր նրանց, ովքեր որևէ դժվարություն կամ առողջական խնդիր ունեն։ 
Լավ եղեք և շարունակեք ուրախանալ ինձ համար»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13673 դիտում

Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ

ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել

3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել

Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է

Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն

Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում

Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico

Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ

Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր

Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին

Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան

Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար

ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով

Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին

Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը

Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան

300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան

Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով

Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան

Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան

Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա

Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը

Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ

Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել

Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած

Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան

Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ

Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով

«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ

Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել

Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը

Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն