Գյումրիում ոստիկանները հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում մայիսի 31-ին, ժամը 16.45-ին, ոստիկանության Ախուրյանի բաժնում տվյալներ են ստացվել, որ Գյումրի քաղաքի մի բնակիչ տանն ապօրինի զենք-զինամթերք և թմրանյութ է պահում:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հարուցված քրեական գործի շրջանակներում, հունիսի 1-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Ախուրյանի և Կումայրիի բաժինների ծառայողները համատեղ կատարած խուզարկությամբ 33-ամյա տղամարդու տան ննջասենյակի պահարանից հայտնաբերել և առգրավել են 9 մմ տրամաչափի 19 փամփուշտ և 3 գնդակ, իսկ տանիքից՝ «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ` առանց խզակոթի, «Ֆ-1» և «ՌԳԴ-5» տիպի նռնակներ` առանց պայթուցիչների, նռնակի 1 պայթուցիչ, անհայտ տեսակի ատրճանակի մեկ փամփշտատուփ, 1 հատ զենքի յուղման դատարկ տարա, ինքնաձիգի 2 անհայտ դետալներ, 5.6 մմ տրամաչափի 11 փամփուշտ, ինքնաձիգի 7 դատարկ փամփշտատուփ և տարբեր տրամաչափի ինքնաձիգի 279 փամփուշտ:

Տղամարդը հայտնել է, որ նշված զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ հորը:

Նշանակվել են դատաձգաբանական և պայթունատեխնիկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:

Տպել
395 դիտում

Հուլիսի 21-ին Գանձայում կայացել է Տերյանական պոեզիայի հերթական տոնը

Աֆղանստանի կառավարությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից բացատրություն է պահանջում

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է Մարկ Էսպերի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում

Մահացել է հայոց Ցեղասպանության ճանաչման պայքարի ջատագով Ռոբերտ Մորգենթաուն

Ջավախքում 32-րդ անգամ տոնեցին աշուղ Ջիվանուն նվիրված տոնը

Խաբարովսկի երկրամասում մանկական վրանային ճամբարում բռնկված հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի

Արտաշատի էլ. ցանցի աշխատակիցները խնդիրներ են ստեղծել ինձ համար՝ պարբերաբար կեղծելով հաշվիչի թվերը. բաց նամակ վարչապետին

Կարկտի վնասը շիրակցուն կփոխհատուցի Հայկական Կարմիր խաչի ընկերությունը. 960 ընտանիք է ցանկում

Բորիս Ջոնսոնը գերազանց վարչապետ կլինի. Դոնալդ Թրամփ

Նոր աղբամանների առաջին խմբաքանակը արդեն Երեւանում է (տեսանյութ)

25 տարի է՝ սպասում եմ արդարադատությանը. Մանվել Գրիգորյանի եղբորորդու գործով Մհեր Պողոսյանի որդին իրավահաջորդ ճանաչվեց

Շառլ Ազնավուրի անունով Երևանի մշակույթի պետական քոլեջն անվանակոչելու հարցն աչքաթող չի արվել. ԿԳՄՍՆ պարզաբանումը

Ուրախ լուր լոռեցիների համար. Վանաձոր բ/կ-ում բացվել է ինվազիվ սրտաբանական բաժանմունք (լուսանկարներ)

«Արարատ-Արմենիան» չիրացրեց մի շարք պահեր. հաղթեց ընդամենը 2։0

Սեւանա լճի վերականգնման համալիր ծրագրի առաջարկ՝ ուղղված վարչապետին

ԵՊԲՀ գիտնականները խոշոր դրամաշնորհ են շահել

Իդլիբում ավիահարվածների հետեւանքով մոտ 60 մարդ է զոհվել

Ալավերդու թատրոնի գեղարվեստական ղեկավարը որոշել է ազատվել աշխատանքից

Արթուր Վանեցյանը ներկա է «Արարատ-Արմենիա»-«Լինկոլն Ռեդ Իմփս» խաղին

Լոռու մարզային հոգենյարդաբանական հիվանդանոցը նոր տնօրեն ունի