Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, արվեստագիտության թեկնածու Արայիկ Խզմալյանը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ։ Մշակույթի գծով փոխնախարարն ավելի վաղ ՀԺ-ի հետ զրույցում հայտնել էր, որ եթե պաշտոնական առաջարկ ստանա եւ քննարկվի, ապա հոգեբանորեն պատրաստ է ոլորտը համակարգողի պարտականությունները ստանձնել: Արայիկ Խզմալյանի հետ մեր զրույցը ստորեւ.
- Պարոն Խզմալյան, ե՞րբ եք իմացել, որ դուք եք լինելու մշակույթի գծով փոխնախարար եւ ինչպես ընդունեցիք առաջարկը:
- Անկեղծ ասած, տանը նստած էի, ծանոթներիցս մեկը զանգեց եւ ասաց, որ իմ անունն էլ է հրապարակված կառավարության կայքում: Վերջնական հաստատման մասին ես իմացել եմ հենց այսօր, որովհետեւ մինչեւ հրամանը չլինի՝ որեւէ մեկը չի կարող ասել, որ դա հաստատ է, քանի որ նշանակումները հաստատում է ՀՀ վարչապետը՝ նախարարի առաջարկությամբ: Պարզ է, որ այս ընթացքում հանդիպումներ եմ ունեցել նախարարի հետ, շատ տարօրինակ կլիներ, եթե այդ հանդիպումները չլինեին: Կարծում եմ՝ մինչեւ նշանակումը մարդիկ պետք է համաձայնեցնեն իրենց տեսլականները, ծրագրերը, պիտի շոշափեն մեկը մյուսի ռազմավարությունը: Եվ եթե խոշոր հարցերում կա ներդաշնակություն եւ համաձայնեցված աշխատելու հնարավորություն, ապա այդ դեպքում նոր մարդիկ վերջնական որոշում են կայացնում: Քննարկումները եղել են, վերջնական ծրագիր է ներկայացվել եւ ես շատ ուրախ եմ ու շնորհակալ, որ այն ծրագրերն ու գաղափարները, որոնք ես ունեմ ոլորտի կարգավորման հետ կապված, արժանացել են բարձրագույն քաղաքական իշխանության համակրանքին:
- Հայտնի է, որ մշակույթի գծով փոխնախարարները երկուսն են լինելու, մինչեւ այս պահը Նարինե Թուխիկյանի անունն է շրջանառվում: Վերամիավորված նախարարությունում երկու փոխնախարարների համագործակցությունն ինչպիսի՞ն է լինելու: Միասին եք աշխատելու, թե՞ յուրաքանչյուրը մի ուղղություն է կոորդինացնելու, ինչպես է արվելու:
- Դեռ չեմ կարող վստահաբար խոսել տիկին Թուխիկյանի մասին, քանի որ չկա վարչապետի որոշումը վերջինիս նշանակման վերաբերյալ: Անձի անունը չտալով՝ կարող եմ ասել, որ սովորաբար ոլորտը բաղկացած է լինում երկու հիմնական ուղղություններից, մեկը՝ ժամանակակից արվեստը, որի մեջ ներառված են կերպարվեստը, երաժշտությունը, խորեոգրաֆիան, թատրոնը, կինոն եւ մյուսը՝ այն ամենն է, ինչ կապված է մեր հոգեւոր ժառանգության, հոգեւոր հիշողության հետ, դա մշակութային ժառանգությունն է, հուշարձաններ, գրադարաններ, թանգարաններ եւ այլն. կարծում եմ՝ բաժանումը տեղի կունենա հենց այդ սկզբունքով: Յուրաքանչյուրը կլինի իր ոլորտի պատասխանաոտւն, բայց ես վստահ եմ, որ որեւէ հիվանդագին սահմանապահություն չի լինի համագործակցության մեջ, որովհետեւ ի վերջո նախարարությունների միաձուլման գաղափարը հենց բոլոր պատասխանատուների համաձայնեցված ամենօրյա ներդաշնակ աշխատանքն է: Աշխատանքները պետք է լինեն համաձայնեցված, բարեկիրթ եւ գործընկերային մթնոլորտում, ես դրանում գրեթե վստահ եմ:
- Նախկին փոխնախարարների ժամանակ կարծես թե այդ առողջ եւ գործընկերային մթնոլորտն այնքան էլ չէր պահպանվում, մասնավորապես, Նազենի Ղարիբյանը մի շարք ՊՈԱԿ-ների ղեկավարների հետ խնդիրներ ունեցավ: Մեր զրույցում Ղարիբյանը նշեց, որ մտավախություն ունի, թե նոր փոխնախարարները չեն կարողանալու իր սկսածը շարունակել:
- Ես չգիտեմ, թե տիկին Ղարիբյանն ինչ է ասել մեր մասին, բայց ես ինքս ինձ խոստացել եմ, որ որեւէ ձեւով չեմ անդրադառնալու նախորդների աշխատանքին: Ես համարում եմ, որ բոլոր այն մարդիկ, որոնք մշտապես հետ են նայում, փորձում գնահատել նախորդների աշխատանքը, նրանք ժամանակ չեն ունենում առաջ նայելու եւ միջավայրը բարեկարգելու: Այնքան ծրագրեր կան իրականացնելու, շտկելու, կարգի բերելու եւ այնքան բան կա անելու, որ վստահ եմ՝ ժամանակ չի լինելու հետ նայելու եւ գնահատելու, թե ինչ է արվել նախորդների ժամանակ: Մի բան կարող եմ հստակ ասել՝ այն բոլոր առողջ նախաձեռնությունները, որոնք տեղի են ունեցել մեզնից առաջ, չկա որեւէ տրամաբանական պատճառ, որ հրաժարվենք դրանցից եւ փորձենք ոլորտ մտնել՝ նախորդների արածը ջնջելով: Որեւէ պետականամետ մարդ, կամ ողջամիտ ղեկավար չի կարող ինչ-ինչ հանգամանքներից դրդված՝ անտեսել լավ արված աշխատանքն առողջ հատիկը: Մենք հիմա խնդիր ունենք համատեղ ջանքերով, լրագրողների հետ համատեղ առողջ տեղեկատվական դաշտ ձեւավորելու, մշակույթը դիրքավորելու տեղեկատվական դաշտում եւ քաղաքացիներին ընդգրկելու մշակույթի ոլորտ: Մենք խնդիր ունենք բոլոր մասնագիտական ռեսուրսները մոբիլիզացնելու եւ օպտիմիստական մթնոլորտ ստեղծելու: Մարդիկ սպասելիքներ ունեն եւ մեծ խնդիրներ կան այդ սպասումներն ու լավատեսական տրամադրվածություններն արդարացնելու, դրա համար որեւէ մեկը ժամանակ չունի անդրադարձ կատարելու իրենից առաջ արված աշխատանքին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT