Երևան
12 °C
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Աշոտ Գրիգորյանի հետ այցելել է «Շիրակ» օդանավակայան, հանդիպել օդանավակայանի տնօրինության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես օդանավակայանի գործունեությանը, ուղևորահոսքերին առնչվող հարցեր, այնպես էլ կարգապահական և տեղեկատվական խնդիրները:«Շիրակ օդանավակայանն այն կարևոր հանգույցն է, որի լիարժեք աշխատանքը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն մեր մարզի, այլ մեր երկրի համար, իսկ դա նշանակում է, որ բոլոր կառույցներն ու շահագրգիռ կողմերը պետք է համագործակցեն ու աշխատեն, որպեսզի զերծ մնանք տարատեսակ խնդիրներից ու դժգոհություններից, ցանկացած մեկի համար պետք է անընդունելի լինի թալանի հոգեբանությունով աշխատող տաքսիստն ու զբոսաշրջիկին հիասթափեցնող վերաբերմունքը»,- հանդիպման ընթացքում նշել է Տիգրան Պետրոսյանը:
Նշենք, որ օդանավակայանի տարածքից դեպի Գյումրի ուղեւորափոխադրումներն անհատ տաքսիստներն իրականացնում են աստղաբաշխական թվերով, վճարվում են հիմնականում ռուսական ռուբլիով: Ինքնաթիռից նոր իջած զբոսաշրջիկը, եթե չունի դիմավորող, բնականաբար հայտնվում է տաքսիսիտների թակարդում՝ վճարելով 800-ից մինչեւ 1000 ռուբլի:
Կարևորելով մարզ այցելող զբոսաշրջիկների պատշաճ դիմավորումն ու սպասարկումը՝ Տիգրան Պետրոսյանն ու Շիրակի մարզային վարչության պետի տեղակալ Աշոտ Գրիգորյանը զրուցել են տարածքում տաքսի ծառայություն մատուցող վարորդների հետ՝ հորդորելով զերծ մնալ ոչ պատշաճ վերաբերմունքից:Կայացած հանդիպումից հետո Տիգրան Պետրոսյանը զրուցել է Մոսկվայից Գյումրի ժամանած զբոսաշրջիկների հետ: Գոնչարով ամուսիններին անձամբ է ուղեկցել եւ ծանոթացրել Գյումրու պատմությանը, ճարտարապետությանը, կենցաղին, նիստ ու կացին, սովորույթներին:
«Հանդիպումը պատասխանատուների հետ ավարտել էինք, մոտեցանք Մոսկվա-Գյումրի չվերթով ժամանածներին, պատահական առաջարկեցի, որ իրենց ուղեկցեմ, տեղափոխեմ քաղաք: Համաձայնեցին: Եկանք կենտրոն, պտտվեցինք, մի քանի գեղեցիկ անկյուն ցույց տվեցի նրանց»,-ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Տիգրան Պետրոսյանը:
Կատյա Գոնչարովան մարզպետին պատմել է, որ Գյումրու ճարտարապետությունն է իրեն բերել Հայաստան: «Պարոն մարզպետ, մենք մտածում էինք, որ տպավորված ենք գնալու ձեր քաղաքից, բայց նաև զարմացած ենք ու հիացած: Երբ մեր ընկերներին պատմենք, որ մարզպետն անձամբ է ուղեկցել և պատմել քաղաքի մասին, երևի չհավատան մեզ: Մենք վստահ ենք, որ Գյումրին տուրիստական լուրջ ներուժ ունի, իսկ եթե այստեղ ապրողներն այսքան հյուրընկալ ու բարյացկամ են, ուրեմն հաստատ հաջողելու եք»,- մարզպետին հրաժեշտ տալով՝ նշել է Կատյա Գոնչարովան:
Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան
Կրթվելը նորաձև է Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ
Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն
«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին
Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը
Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ
Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ
Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ
Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ
Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ
Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա
Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը
Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ
Լեհաստանում նախագահական ընտրություններ են
Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով
58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին
Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան
Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը
Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ
Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ
Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար
Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում
Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը
Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան
Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան
Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ
Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան
Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ
«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը
Վարդան Սարգսյանն առաջին անգամ հետեւորդներին ցուցադրել է որդու լուսանկարը
Իսրայելցի մեկնաբանը ներողություն է խնդրել Հայաստանի մասնակցի ելույթից հետո հնչեցրած մեկնաբանության համար
Մերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT