Լրտեսական կրքեր մի բաժակ ջրում. այս հարայ-հրոցի բուն նպատակն այլ է

Վերջին օրերին հասարակությունը զվարճանալու նոր առիթ ունի՝ մի քանի տասնյակ կայտառ ակտիվիստներ մոտավորապես նույնքան լրագրողների ու ոստիկանների ներկայությամբ անհաշտ պայքար են ծավալել Սորոսի հիմնադրամի հայաստանյան գրասենյակի դեմ։ Տեսարանն իսկապես զվարճալի է, առավել եւս՝ որ կազմակերպիչները չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական նպատակներից մեկը ներկաներին ծիծաղեցնելն է (լավ բեմադրված քաշքշուկներ, նախապես պատրաստված սրախոսություններ եւ այլն)։ Եվ այդ՝ մասնակիցների քանակի առումով աննշան միջոցառման շուրջ քարոզչական այնպիսի աղմուկ է բարձրացվում, որ տպավորություն է ստեղծվում, թե բողոքի հսկայական ալիք կա, ու հազարավոր մարդիկ հեղեղել են Երեւանի փողոցները։ «Գաղափարական հենք» նույնպես կա՝ սորոսականներն իբր խարխլում են մեր ազգային արժեհամակարգի հիմքերը (ավանդական ընտանիք, եկեղեցի, բանակ, կրթություն, մշակույթ եւ այլն), իսկ իրենք՝ մի խումբ հայրենասերներով (զարմանալի զուգադիպությամբ՝ սրանք ճիշտ նույն մարդիկ են, ովքեր իրենց պատռելով պաշտպանում են նախկին իշխանություններին), պայքարում են այդ ամենի դեմ։

Իրականում այս հարայ-հրոցն, իհարկե, առանձնապես կապ չունի ազգային արժեհամակարգի հիմքերի հետ։ Կոնկրետ օրինակներ բերենք։ Ի՞նչն է ավելի ծանր հարված հասցնում ավանդական հայկական ընտանիքին, Սորոսի գրասենյա՞կը, թե՞ այն, որ հարյուր հազարավոր հայ տղամարդիկ աշխատում են դրսում ու տարիներով ընտանիքի երես չեն տեսնում (կարիք կա՞ թվարկել հետեւանքները)։ Իսկ նախկին իշխանությունները խրախուսում էին դա, տնտեսություն էին «զարգացնում» դրսից ուղարկվող գումարների հաշվին ու դեռ մի բան էլ հեգնում էին՝ «բա մնան Հայաստանում, որ հեղափոխություն անե՞ն»։ Այսօրվա կայտառ բողոքողներից քանի՞սն էին այն ժամանակ ցույցեր անում ու հարց բարձրացնում, որ հարյուր հազարավոր տղամարդկանց՝ խոպանում գտնվելը քայքայում է ավանդական հայ ընտանիքի հիմքերը։ Այսօր մեր բանակն ու եկեղեցին սորոսականների «պիղծ հարձակումներից» պաշտպանողներից քանի՞սն են բողոքել, որ գեներալները գրեթե առանց բացառության մուլտիմիլիոնատերեր են, իսկ առաջնագիծը պահածոների դատարկ տուփերով էր «կահավորված», քանի՞սն են բողոքել «Բենթլի» քշող հոգեւորականների դեմ ու հարց բարձրացրել, որ վերջին տասնամյակներում Հայաստանում կառուցված եկեղեցիների գումարի կեսով Արցախը կարելի էր բառիս բուն իմաստով անմատչելի միջնաբերդ դարձնել։ Կամ եթե այդ մարդկանց մտահոգում է մեր կրթությունը, ինչո՞ւ ժամանակին չէին բողոքում, որ դպրոցները վերածվել էին ՀՀԿ գրասենյակների, իսկ տնօրենների աշխատանքի գնահատման միակ չափանիշը դարձել էր ընտրություններ կեղծելու արդյունավետությունը։ Եվ ինչպե՞ս էին կրթության բարձր մակարդակի անհրաժեշտության մասին խոսողները հաջողացրել ունենալ այնպիսի խորհրդարան, որի իշխող խմբակցության անդամներից շատերն անգամ իրենց անուն-ազգանուններն ի վիճակի չէին գրել առանց տառասխալների։ Թե՞ դրանով ազգային կրթական համակարգի հիմքերն էին ամրապնդում։ Մշակույթի մասին ընդհանրապես չենք խոսում՝ «ազգային մշակույթը պահպանելու եւ զարգացնելու» սրանց հայեցակարգը սահմանափակվում էր Արմենչիկին կոչումներ շնորհելով ու հարսանիքներում տրնգի պարելով (ու լավ է, որ գոնե այդպես էր, որովհետեւ սրճարաններում ջազ լսելը շրջապատի համար վտանգավոր էր)։

Այսքանը հիշեցնում ենք՝ ընդամենը ցույց տալու համար, որ այս հարայ-հրոցի բուն նպատակն այլ է։ Պարզապես Ռուսաստանում եւ ԵԱՏՄ ողջ տարածքում ընդգծված բացասական վերաբերմունք կա արեւմտյան հասարակական կազմակերպությունների նկատմամբ, ու հիմա Հայաստանում ինչ-որ կառույցներ ուզում են դուր գալ նրանց՝ հիշեցնելով իրենց գոյության մասին ու հուշելով, որ կարելի է նաեւ իրենց օգտագործել։ Մարդիկ ցանկանում են օգտագործվել որպես գործիք ու անընդհատ գովազդում են իրենք իրենց՝ նման ակցիաներով ու հարակից քարոզչական աղմուկով։ Սա է, ուրիշ բան չկա։ Մնացածը պարզամիտներին մոլորեցնելու համար է։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
33701 դիտում

Սիրում ենք Ձեզ, հպարտ ենք․ վարչապետը չմերժեց փոքրիկ տղայի՝ իրենց տուն այցելելու հրավերը․ տեսանյութ

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին․ կա տուժած

Մեր դերը պիտի իմանանք․ այս օրերին ՌԴ և ԵԱՏՄ են գնում մեծաթիվ անհրաժեշտ ապրանքներ․ հունիսի 7-ից հարցեր չեն լինի

Հանրապետության օրվա միջոցառումներով պայմանավորված մայիսի 25-ից 28-ը երթևեկության սահմանափակումներ կլինեն

Որ պահին ժողովուրդը որոշեց, որ ես պետք է հեռանամ, նույն պահին կհեռանամ, կասի մնա՝ կմնամ․ Փաշինյան․ տեսանյութ

Պետությունը պետք է սիրի մարդուն, մարդը՝ պետությանը․ ՔՊ-ն քարոզարշավ է իրականացնում Ավան վարչական շրջանում

Կառավարության 16 միլիոնի պետական աջակցության ծրագրից արդեն օգտվել է 2973 ընտանիք․ տեսանյութ

Հավայան կղզիներում երկրաշարժ է տեղի ունեցել

Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Լինա Հակոբյանը հայտնաբերվել է

Ռուբիոն և Ֆիդանը Հորմուզի նեղուցի և տարածաշրջանի վերաբերյալ հարցեր են քննարկել

Ի՞նչ անել, եթե Ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ անձի տվյալներ․ ՆԳՆ-ն պարզաբանել է․ տեսանյութ

Որպես COP17-ի հյուրընկալող երկիր՝ ՀՀ-ն հանձնառու է գործընկերների հետ ներառական, թափանցիկ համագործակցությանը

Ընտրակաշառքի գործերով միայն վերջին 2 օրում ձերբակալվել է 21 անձ, որոնցից 13-ը կալանավորվել են

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Իոաննիսյանը դիմել է ՌԴ-ում գտնվող և ընտրական ճնշումների ենթարկվող ՀՀ քաղաքացիներին․ տեսանյութ

Գոլ՝ հանուն մարդկության․ SpaceX-ը պատմության մեջ ամենամեծ և ամենահզոր հրթիռն է արձակել

ՌԴ-ում կասեցվել է Հայաստանից ներմուծված ալկոհոլի որոշ տեսակների իրացումը

Մարմարիկ գյուղի ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել և բռնկվել․ տուժածները հոսպիտալացվել են

Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է․ հարուցել է քրեական հետապնդում՝ պետական դավաճանության հոդվածով

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԸՀ-ն բավարարել է Թևանյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունները

Նիկոլ Փաշինյանն ամենավստահելի հայ քաղաքական գործիչն է. ովքեր են հաջորդում նրան. IRI

Կբացվի գորգարվեստի թանգարան. ստորագրվել է հուշագիր

Արտեմ Դոռունցը հետախուզվում է. նրա վերաբերյալ տեղեկություններ ունեցողները կարող են դիմել ոստիկանություն

ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը առաջիկա ընտրություններին ՀՀ է գործուղելու շուրջ 100 դիտորդ. ԿԸՀ

Ֆեյսբուքյան էջի դեմ կռիվ տվող «ուժեղ» դասալիքները. Պապիկյանը հրապարակել է «ֆեյքերի բանակ»-ի տեսապատճեները

Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ

Գորիսում մոլորված երեխաներին հայտնաբերել են փրկարարները

Էս թվերը իրենց ցույց չտաք, չեն հավատա, միայն իրենց նկարած տոկոսներն են սիրում. Մանավազյանը՝ հարցումների մասին

Մայիսի 28, Երևան, Հանրապետության օրվան նվիրված զորահանդես. սիրով կսպասենք բոլորիդ. Սուրեն Պապիկյան

12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած

ՔՊ՝ 32 %, «Ուժեղ Հայաստան»՝ 6 %. IRI-ն հրապարակել է հարցումների արդյունքներ

Պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել վերջին զանգի մասնակից 173 մեքենա. 74-ի ղեկին եղել են անչափահասներ

Տավուշի մարզում բախվել են «ՈւԱԶ»-ը և «Լադա»-ն․ կա 12 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ

Եթե պետք է ՌԴ-ն մեզ գազի «կարթից» կախված ձկան պես պահի, ավելի լավ է՝ փակեն, մենք մեր ճարը տեսնենք. տեսանյութ

Քրեական աստիճանակարգություն ունեցող անձը սպառնացել է ՔՊ-ին ընտրել ցանկացողներին. նա հետախուզվում է

Կրթություն, առողջապահություն, զբաղվածություն. Կառավարության շարունակական աջակցությունը տեղահանված ընտանիքներին

Ռոսպոտրեբնադզորը դադարեցրել է «Ջերմուկ» հանքային ջրի բոլոր խմբաքանակների ներմուծումն ու շրջանառությունը

Քննարկվել են խորհրդարաններում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները

Բայրամովն ու Գրինսպենը քննարկել են Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը