Երևան
12 °C
Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցավ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն եւ դրանից հետո մի շարք ուժեր, այդ թվում՝ նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, փորձեցին ՀՀ-ում քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական եւ նորմալ է ժողովրդավարական ցանկացած երկրի համար։ Այսօր կառավարության նիստի մեկնարկից առաջ այսպես սկսեց իր խոսքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, որ մեկ տարվա փորձերի եւ գործունեության արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում․
«Եւ վերջին շրջանում մենք տեսնում ենք հետեւյալ դրսեւորումները, որ, ըստ ամենայնի՝ հուսահատ, քաղաքական որեւէ աջակցություն ստանալու հեռանկարի հանդեպ որոշ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության եւ բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ։ Նույնիսկ տեղի են ունենում կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքն այն է, որ ահա, իրենք պատրաստվում են Հայաստանում բռնության քաղաքական հարցեր լուծել, եւ այս ասելիքը, հռետորիկան, գնալով ավելի կամակերպված բնույթ է ստանում, եւ նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատված որոշել է սեւազգեստ մարդկանց խմբեր ձեւավորել, որոնք քաղաքկում կշրջեն եւ որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, աչքի ընկնել որոշակի լկտի պահվածքով եւ այսպես շարունակ»,- հայտարարեց Փաշինյանը։
Այս ամենի համատեքստում Փաշինյանն արձանագրեց, որ այն երկրում, որտեղ հաղթել է ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը եւ որտեղ տեղի են ունենում բռնության կոչեր, այս պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա․
«Եւ այս պայմաններում իրավապահ համակարգը պետք է շատ կոշտ հակահարված տա բոլոր նման երեւույթներին՝ սկսած նրանից, որ, օրինակ, Երեւանի Ազատության հրապարակը ինչ-որ մարդիկ ինչ-որ ժամերի փորձում են դարձնել երթեւեկելի գոտի, ավտոմեքենաներով մտնել, ճռիկներ անել, ավտոմքենենաեր վարել մայթերով։ Եւ սա, ըստ էության, որոշակի նպատակով է արվում՝ ցույց տալու համար, որ երկրում իբր հաստատված է անիշխանություն կամ երկրում չկա իրավակարգ, կամ իրավակարգը թույլ է։ Նման դեպքերում ՀՀ ոստիկանությունը, իրավապահ համակարգը խնդրին պետք է վերաբերի ոչ թե երթեւեկության կանոնների խախտում, որովհետեւ սրանք խախտումներ չեն, այլ բացահայտ արհամարհանք են հանրության, օրինականության, պետական կարգի նկատմամբ եւ բոլոր այսպիսի դեպքերով պետք է զբաղվի ոչ միայն ճանապարհային ոստիկանությունը, այլեւ հասարակական կարգի եւ անվտանգությամբ զբաղվող ուժերը, եւ նման պահվածքով հանդես եկող ցանկացած անձ պետք է լրջորեն փոշմանի իր կատարած արարքի համար»,- ասաց վարչապետը՝ հայտնելով, որ այսօր առավոտյան զրույց է ունեցել ոստիկանության պետի հետ։
«Ինչ վերաբերում է այդ սեւազգեստ խմբերին՝ նրանց պետք է տեղորոշել, սեւ շորերի հարցը լուծել, ծաղկավոր բաբչկան վառ ծաղիկներով կապել եւ ճանապարհել քաղաքակիրթ օրինական կյանքի։ Պարզ է՞ առաջադրված խնդիրը»,- հարցրեց վարչապետը ոստիկանապետ Օսիպյանին եւ ԱԱԾ պետ Վանեցյանին։ Վերջիններս պատասխանեցին՝ պարզ է, կկատարվի։
Դիմելով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ Փաշինյանն ասաց, որ ճիշտ կլինի՝ դատախազությունն այս երեւույթներին ոչ միայն մոտենա ուղղակի քրեական օրենսգրքի այս կամ այն հոդվածի առանձին վերցված մեկնաբանության տեսակետից, այլ ընդհանրապես հանրային անվտանգության տեսակետից․
«Որովհետեւ, իմ կարծիքով, կոնկրետ գործողություններ են արվում փողոցով քայլող քաղաքացիների շրջանում՝ պաշտպանվածության զգացումը խաթարելու համար։ Սա հանրային եւ ազգային անվտանգության խնդիր է,մ եւ սրանց մոտենալ զուտ մի հոդվածի շրջանակներում, ես կարծում եմ՝ այդքան էլ արդարացված չէ։ Եթե անհնարժեշտ է՝ պետք է նախաձեռնել օրենսդրական փոփոխություն՝ բռնության քարոզը խիստ հակազդեցության արժանացնելու համար, ընդ որում՝ կապ չունի, թե իրականացնողները իշխանության համակիր են հանդես գալիս, թե ընդդիմության»,- ասաց վարչապետը եւ ընդգծեց, որ Հայաստանում բռնության քարոզ իրականացնող ցանկացած մարդ պետք է ստանա կոշտ հակահարված․
«Խոսքը բռնության քարոզի մասին է։ Բերանները բացելուց առաջ պետք է տասն անգամ մտածեն, եթե դրանից հետո գնան դրա նման գործողությունների, ուրեմն տասն անգամ պետք է հակահարված ստանան, եւ այն չպիտի լինի թավշյա, պետք է լինի երկաթյա»։
Վալերի Օսիպյանն արձագանքեց, որ առավոտվա զրույցից հետո արդեն տվել է հանձնարարականներ, եւ դեռ էլի կտա, իսկ դատախազն ասաց, որ իրենք, այո, միայն մի հոդվածի շրջանակներում չեն դիտարկվում վերոնշյալ գործողությունները, եւ ավտոմեքենենարը ոչ երթեւեկելի մասով վարելու վերաբերյալ դեպք ունեն, որ ոչ միայն երթեւեկության կանոնների խախտում են դիտարկել, այլ հասարակական կարգի խախտում, խուլիգանություն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT