Երևան
12 °C
Կան մարդիկ, որոնք փորձում են ինքնահաստատվել եւ ինքնադրսեւորվել, դրանով ցույց տալ, որ իրենք կարող են ամեն ինչ իրենց թույլ տալ Հայաստանի Հանրապետությունում, բայց վստահեցնում եմ ձեզ՝ դա ընդամենը իրենց կարծիքն է։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ արձագանքելով դիտարկմանը, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծես թե դժգոհ է ոստիկանների գործողություններից՝ ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ՀՅԴ-ականների կողմից ծեծի ենթարկելու առնչությամբ։
«ՀՀ-ում անթույլատրելի եմ համարում բռնության կոչը, իսկ բռնության կոչեր անողները կարժանան օրենքի սահմաններում իրավապահ մարմինների կոշտ արձագանքին»,-նշեց նա։
Հարցին՝ կառավարության նիստում ինչ օպերատիվ տվյալներ նկատի ուներ վարչապետը, երբ խոսում էր սեւազգեստ խմբերի մասին, այդ խմբերը վախի մթնոլո՞րտ են ցանկանում ստեղծել, ինչպիսին են այդ խմբերի անդամները, Օսիպյանը պատասխանեց.
«Որեւէ վախի մթնոլորտ չկա, որեւէ վախենալու պատճառ չկա, մեր քաղաքացիներն ապահովված են, ՀՀ-ն ապահով երկրներից մեկն է, օպերատիվ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն»։
Թե որ քաղաքական ուժին նկատի ուներ վարչապետը, ոստիկանապետն ասաց. «Մեզ համար կապ չունի, որ քաղաքական ուժը ուզում է՝ լինի»։
Լրագրողի դիտարկմանը, թե ոստիկանության գործողությունները թավշյա են, եւ եթե ի սկզբանե թավշյա չլինեին, հիմա այդ խմբերի հարցը չէր առաջանա, Օսիպյանն ի պատասխան արձագանքեց.
«Ի՞նչ չի արել ոստիկանությունը, որ դուք կուզենայիք տեսնել։ Ես վարչապետի հետ առանձնազրույց եմ ունեցել, որի մասին տեղեկություն չեմ հայտնի»։
Հարցին՝ առանձնազրույցի ժամանակ վարչապետը չդժգոհե՞ց ոստիկանության գործողություններից, ոստիկանապետը խորհուրդ տվեց այդ հարցով դիմել վարչապետին։
«Ոստիկանությունը արել է ամեն ինչ օրենքի սահմաններում, ես չեմ բացառում, որ մեր գործողությունների մեջ լինեն բացթողումներ, բայց, ընդհանուր առմամբ, ոստիակնությունն իր առաջ դրված պարտականությունները կատարել է»,–նշեց ոստիկանապետը։
Լրագրողները հետաքրքրվեցին մեքենայի «ճռիկները» շատացե՞լ են, ի պատասխան ոստիկանապետն ասաց՝ դրանք միշտ էլ եղել են։ Դիտարկմանը, որ նախկինում Ազատության հրապարակում չի եղել նման բան, Օսիպյանը հակադարձեց՝ եղել է. «Մի անգամ էլ 17 մեքենա եմ ուղարկել տուգանային հրապարակ, դա մի դեպք եմ ասում, բայց շատ են եղել դեպքեր։ Այսօր գիշերը եւս արձանագրություն են կազմել»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ
Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել
Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ
Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել
Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են
Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան
Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան
Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ
Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան
ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել
Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել
Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան
Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին
Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում
«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին
Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ
Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում
Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը
ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս
Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար
Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT