Երևան
12 °C
Մարտի 1-ի գործով Զաքար Հովհաննիսյանի սպանությունը կատարելու մեջ մեղադրվող Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք տված անձ կա: Վերջինս աղմկահարույց ցուցմունք է տվել:
Դատարանում գտնվող լրագրողներին նրա պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը որոշ մանրամասներ ներկայացրեց: Նա նախ ասաց, որ Գեղամ Պետրոսյանը առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ հրաժարվել է ցուցմունք տալուց:
Մեր հարցին, թե ինչո՞ւ չի ընդունում, պաշտպանը պատասխանեց. «Ինքն առհասարակ ցուցմունք չի տվել, որեւէ փաստական տվյալի կապակցությամբ իր կարծիքը չի հայտնել, որովհետեւ իրականում նման դեպք տեղի չի ունեցել»,- ասաց Գեւորգյանը:
Մեր դիտարկմանը, որ Գեղամ Պետրոսյանը նախկինում մի քանի անգամ վկայի կարգավիճակով հարցաքննվել է, ի՞նչ նոր փաստական տվյալ է ձեռք բերվել, որ երկու օր առաջ նրան ձերբակալելու որոշում կայացվեց, Գեւորգյանը պատասխանեց, որ ի հայտ է եկել անձ, որը ցուցմունք է տվել, որ իբրեւ թե ցուցարար Զաքար Հովհաննիսյանը երկաթյա ձողով կամ արմատուրայով հարձակվել եւ փորձել է հարվածել Գեղամ Պետրոսյանի գլխին: Պաշտպանը մանրամասնեց, որ ըստ վկայի ցուցմունքի՝ ստեղծվել է իրավիճակ, երբ կամ Զաքար Հովհաննիսյանը պետք է հարվածեր Գեղամ Պետրոսյանին կամ վերջինս՝ նրան: Ըստ այդ նույն վկայի ցուցմունքի՝ Գեղամ Պետրոսյանն էլ կրակել է: «Կամ նա պիտի խփեր Գեղամ Պետրոսյանը մահանար, կամ՝ Պետրոսյանը պիտի կրակեր»,- հավելեց Գեւորգյանը:
Մեր ճշտող հարցին՝ քննիչը միջնորդության մեջ միայն այս ցուցմո՞ւնքն է վկայակոչում, թե՝ նաեւ փորձաքննության արդյունքներ կան, Գեւորգյանը պատասխանեց, որ առկա է Զաքար Հովհաննիսյանի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, իսկ դատաձգաբանական փորձաքննության եզրակացությունը չկա: Նա նաեւ ասաց, որ հանցագործության գործիք զենքը հայտնաբերված չէ, հայտնաբերված չէ նաեւ պարկուճը: Պաշտպանը նշեց, որ գնդակը հայտնաբերված է, բայց դրանից հետո փորձաքննություն չի նշանակվել. «Պետք է զենքը հայտնաբերեն, նույնականացում անեն, տեսնեն՝ այդ զենքից կարող էր այդ գնդակը կրակած լիներ»: Դիտարկմանը՝ եթե ըստ քրեական գործի՝ խոսվում է այն մասին, որ պարկուճները փոխվել են, ապա ինչպե՞ս պետք է նույնականացում արվի, Վաղարշակ Գեւորգյանը ասաց, որ ինքը տեղյակ չէ՝ այդ պարկուճները փոխվել են, թե՝ ոչ. «Կոնկրետ դեպքում գնդակը հայտնաբերվել է Զաքար Հովհաննիսյանի մարմնի մեջ, խոսքը 9մմ տրամաչափի մասին է, որն այսօր առկա է: Ատրճանակը կգտնեն, կնշանակեն փորձաքննություն, կպարզեն՝ դրանից կրակված է, թե՝ ոչ»,- ասաց նա:
Մեր հարցին՝ Գեղամ Պետրոսյանը դատարանում հայտարարությամբ հանդես եկե՞լ է, պաշտպանը բացասական պատասխան տվեց. «Նա առհասարկ որեւէ հայտարարություն չի անում: Մենք ոչ մեկին չենք վստահում, այդ իսկ պատճառով հայտարարություններ չենք անում»,- ասաց նա: Մյուս հարցին՝ Գեղամ Պետրոսյանը Մարտի 1-ի գործով անցնող որեւէ անձի դեմ ցուցմունք տվե՞լ է, Վաղարշակ Գեւորգյանը նշեց, թե ինքը այս մեղադրանքի շրջանակում որեւէ այդպիսի նյութի չի տիրապետում: Մյուս հարցին՝ Պետրոսյանն ընդունո՞ւմ է, որ իր եւ Զաքար Հովհաննիսյանի միջեւ միջադեպ է տեղի ունեցել, Գեւորգյանը նշեց, որ առհասարակ ոչ դրա, ոչ որեւէ այլ հանգամանքի վերաբերյալ Պետրոսյանը դիրքորոշում չի հայտնել: Պաշտպանը հավելեց, որ Զաքար Հովհաննիսյանի եւ Պետրոսյանի միջեւ տեղի ունեցած ենթադրյալ միջադեպի մասին ցուցմունք տված անձի հետ իր պաշտպանյալը չի առերեսվել: Նրա խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը փորձել է առերեսում իրականացնել, բայց իրենք այդ քննչական գործողությունից հրաժարվել են՝ չիմանալով անգամ, թե ում հետ պետք է առերեսվել. «Մենք առհասարակ որեւէ առերեսումից կամ այլ քննչական գործողության մասնակցելուց հրաժարվում ենք՝ օգտվելով մեր իրավունքներից»:
Մեր հարցին ի պատասխան Վաղարշակ Գեւորգյանը ասաց, որ իր պաշտպանյալ Պետրոսյանը ունեցել է իրեն ամրակցված «Մակարով» տիպի ատրճանակ: Մեր ճշտող հարցին՝ այդ զենքի՞ց է արձակվել կրակոցը, պաշտպանը պատասխանեց, որ միանշանակ այդ զենքից չի արձակվել, որովհետեւ Գեղամ Պետրոսյանը նման արարք առհասարակ չի կատարել:
Նշենք, որ դատարան բերված Գեղամ Պետրոսյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ գրքով փակելով դեմքը:
Հիշեցնենք, որ Զաքար Հովհաննիսյանը 2008թ. մարտի 2-ին` ժամը 02-ին անգիտակից վիճակում տեղափոխվել է Երեւանի թիվ 3 կլինիկական հիվանդանոց`որովայնի հրազենային վնասվածքով։ Վիրահատության ընթացքում արձանագրվել է նրա կենսաբանական մահը։
Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Զաքար Հովհաննիսյանի դիակի վրա հայտնաբերվել է հրազենային մուտքի անցք որովայնի առաջնային մակերեսին`էպիգաստրալ շրջանում, լյարդի, ստոծանու եւ ձախ թոքի ստորին բլթի, գոտկային մկանի միջանցիկ վնասվածքներ, գոտկային ձախ կեսի հետին մակերեսի արյունազեղում, որոնք հետևանք են գնդակով լիցքավորված հրազենից արձակված կրակոցի ներգործության: Զաքար Հովհաննիսյանի մահվան պատճառ է հանդիսացել արյան սուր կորուտը: Դիահերձման ժամանակ Զաքար Հովհաննիսյանի մարմնից հանվել է 9 մմ տրամաչափի 1 գնդակ: Դատաձգաբանական փորձաքննության եզրակացության համաձայն՝ նշված գնդակը գործարանային արտադրության 9մմ տրամաչափի փամփուշտի մաս կազմող կրակված գնդակ է: Իսկ նման փամփուշտները նախատեսված են «ՊՄ» (Մակարով) եւ «ԱՊՍ» ատրճանակների համար:
Գեղամ Պետրոսյանը մեղադրվում է Հովհաննիսյանի սպանությունը կատարելու համար: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ նրա խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԻնչ եղանակ է սպասվում ապրիլին. Սուրենյանը նորություն է հայտնել
Ով կփոխարինի Վիլեն Գաբրիելյանին Ազգային ժողովում
Եթե քաղաքական դասավորվածության մեջ որևէ փոփոխություն կա, ապա այն հօգուտ ՔՊ-ի է. Գալջյանը մանրամասնել է
ԱԺ-ից հաստատում են՝ ստացել են Վիլեն Գաբրիելյանի դիմումը մանդատից հրաժարվելու մասին
Հայաստանի և աշխարհով մեկ սփռված ասորիներին մաղթում եմ երջանկություն և բարօրություն. վարչապետ
59-ամյա տղամարդը մուտք է գործել գրադարան և բոլորի ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել
Նողկալի սեքսիստ բովանդակության, կանանց նկատմամբ բռնության արդարացման խոսք է ասում սույն անձը. Մարգարյան
Պորտուգալիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
ՃՈ տեսուչը շորթմամբ ստացած կաշառքի համար դատապարտվել է 4 տարվա ազատազրկման
Հայցում եմ ներողություն և հայտարարում՝ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս. Վիլեն Գաբրիելյան
Մեծ թափ են ստացել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները
Սիս գյուղի բնակիչներից մեկի տան հողամասում փորված փոսից դուրս է բերվել նրա մարմինը
1 զոհ, 3 վիրավոր. խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին
Շնորհակալ եմ մեր Սարիկին հավատալու, քաղաքի վաղվա օրվա մասին մտածելու համար․ Շիրակի մարզպետ
Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է․ ՄԻՊ
Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել
Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ներկայացուցիչների հետ քննարկվել է համագործակցության հեռանկարը
Համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի խանգարում. Գերմանիայի նախագահ
Պատերազմի ժամանակն ավարտվել է, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու խնդիր ունենք Ադրբեջանի հետ. ՀՀ նախագահ
Բացահայտվել է 680 գրամ ոսկյա զարդերի, 2150 ԱՄՆ դոլարի և 395 հազար դրամի գողությունը. կան ձերբակալվածներ
Մարին Լը Պենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման. նա չի կարող մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին
Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գերմանիայի առաջին տիկնոջ հետ հանդիպումից
Անառարկելի արձանագրում. ՀՀ ընդդիմությունը «Ալիևի միջոցով» վաստակում է իր «հանապազօրյա հացը»
Զառիթափի խաչմերուկում մեքենաներ են բախվել. 1 հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ
Ստացվում է՝ Գյումրիում թիվ 1 ընդդիմությունը Կոմունիստական կուսակցությունն է. Թունյան
Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ տեսանյութ
Ի պատիվ Գերմանիայի նախագահի, Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ. ինչ ընդգծումներ են արվել
Հաշվետվություն
Բաքուն փորձում է ՀՀ-ին տանել իր խաղի դաշտ, պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին. Հովհաննիսյան. տեսանյութ
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
«Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը լինելու է Արմավիրում. երբ և ինչպես մասնակցել
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած «Starmus» թիմի
ՌԴ-ն պատրաստվում է նոր ռազմավարական համագործակցություն սկսել Թուրքիայի հետ
Կիև են ժամանել խորհրդարանական ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից
Խաղաղության պայմանագիրը ստորագրելու ՀՀ դիրքորոշման փոխադարձմամբ հնարավոր է հասնել կարևոր հանգրվանի. Միրզոյան
Անդրադարձ է արվել Հարավային Կովկասի վերջին զարգացումներին. հանդիպել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Սարկոզին
Լոռու գետերի խնդրահարույց հատվածներում հրատապ կարգով հուների մաքրման հակահեղեղային միջոցառում է իրականացվում
Վարդան Ղուկասյանն արձագանքել է Մարտուն Գրիգորյանին
Ռեստորաններից մեկի մոտ վիճաբանել, դանակահարել են. մանրամասներ Չարենցավանում 21-ամյա տղայի սպանության դեպքից
Իդրամն արդեն Yerevan City-ում է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT