Երևան
12 °C
Ուրիշի մտքերն արտահայտել չեմ սիրում, սակայն վերջերս երջանկության մասին մի մեջբերում կարդացի և շատ տպավորված էի: Ֆրեդերիկ Բեգբեդերը, որ ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ է, ասում է`«Երջանկությունը հաստատ գոյություն ունի, դա պարզից էլ պարզ է. այն ինչ-որ մեկի դեմքն է»: Շատ եմ մտածել այս մեկնաբանության մասին: Իրոք, երջանկությունը կարող է լինել ծնողներիդ, սիրածդ մարդու, երազանքիդ, ընտրածդ մասնագիտության, երեխայիդ դեմքը: Ի վերջո, կյանքը ճանապարհ է, որն ապրելու ընթացքում այն ամենը, որտեղ երազանք ու անմանացորդ սեր ես ներդրել, դառնում են քո երջանկության դեմքերը: Կարճ ասած` որտեղ քո սիրտը, այնտեղ էլ քո գանձը:
Անձնական երջանկություն.
Սովորել եմ Երևանի Կինոյի և թատրոնի ինստիտուտի կիռեժիսուրայի բաժնում, սիրահարվել թատրոնին և կինոյին` մտածելով, որ կինոն է երջանկությանս միակ դեմքը: Բայց մի օր մտածեցի, գուցե կա՞ մի բան էս աշխարհում, որ կարող է ինձ շատ-շատ ավելի մոտ լինել և երջանկացնել իր լինելիությամբ: Հանկարծ հիշեցի, որ փոքր ժամանակ ախր երգում էի ու որոշեցի նորից փորձել: Ընտրեցի իմ սիրած երգերից մեկը` Ժաք Բրելի «If you go away»-ը, ավելին` գնացի ձայնագրելու այդ երգն իմ մեկնաբանությամբ: Երբ երգեցի ու լսեցի ինքս ինձ, հենց այդ պահին հասկացա, որ ինձ երջանիկ եմ զգում: Վերջերս էլ թատրոնում բեմադրեցի լեգենդար Էդիթ Պիաֆի կյանքը «Ճնճղուկ Էդիթը» մոնոներկայացման տեսքով ու հիմա այնքան լավ եմ հասկանում Էդիթին, որ ասում էր` «Մենք բոլորս այս աշխարհ ենք գալիս մի կարևոր առաքելությամբ, համենայնդեպս գոնե մեր կյանքում մի շատ կարևոր բան անելու համար»: Ես էլ` էդիթի պես հասկացա, որ երգը նույնպես իմ երջանկության դեմքն է: Ես երջանիկ եմ, որ աշխարհում կա մի բան, որ չափազանց իմն է, որտեղ ես կարող եմ արտահայտվել, և' տալ, և' վերցնել: Ընդհանրապես, երջանկության համար շատ կարևոր է տալու և վերցնելու, սիրելու և սիրվելու գործոնը:
Մասնագիտական երջանկություն.
Ինձ երջանկացնում է տաղանդավոր մարդկանց հետ շփումը, ստեղծագործելը: Անգամ զրույցները նրանց հետ ապրեցնող, ոգեշնչող է, արթնացնում և ի հայտ է բերում քո ներսի լավագույնը և ստիպում շարժվել առաջ նոր ստեղծագործական դրսևորումների համար: Դա, իրականում, ամենաօրյա դժվար աշխատանք է պահանջում, բայց դու չես վախենում բարդություններից, դու գնում ես դրանց ընդառաջ, որ կարողանաս օգտագործել քո բոլոր հնարավորությունները, Աստծուց տրված քո բոլոր շանսերը:
Հանրային երջանկություն.
«Ես եմ» միջազգային կինոփառատոնին ներկայացրել էի իմ առաջին կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմը` «Գնալու եմ», որն ուսանելու տարիներին էի մեծ դժվարություններով նկարահանել: Եկավ մրցանակաբաշխության օրը: Պիտի գնամ: Գրպանումս գրոշներ են: Գեղեցիկ հագնվեցի ու մի կերպ հասա մրցանակաբաշխությանը: Ճանապարհին մտքիս մեջ ասում եմ` «Տեր Աստված, չեմ կարծում, թե կհաղթեմ, բայց եթե գոնե մեկ ծաղիկ նվեր ստանամ, բավականին երջանիկ կլինեմ»: Շատ եմ սիրում ծաղիկներ: Շատ գեղեցիկ մրցանակաբաշխություն էր, հավաքվել էին հայտնի ռեժիսորներ, դերասաններ, ես` երիտասարդ աղջիկ, սկսնակ ռեժիսոր, հիացած, փայլող աչքերով շուրջ բոլորս եմ նայում: Բոլոր մրցանակները բաժանեցին, մնացել էր վերջինը` «Լավագույն ուսանողական խաղարկային ֆիլմ» մրցանակը: Ես, իհարկե, ոչ մի հույս չունեի, թե կարող էի արժանանալ այդ մրցանակին: Մեկ էլ քույրս հրմշտում է, թե` «Քո անունն են տալիս, վեր կաց»: Ես չեմ հավատում, կարծում եմ` կատակ է անում: Քույրս ավելի ուժեղ է ինձ հրում` «Վեր կաց, քեզ են կանչում»: Էդպես, ինձ հրելով բեմ բարձրացրին: Առաջինը, որ բեմում ինձ նվիրեցին, մեծ, աննման փունջ ծաղիկներ էին: Ես, իհարկե, հալվել էի` մոռանալով մրցնակի մասին, որը ոչ ավել, ոչ պակաս մի մեծ քարի կտոր էր` շատ հատուկ ռեժիսորի անկոտրուն մասնագիտությանը: Ուզում էի հեռանալ, սակայն մի թանկագին ձայն՝ Ռուբեն Գևորգյանցը, ասաց. «Աննա ջան, իսկ քո 200 դոլարը չես ուզու՞մ վերցնել»: Դե, իհարկե ուզում էի /ծիծաղում ենք- Մ.Բ./: Հավաքվեցինք, այդ փողով մի լավ քեֆ արեցինք ընկերներով: Երբեք չեմ մոռանա: Հիշելիս միշտ ժպտում եմ:
Տարիներ անց քննություն էի տալիս բարձրագույն կինոռեժիսորական կուրսեր` կինոռեժիսոր սիրելի Ռոման Բալայանի արվեստանոց ընդունվելու համար: Խնդրել էի Աստծուն, որ ինձ ուղղորդի իմ մասնագիտության ընրության մեջ, քանի որ երկմտում էի լինել-չլինելու մեջ: Ընդունող հանձնաժողովում աշխարհի տարբեր երկրների հայտնի ռեժիսորներ են, նրանց մեջ Ռոման Բալայանն էր: Տրտում գնացի քննության. վստահ էի , որ ինձ չեն ընտրելու: Հանձնաժողովն արդեն դիտել էր քննությանը ներկայացրած իմ «Գնալու եմ» ֆիլմը: Երբ անվստահ քայլերով ներս մտա, Ռոման Բալայանն ինձ մոտ կանչեց, ճակատս համբուրեց և ասաց` «Դու ընդունված ես իմ կուրս»: Դա այնքան շոկային էր, որ կինոյի հետ կապված իմ բոլոր հարցերն ու հույզերը հօդս ցնդեցին: Տեր Աստված, Ռոման Բալայանը հավանել է իմ ֆիլմը, ուզում է լինել իմ ուսուցիչը: Պատկերացնու՞մ եք, թե ինչ երջանկություն է: Հետագայում Վարպետիս հետ շփվելով` հասկացա, որ արժե, արժե կինոարվեստում քո տեղն ունենալու համար պայքարել և իմ քարե մրցանակի նման բնավորությունս կոփել: Հաստատ արժե:
Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.
Երջանկությունն ապրում է այնտեղ, որտեղ բնությունն ու մարդը կարողանում են ներդաշնակ լինել: Ես չգիտեմ, թե աշխարհագրորեն դա որ տարածքն է: Բայց հաստատ գիտեմ, թե ինչ կա այնտեղ` լիքը սեր, ծաղիկներ, մաքուր օդ, առողջ միջավայր, ազատություն և աստվածային կատարյալ խաղաղություն:
Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT