Երևան
12 °C
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, կոռուպցիայի հակազդմանն ուղղված օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացման շրջանակներում, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչից՝ վերջինիս օգտին իրենց լիազորությունների շրջանակներում գործողություններ կատարելու համար խոշոր չափերով կաշառք ստանալու, տեղական ինքնակառավարման մարմնի և առևտրային կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու հերթական դեպքեր:
Հաստատված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարանի անշարժ գույքի գործարքների համակարգող աշխատակիցը Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գործող, նախկինում ինքնակամ կառուցված հյուրանոցին կից 7175.83 քառակուսի մետր մակերեսով հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով, կադաստրային արժեքով տնտեսվարող սուբյեկտին օտարելու համար, գործարքի հետ կապված փաստաթղթերի փաթեթում ներառել է իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ, իսկ չափագրումներ իրականացնող առևտրային կազմակերպության ծառայողի կողմից կազմվել պաշտոնեական կեղծ փաստաթղթեր։ Դրանց օգտագործմամբ Աբովյանի համայնքապետարանի մի շարք պաշտոնատար անձինք՝ խմբային շահերից ելնելով, չարաշահել են պաշտոնեական լիազորությունները և ծառայության շահերին հակառակ չկատարելով ծառայողական պարտականությունները՝ չեն պահպանել ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման պահանջները, որի հետևանքով Աբովյան համայնքի ավագանու 2019թ. ապրիլի 30-ի որոշմամբ հիշյալ հողամասն օտարվել է, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ՝ համայնքի բյուջեին հասցնելով մոտ 39.000.000 ՀՀ դրամի չափով նյութական վնաս:
Բացի դրանից, պարզվել է, որ Աբովյանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում նախկինում ինքնակամ կառուցված և նույն տնտեսվարող սուբյեկտի կողմից որպես սգո սրահ շահագործվող շինությունը վարձակալությամբ տրամադրելու եղանակով օրինականացնելու հարցը լուծելու նպատակով, նշված ոլորտը համակարգող հիշյալ աշխատակցի միջոցով, ձեռնարկատերից որպես կաշառք պահանջել և ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների վերահսկողության ներքո՝ 28.02.2019թ. աշխատասենյակում ստացել են 719.355 ՀՀ դրամին համարժեք 1500 ԱՄՆ դոլար, որից հետո՝ 2019թ. մայիսի 8-ին համայնքի ավագանու կողմից կայացվել է համապատասխան որոշում:
Առերևույթ կատարված հանցադեպերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թվականի հունիսի 6-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 312-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով։ Գործով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում նշված բնագավառում բոլոր կոռուպցիոն բնույթի հանցադեպերը բացահայտելու և դրանց առնչակից անձանց պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT