Երևան
12 °C
Սպանության հետ կապված աշխատանքները, դուք էլ համոզվեցիք, որ շարունակվում են շատ ակտիվ: Ես չեմ կարող կանխակալ կարծիք հայտնել, թե ապագայում կլինեն ձերբակալություններ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:
Հարցին՝ Գեղամ Պետրոսյանը ընդունե՞լ է, որ հենց ինքն է կրակել եւ սպանել Զաքար Հովհաննիսյանին, ՀՔԾ պետը պատասխանեց. «Գեղամ Պետրոսյանը ցուցմունք չի տալիս այս պահին»:
Հարցին, թե ճի՞շտ է, որ Գեղամ Պետրոսյանը որպես վկա ցուցմունք է տվել եւ հայտարարել, որ Մարտի 1-ին բանակը ներգրավել է քաղաքական գործընթացներին, Խաչատրյանը պատասխանեց. «Չեմ կարող այդ մասը հրապարակել, բայց որքանով ինձ հայտնի է՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները այդ մասին բարձրաձայնել են, այսինքն, բաց աղբյուրներում այդ տեղեկությունները կան, եւ ես դրանք չեմ հերքում»:
Անդրադառնալով հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Մարտի 1-ի 10 սպանությունների հեղինակներին էլ պետք է բացահայտել, նման հնարավորություն տեսնո՞ւմ է, Խաչատրյանը պատասանեց. «Իհարկե, պետք է: Իհարկե, բարդություններ կան, անցել է շուրջ 11 տարի, մենք գիտենք, որ բազմաթիվ իրեղեն ապացույցներ կեղծել են, այդ մասին ունենք բազմաթիվ ապացույցներ, ինչը օբյեկտիվորեն դժվարացնում է մեր աշխատանքը: Բայց ես մի առիթով ասել եմ, որ ես լավատես եմ, մեր ամբողջ ծառայությունը լավատես է, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ բոլոր սպանությունները, դեպքի բոլոր հանգամանքները բացահայտվեն»:
Հարցին՝ ունե՞ն ապացույցներ, որ հենց Գեղամ Պետրոսյանին կցված ատրճանակից է սպանվել Զաքար Հովհաննիսյանը, ՀՔԾ պետը պատասխանեց. «Ես այս պահին նախաքննության շահերից ելնելով՝ չեմ ցանկանում այդ հարցին պատասխանել: Ես ձեզ ասեմ, որ քրեական դատավարության օրենսդրության համաձայն, որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը ապացույցների բավարար համակցությունն է: Այսինքն, այդ համակցության առկայության դեպքում է հնարավոր միայն անձին ներգրավել որպես մեղադրյալ եւ նրա նկատմամբ խափանման միջոց կիրառել: Դուք էլ գիտեք, որ դատարանը խափանման միջոց կալանքը կիրառելու միջնորդությունը բավարարել է: Այսինքն, դատարանը խափանման միջոց կիրառելիս պատասխանում է 2 հարցի՝ արդյո՞ք կա խափանման միջոց կալանք կիրառելու պայմանը,այն է՝ հիմնավոր կասկած եւ խափանման միջոցի հիմքը: Այսինքն, խուսափելու եւ քննությանը խոչընդոտելու այդ հիմքերը: Դատարանը գտել է, որ առկա է ե՛ւ պայմանը ե՛ւ հիմքը»:
Անդրադառնալով հարցին, թե փաստաբան Սեդա Սաֆարյանը հայտարարել է, որ բավարար ապացույցներ կային նաեւ այն մասով, որ Գագիկ Ծառուկյանն ու Սամվել Ալեքսանյանը սննդով են ապահովել զինվորականներին, Խաչատրյանն ասաց, որ չի մեկնաբանում եւ խորհուրդ տվեց դիմել տիկին Սաֆարյանին:
«Եկեք պայմանավորվենք. քրեական գործը 4 մեղադրյալների մասով արդեն գտնվում է դատարանի վարույթում: Այդ գործով ՀՔԾ-ն գործառույթ չունի այս պահին, եւ ես կոռեկտ չեմ համարում հիմա մտնել այդ դաշտ, որը դատախազի, պաշտպանի, դատարանի եւ տուժողների դաշտն է: Դատավարության մասնակիցները նրանք են այս պահին»:
Հարցին՝ եթե Պետրոսյանը հիմա ցուցմունք չի տալիս, ինչպե՞ս պետք է շղթայական ռեակցիայով նոր բացահայտումներ լինեն, Խաչատրյանը պատասխանեց. «Մինչ այս էլ ոչ ոք չէր խոսում, բայց ունեցանք բացահայտումներ»:
Հարցին՝ մտավախություններ կա՞ն, որ Մարտի 1-ի գործը ինչ-որ մի պահի փակուղի կմտնի, Խաչատրյանը պատասխանեց. «Մտավախություններ միշտ էլ կան, բայց մենք պետք է այնպես անենք, որ դա տեղի չունենա: Մենք պետք է ամեն ինչ անենք դրա համար, բոլոր իրավապահ մարմինները պետք է անեն: Կցանկանայի մեր քաղաքացիներին կոչ անել, որ այս ընթացքում ներկայանան ՀՔԾ եւ հայտնեն իրենց հայտնի բոլոր տեղեկությունները»:
Խաչատրյանը նշեց, որ այդպիսի մարդիկ եղել են, որոնք մասնակից են եղել կամ նրանց տեղեկություններ են հայտնի եղել եւ արժեքավոր տեղեկություններ են հայտնել ՀՔԾ-ին:
«Կան անձինք, ովքեր համագործակցում են վարույթն իրականացնող մարմնի հետ, բայց քննության շահերից ելնելով՝ չեմ ցանկանում այդ մասին խոսել»,- ասաց ՀՔԾ պետը:
Խաչատրյանը չմեկնաբանեց մամուլի հրապարակումը Գագիկ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի եւ որոշակի գումար վերադարձնելու պայմանով ՀՔԾ-ի հետ ձեռք բերած պայմանավորվածության մասին:
ՀՔԾ պետը հայտարարեց, թե չունի այն հավելվածից, որի մասին վերջերս հայտարարել էր ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ նշելով, որ իր հեռախոսում կա արդեն հավելված, որը գրեթե բացառում է գաղտնալսումները:
Հարցին՝ օլիգարխների ներգրավվածության մասով կլինի՞ կոնկրետ զարգացում, մեղադրանք, Խաչատրյանը պատասխանեց. «Դուք ուզում եք, որ ես կանխակալ կարծիք հայտնեմ այս պահին: Որ պահին կլինի ապացույցների բավարար համակցությունն այս կամ այն անձին որպես մեղադրյալ ներգրավելու համար, այսինքն՝ անձի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար, կսկսվի: Բոլոր ուղղություններով քննություն գնում է»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT