Երևան
12 °C
2017 թվականին Երեւան քաղաքի Աբովյան 1/1 հասցեում բացված «Տիկնիկների պատկերասրահ» ՀԿ-ն բավականին մեծ գումարաներ ստանալով պետությունից եւ մասնավոր բարերարներից՝ այսօր դադարեցրել է գործունեությունը ու անհետացել, ոչ ոք չգիտի, թե ուր են տիկնիկների թանկարժեք հավաքածուները:
Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի բարձր հովանու ներքո բացված պատկերասրահն Աբովյան 1/1 հասցեում պահելու համար ամսական վարձակալությամբ վճարել է 1 միլիոն 164 հազար դրամ: Պատկերասրահը հավաքածուներ է ստացել տարբեր կոլեկցիոներներից, բազմաթիվ ներդրումներ են կատարվել, սակայն հայտնի չէ, թե պատկերասրահը որ հասցեում է եւ արդյո՞ք շարունակում է գործունեությունը:
«Տիկնիկների պատկերասրահ»-ի պաշտոնական բացումը եղել է 2017 թվականի մարտի 21-ին՝ տիկնիկագործի միջազգային օրը: Պատկերասրահը բացվել է պետության եւ մասնավորի համագործակցությամբ: Բացման օրը մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը վստահաբար հայտնել է, որ այն շուտով կհամալրվի նոր հավաքածուներով, եւ հնարավոր է՝ շրջագայի մարզերում եւ արտերկրում: 
Մարզերում եւ արտերկրում շրջագայել պատկերասրահը թերեւս չհասցրեց, բայց բացվելուց անմիջապես հետո գտնվեցին մարդիկ, որոնք իրենց հավաքածուները տրամադրեցին պատկերասրահին եւ նվիրատվություններ արեցին:
Շատ շուտով ԱՄՆ-ից՝ Ալիս Նավասարդյանի 100 տիկնիկները հայտնվեցին պատկերասրահում, ապա պատկերասրահին ժամանակավոր հանձնվեց եւս 160 տիկնիկ, բայց այս անգամ այլ անձանց կողմից: Կարճ ժամանակ անց գտնվեցին ամերիկացի բարերարներ: Ներդրվեց մոտ 60 հազար ԱՄՆ դոլար:
Տիկնիկների թանգարան ստեղծելու գաղափարը մշակույթի նախարար Արմեն Ամիրյանին առաջարկել էր արվեստաբան, տիկնիկների կոլեկցիոներ Մարինա Խաչմանուկյանը, որը նաեւ «Տիկնիկների պատկերասրահ»-ի գեղարվեստական ղեկավարն է եղել: Մարինա Խաչմանուկյանն, ունենալով տիկնիկների հետաքրքիր հավաքածու, երկար տարիներ փորձել է թանգարան ստեղծել, որը, սակայն, հաջողվել է Արմեն Ամիրյանի նախարար եղած տարիներին: Կազմակերպել է ցուցահանդեսներ, ստեղծել հայկական տիկնիկների եւ տիկնիկագործների մասին ինտերնետային կայք՝ www.kukliarm.com, հանդես եկել հոդվածներով եւ ելույթներով:
Լուսանկարում՝ արվեստաբան, տիկնիկների կոլեկցիոներ Մարինա Խաչմանուկյան


Երբ նախկին նախարար Ամիրյանի կողմից հավանության է արժանացել Խաչմանուկյանի գաղափարը, որոշ ժամանակ անց նրան են «միացել» Ամիրյանի մտերիմներ Սյուզաննա եւ Անահիտ Սարգսյան քույրերը: Սյուզաննա եւ Անահիտ Սարգսյանները երկար տարիներ աշխատել են մշակույթի նախարարությունում: Ամիրյանի օրոք նրանք եղել են փորձագետներ:
Սակայն այնպես է ստացվել, որ շատ կարճ ժամանակ անց Խաչմանուկյանի գաղափարը վերցրել են Սարգսյան քույրերը, նրանք «Տիկնիկների պատկերասրահ» ՀԿ-ի գործունեության եւ ցուցադրության ծրագրեր են կազմել եւ որպես իրենց սեփական մտահղացում ներկայացրել նախարարություն: Մեկ տարի անց՝ չբացահայտված պայմաններում եւ պատճառներով, պատկերասրահը տեղափոխվել է «Երեւան մոլ»-ի տարածք: Այնտեղի մի քանի ամիս տեւած գործունեությունից հետո անհետացել:
«Երեւան մոլ»-ից «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին, որ 2018 թվականին, ընդամենը մի քանի ամիս մնալով այդտեղ, «Տիկնիկների պատկերասրահ»-ը փակվել է եւ վաղուց իրենց մոտ չէ: «Տիկնիկների պատկերասրահ»-ի տնօրեն վիքիպեդիայում գրանցված է Ստելլա Սարգսյանը: Պատկերասրահի հասցեն անհայտ է, իսկ ֆեսյբուքյան էջում գրված միակ կոնտակն այլեւս անհասանելի:
Արվեստագիտության թեկնածու Արփի Գալանտերյանի խոսքով՝ «Տիկնիկների պատկերասրահ»-ը բացելու գաղափարը շատ արագ վերածված է եղել բիզնես պլանի: ԱՄՆ-ից մի բարերար առաջին նվիրատվությունն է արել՝ պատկերասրահին փոխանցելով 50 հազար ԱՄՆ դոլար: Նույն ժամանակահատվածում ՀԿ-ն ֆինանավորման հայտ է ներկայացրել մշակույթի նախարարություն եւ ստացել ոչ պակաս տպավորիչ գումար՝ շուրջ 18 մլն դրամի հասնող աջակցություն:
ՀՀ մշակույթի նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան, հայտնեցին, որ «Տիկնիկների պատկերասրահ» մշակութային ՀԿ-ի կողմից 2017 թվականին 17 միլիոն 968 հազար դրամի հայտ է ներկայացվել: Գումարը, ըստ ՀԿ-ի հիմնավորման, ծառայեցվել է՝
ա) տիկնիկների հավաքածուների պահպանության նպատակով (մեկ տարվա համար)՝ 300 հազար դրամ,
բ) տարածքի վարձակալության վճարի համար՝ 13 միլիոն 968 հազար դրամ,
գ) հիմնական ցուցադրության գեղարվեստական ձեւավորման համար՝ 1 միլիոն դրամ:
Մշակույթի նախարարությունից նաեւ տեղեկացանք, որ 2017 թվականից հետո, 2018 եւ 2019 թվականներին «Տիկնիկների պատկերասրահ» ՀԿ-ին գումար չի հատկացվել: Թե ինչ նպատակների են ծառայեցվել 1,5 տարվա ընթացքում ձեռքբերված գումարները՝ անհայտ է: Հայտնի չէ նաեւ, թե արդյո՞ք կվերաբացվի «Տիկնիկների պատկերասրահ»-ը: Կամ, թե որտեղ եւ ինչ պայմաններում են պահվում այն արժեքավոր հավաքածուները, որոնք տրամադրվել էին տարբեր կոլեկցիոներների կողմից, արդյոք վերադարձվել են դրանք կոլեկցիոներներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT