Երևան
12 °C
Երեւանում անցկացվող հայ-իտալական համաժողովի երկրորդ օրը Իտալիայից ժամանած պատվիրակության անդամները Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վինչենցո Դել Մոնակոյի գլխավորությամբ անցկացրեցին Գյումրիում: «Բարով եք եկել»,- Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում հյուրերին ողջունեց քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու ավելացրեց՝ ողջույնը բոլոր գյումրեցիների անունից էր: Իսկ որպեսզի Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վինչենցո Դել Մոնակոյի գլխավորած պատվիրակության անդամները նախապես ծանոթանային Գյումրիին, յուրաքանչյուրը որպես նվեր եռալեզու Գյումրի գիրքը ստացավ:
«Ես գիտեմ, որ շատ մեծ հետաքրքրություն կա Գյումրու նկատմամբ, որպես պատմական քաղաքի: Ես, որպես քաղաքապետ, ուզում եմ ասել՝ անպայման արեք Գյումրի, կատարեք ներդրումներ: Ձեր այսօրվա շրջայցի ընթացքում դուք կհամոզվեք, թե ինչ քաղաք է Գյումրին»,- ասաց Սամվել Բալասանյանը:
Դեսպան Վինչենցո Դել Մոնակոն ասաց՝ հատուկ վերաբերմունք ունի Գյումրիի նկատմամբ: Մինչ այս այցն էլ շատ բան գիտեր այս պատմական քաղաքի մասին: «Ես Գյումրին իմ երկրորդ նստավայրն եմ համարում Երեւանից հետո: Իմ անձնական վերաբերմունքից եւ պատմական նշանակության տեսանկյունից Գյումրին ինձ շատ է հիշեցնում այն քաղաքների մշակութային շերտերը, որոնք ես գիտեմ Իտալիայում: Մի քաղաք, որն ունեցել է փառահեղ անցյալ, շատ բան արել, եւ անում է Հայաստանի համար: Մի քաղաք, որը նաեւ շատ դժվարություններ է տեսել պատմության ընթացքում, բայց այդ դժվարությունները չեն կարողացել ոչնչացնել քաղաքի դեմքն ու այն դրական էներգիան, որը հորդում է այս քաղաքից»,-ասաց դեսպանը:
«Շիրակի մարզը, մասնավորապես, Գյումրին բացառիկ քաղաքներից է, որի ճարտարապետությունն ու քաղաքաշինական դիմագիծը հիանալի հնարավորություն են տալիս զբոսաշրջիկներին գրավելու, նոր ներդրումների համար եւս հիանալի հնարավորություններ կան: Շիրակի մարզը նաեւ էքստրեմալ տուրիզմի, գաստրոտուրիզմի և այլ ասպարեզներում իր ներուժն օգտագործելու լայն հնարավորություն ունի: Մենք բաց ենք համագործակցության համար, պատրաստ ենք քննարկելու ցանկացած առաջարկ՝ նպաստելու տեղի և Իտալիայի գործարարների հանդիպումներին ու համագործակցությանը»,-համաժողովի ընթացքում ներկաներին ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Սամվել Բալասանյանը ներկաներին առաջարկեց մտածել ներդրումային լուրջ ծրագրերի մասին: «Ես գիտեմ, որ տարբեր մասնագիտությունների եւ տարբեր ընկերություններ ներկայացնող կազմակերպությունների անդամներ կան այսօր այստեղ: Վստահաբար ասում եմ, որ ցանկացած ներդրումային ծրագիր եթե ներկայացվի, կանգնած կլինենք Ձեր կողքին, եթե ունենք ծրագրեր, պարոն դեսպան, ապա արեք: Մենք այս մասին շատ ենք խոսել, մենք ունենք Կումայրի արգելոց թանգարան, դրանով բոլորն են այսօր պարծենում, դա պատմական մեծ արժեք է»:
Դեսպանն էլ ընդգծեց՝ հստակ մտադրությամբ են համաժողովի երկրորդ օրը Գյումրիում: «Դուք գիտեք իմ հատուկ վերաբերմունքը Գյումրիի նկատմամբ, մի այսպիսի մոտեցում կա՝ երբ ասում ենք՝ գնում ենք Գյումրին տեսնելու, նշանակում է՝ տեսնում ենք ամբողջ Հայաստանը: Մենք Գյումրի հաճույքով ենք գալիս եւ նպատակներս միայն մշակութային չէ: Տնտեսական նկատառումներ նաեւ ունենք: Ձեր ուղերձը լուրջ ենք ընդունել եւ դրա համար ենք այստեղ մեծ պատվիրակությամբ եւ կարեւոր առաքելությամբ: Ես նաեւ խնդրել եմ, որ այս հանդիպմանը մասնակցի Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը եւ Իտալիայի Շինարարների միությունը ներկայացնող իմ կոլեգան, այստեղ է նաեւ Իտալիայի առեւտրի վարչության պետը, որի նստավայրը Մոսկվան է, բայց լուրջ կապեր կան նաեւ Հայաստանի հետ: Այստեղ է նաեւ մի կարեւոր կազմակերպություն, որը ներկայացնում է Իտալիայի ճարտարապետության ոլորտը: Այնպես որ լուրջ անելիք կա»:
Համաժողովն անցկացվեց բացառապես հետևյալ առաջնահերթ ոլորտների շեշտադրումներով՝ մարզային նախաձեռնություններ և ֆինանսական գործիքներ, վերականգնվող էներգիա և էներգիայի արդյունավետացում, թափոնների վերամշակում և շրջանառություն, խելացի քաղաքներ, քաղաքային տրանսպորտ, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք, քաղաքային հատակագծում և Գյումրի քաղաքի պատմական կենտրոնի վերականգնում:
Համաժողովից հետո հյուրերը Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ շրջեցին քաղաքում, եղան սբ Յոթ Վերք եկեղեցում, ծանոթացան քաղաքի ճարտարապետությանը:

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին առաջին անգամ Երևանում անցկացվեց հայ-իտալական բիզնես համաժողով, որին մասնակցեցին Իտալիայի Կառուցապատող ընկերությունների ազգային ասոցիացիան (ANCE), Իտալիայի Ճարտարագիտական և վարչական-տեխնիկական խորհրդատվության կազմակերպությունների ասոցիացիան (OICE), Խառը մեխանիկայի կոնֆինդուստրիան (ANIMA) և Իտալիայի Արտաքին առևտրի ազգային ինստիտուտը (ICE):
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT