Երևան
12 °C
Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածու Գրիգոր Բեքմեզյանն այսօր հանդիպեց խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։ Բեքմեզյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հարցերի լայն շրջանակ են քննարկել՝ այդ թվում՝ դատական համակարգի բարեփոխումների վերաբերյալ։
ԲԴԽ անդամի թեկնածուի կարծիքով՝ խորհրդի անդամների հրաժարականների շարանն արդեն հուշում է՝ այս մեկ տարվա ընթացքում ինչպես է աշխատել ԲԴԽ-ն․
«Այսինքն՝ եթե իրենք հասկանային, որ լավ են աշխատել եւ արդյունավետ, չէին լինի հրաժարականներ եւ կոնֆլիկտ՝ Դատավորների ընդհանուր ժողովի հետ»,-հավելեց Բեքմեզյանը։
Նա նկատեց, որ թեպետ մեկ տարին բավարար չէ, որ վերջնական գնահատական տանք, բայց փաստ է, որ դատական համակարգի ճգնաժամ եղավ, որի մեջ մեղավոր է նաեւ ԲԴԽ-ն, քանի որ ինչ-որ տեղ թերացել է․
«Բարձագույն դատական խորհուրդը անսպասելի անկախ է եղել, միգուցե չի հասկացել՝ ինչ պետք է անի։ ԲԴԽ անդամները նշանակվել էին նախորդ իշխանության օրոք, երբ դեռ ՀՀԿ-ն էր, նշանակվել էին որոշակի ազդեցությամբ, երբ իշխանություն փոխվեց, հանգեցինք իրավիճակի, երբ երկրում փոխվեց իշխանական համակարգը, դատական համակարգի նկատմամբ մոտեցումը։ Հասկանալի է, որ խնդիրները գալիս են նախկին իշխանությունից, բայց փոփոխությունից հետո անջրպետ առաջացավ, դատական համակարգը սկսեց այլեւս ցուցումներ չստանալ ներկա իշխանությունից, որի արդյունքում սկսեց մտածել՝ բա ումի՞ց ստանանք․ ինքը սովորել է հանձնարարականներ ստանալ, հիմա չկան դրանք»,- մեկնաբանեց ԲԴԽ անդամի թեկնածուն։
Բեքմեզյանն ասաց, որ եթե ընտրվի խորհրդի անդամ, նախ մյուս անդամների հետ Դատավորների ընդհանուր ժողով-ԲԴԽ հարաբերությունները պետք է կարգավորեն։ Թեկնածուն կարծիք հայտնեց, որ կարող է օժանդակել նախաձեռնած բարեփոխումների հարցում, կամ էլ շարունակել դատական պրակտիկան, նայել, բողոքել կամ ոչ, կամ էլ անմիջապես ներգրավվել, փորձել ինչ-որ բան փոխել։ Նա վստահեցրեց, որ անկախ ամեն ինչից՝ լինելու է անկախ, եւ ԲԴԽ չի գնում որպես «Իմ քայլ»-ի ներկայացուցիչ, այլ ԱԺ-ի կողմից ընտրված անդամ։
Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի գնահատմամբ եւ զգացողությամբ՝ իշխանություններն այլեւս չեն ազդելու դատական համակարգի վրա, դատավորների որոշումների վրա, բայց եթե հանկարծ որեւէ ճնշում լինի, ինքն անպայման առաջինը կբարձրաձայնի դրա մասին։
Իսկ մնացած հարցերի մասին՝ այդ թվում դատարանները շրջափակելու որոշման, թեկնածուն կխոսի ԱԺ-ում ընտրության օրը՝ իր ելույթի ժամանակ։
Հիշեցնենք՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը քննարկվելու է Ազգային ժողովի հերթական՝ հունիսի 20-ի նիստում:
Դատական համակարգում վեթինգ իրականացնելու վարչապետի հայտարարությունից հետո հրաժարական տվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, օրեր առաջ՝ ԲԴԽ մեկ այլ անդամ՝ նախագահի պարտականությունները կատարող Գեւորգ Դանիելյան, հետո եւս երկու անդամ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT