Ծառուկյանի մեկնաբանությունը Միհրան Հարությունյանին ու բռնցքամարտին վերաբերող սկանդալների մասին

Օլիմպիական արծաթեմեդալակիր հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը հավաքական կվերադառնա, եթե հետեւի մարզիչների կողմից սահմանած կանոններին: Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, Մինսկի եվրոպական խաղերի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ավելի վաղ Հարությունյանը նշել էր, որ պատրաստվում է պայքարել Տոկիո 2020-ի ուղեգրի համար ու որ ինքը պայմանավորվածություն ունի Ծառուկյանի հետ: Մյուս կողմից հունահռոմեականների գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն ընդգծում էր, որ նա կարող է պայքարել միայն այն պարագայում, եթե մյուս ըմբիշների նման մարզվի նախատեսված ծրագրով: 2 կողմերի՝ Ջուլֆակայնի (ողջ ֆեդերացիայի ու թիմի հետ միասին) ու Հարությունյանի միջեւ այս երկխոսությունն ընթանում էր մամուլի միջոցով ու մեծ աղմուկով: Ծառուկյանը մեկնաբանեց իրավիճակը:

«Միհրանը, այո՛, գնացել է Բաքու, որը չեմ կարող մոռանալ: Օլիմպիական խաղերում, որ մարդը մասնակցեց լիարժեք, մենք ոսկե մեդալ տվեցինք, ուշադրություն դարձրինք, որ չկոտրվի, չհիասթափվի, որովհետեւ արժանի մարզիկ է: Ես ասել եմ, Ջուլֆալակյանն էլ գիտի, ֆեդերացիայի նախագահն էլ գիտի, եթե նա ուժեղ է, ցանկություն ունի, երբ կգա, կմասնակցի հավաքներին, կգնա մրցումների.... ուրիշը չի կարող ուղեգիր բերել, Միհրանն էլ այդ ուղեգրով գնա մրցման»,- ասաց նա:

Վերջին շրջանում հայկական սպորտի մյուս սկանդալը կապված էր բռնցքամարտի հետ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի (ՀԲՖ) գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը Եվրոպական խաղերի համար ներկայացրել էր մի կազմ, ՀԱՕԿ-ը հայտավորել էր այլ կազմ՝ հավաքականում ընդգրկելով նաեւ այնպիսի բռնցքամարտիկներ, որոնք ներկայացնում են ոչ թե ՀԲՖ-ն, այլ նորաստեղծ բռնցքամարտի ֆեդերացիան, որը ճանաչված չէ Բռնցքամարտի միջազգային միության՝ ԱԻԲԱ-ի կողմից: ՀԲՖ մարզիկները նշում էին, որ սրա պատճառով կարող են բոյկոտել խաղերը, սակայն ի վերջո որոշել են մեկնել ՀԱՕԿ-ի որոշած կազմով: Հարցին, թե ինչպես է նրանց համոզել, Ծառուկյանը հետեւյալ պատասխանն է տալիս.

«Որեւիցե մեկը չի եղել համոզելու, բոլորը բռնցքամարտի մարզիկներ են, որոնք ինչի համար պայքարել են, չարչարվում են ամեն օր, որ իրենք կարողանան աշխարհի, Եվրոպայի, օլիմպիական չեմպիոններ դառնան: Նրանք բոլորն էլ համաձայնվել են, որ օլիմպիական կոմիտեի շուրջը համախմբվում են, գնում են մրցումների գալիս են, մի թիմը՝ իր մարզիկով, մյուս թիմը՝ իր մարզիկով, մինչեւ ընտրությունները կդնենք, ով կհաղթի նա էլ կլինի ֆեդերացիայի նախագահ»,- ասաց նա:

Եվրոպական 2-րդ խաղերում Հայաստանը ներկայացնելու է 37 մարզիկ 9 մարզաձեւում: Ծառուկյանն ընդգծեց, որ նրանք մեծ աշխատանք են կատարել: Նա նաեւ վստահություն հայտնեց, որ Մինսկից վերադառնալու են մեդալներով:

«Եվրոպական օլիմպիական խաղերը, դա 2-րդը, արդեն գիտեք, մեր հարազատ, բարեկամ երկրում՝ Բելառուսիայում՝ Բելառուսիայի մայրքաղաք Մինսկում է կայանալու ամսի 21-ից 30-ը, որը ես ձեզ հետ եմ լինելու, ու ամենակարեւորը ես գիտեմ, որ այնտեղից մենք մեծ մեդալներով պետք է վերադառնանք, որովհետեւ ամեն ինչ արված է»,- ասաց նա, իսկ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ավելացրեց, որ հաջող հանդես եկած մարզիկները պարգեւավճար են ստանալու՝ պետական պարգեւի կրկնապատիկը:

Մինսկի Եվրոպական խաղերը մեկնարկելու են հունիսի 21-ին: Ավարտվելու են 30-ին: Վերջնական կազմը հետեւյալն է.

Ազատ ոճի ըմբշամարտ

Գարիկ Բարսեղյան 57 կգ

Վալոդյա Ֆրանգուլյան 65 կգ

Սարգիս Հովսեփյան 97 կգ

Անդրանիկ Գալստյան 125 կգ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Արմեն Մելիքյան 60 կգ

Կարեն Ասլանյան 67 կգ

Կարապետ Չալյան 77 կգ

Մաքսիմ Մանուկյան 87 կգ

Արթուր Ալեքսանյան 97 կգ

Սպորտային մարմնամարզություն

Վահագն Դավթյան օղակներ

Արթուր Թովմասյան օղակներ

Արթուր Դավթյան բազմամարտ

Բադմինթոն

Լիլիթ Պողոսյան

Հրաձգություն

Հրաչիկ Բաբայան 10 մ օդամղիչ հրացան, 50մ հրացան

Ալլա Պողոսյան 10 մ օդամղիչ հրացան

Ձյուդո

Ֆերդինանդ Կարապետյան 73 կգ

Հեծանվասպորտ

Էդգար Ստեփանյան

Սամբո

Ասյա Լալազարյան 48 կգ

Տիգրան Կիրակոսյան 52 կգ

Մաքսիմ Մանուկյան 57 կգ

Արսեն Ղազարյան 74 կգ

Դավիթ Գրիգորյան 82 կգ

Գրիգոր Սահակյան 90 կգ

Թիավարություն

Արա Վիրաբյան

Դավիթ Մարաբյան

Վլադիմիր Ալավերդյան

Բռնցքամարտ

Անուշ Գրիգորյան 51 կգ

Արթուր Հովհաննիսյան 49 կգ

Բարեղամ Հարությունյան 52 կգ

Ժիրայր Սարգսյան 56 կգ

Կարեն Տոնականյան 60 կգ

Հովհաննես Բաչկով 64 կգ

Գուրգեն Մադոյան 69 կգ

Արման Դարչինյան 75 կգ

Գոռ Ներսեսյան 81 կգ

Հենրիկ Սարգսյան 91 կգ

Գուրգեն Հովհաննիսյան +91 կգ

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3555 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս