Երևան
12 °C
Հայաստանում միասնական քննությունները շարունակվում են: Հունիսի 14-ին դիմորդների գիտելիքները ստուգվել են օտար լեզու առարկայից:
Ամենամեծ քննությունը եղել է անգլերենից՝ հանրապետության 30 քննական կենտրոնում: Այս առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 4 524 շրջանավարտ-դիմորդ: 123 հոգի պետք է գերմաներեն հանձներ 11 քննական կենտրոնում, 85-ը՝ ֆրանսերեն՝ 9 քննական կենտրոնում: Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցում տեղակայված քննական կենտրոնում էլ 2 շրջանավարտ-դիմորդ հայտագրվել է պարսկերենից քննություն հանձնելու համար եւ այլն:
Մայրաքաղաքում զբաղված են եղել բոլոր քննական կենտրոնները: Թիվ 11 հիմնական դպրոցում դիմորդները քննություն են հանձնել երեք օտար լեզուներից՝ 120 հոգի անգլերենից, 17-ը՝ գերմաներենից եւ 39-ը՝ ֆրանսերենից: Մնացած քննական կենտրոններում անցկացվել է միայն անգլերենի քննություն:
Արդյունքները փակցվելու են քննությունից հետո՝ հինգերորդ օրը՝ հունիսի 19-ին: Իսկ մինչ այդ գնահատման եւ թեստավորման կենտրոնը, ինչպես միշտ, խոստանում էր, որ թեստերի պատասխաններն իր պաշտոնական atc.am կայքում կհրապարակվեն քննության ավարտից 1-1.5 ժամ հետո, եւ պատասխանի ձեւաթղթի քսերոպատճենն իր հետ քննասրահից տարած դիմորդը կարող է ինքնուրույն հաշվել միավորներն ու իմանալ գնահատականը: Բայց օրվա ընթացքում ծնողներն ու դիմորդները սկսեցին բողոքել կայքի խափանումներից, իսկ ԳԹԿ-ն ներողամտություն հայցելով՝ դա պատճառաբանեց կայքի ծանրաբեռնվածությամբ եւ անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի, պարսկերենի, իսպաներենի ու իտալերենի թեստերի պատասխանները հրապարակեց նաեւ ԳԹԿ ֆեյսբուքյան էջում:
Երեւանի Անդրանիկ Մարգարյանի անվան համար 29 դպրոցում անգլերենի քննություն հանձնած շրջանավարտներից մեկը, որը դիմել է Սլավոնական համալսարանի լեզվաբանության ֆակուլտետ եւ որի հետ զրուցեցինք, քննության ընթացքի ու թեստերի հետ կապված դժգոհություններ չուներ: «Թեստերը հիմնականում շտեմարանից էին: Կային փոփոխված բաներ, բայց չեմ կարող ասել՝ դժվար էր: Միջին բարդության էր: Քննությունը շատ լավ անցավ, ոչ մի արտառոց բան չգրանցվեց»,- ասաց աղջիկը՝ չցանկանալով անունը հրապարակել: Նրա գնահատմամբ, այս տարվա թեստերը բարդությամբ չէին տարբերվում անցյալ տարվա թեստերից: Միակ նորությունն, ըստ աղջկա, այն էր, որ առաջադրանքների մի մասը նույնությամբ չէին կրկնում շտեմարանների առաջադրանքները եւ որոշակի փոփոխություններով էին ներկայացված:
Դա, փատորեն, ըստ էության, այն է, ինչի մասին խոսում էր կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, երբ նշում էր, որ շտեմարաններից ընտրված ու թեստերում ընդգրկված առաջադրանքները պետք է կրեն որոշակի փոփոխություններ, որպեսզի չգործի պատասխանները անգիր սերտելու եւ մեխանիկորեն առաջադրանքները կատարելու տարբերակը:
«Իրականում իր այդ գաղափարը շատ լավն է, եթե ճիշտ գործածվի: Այսինքն՝ չենք կարող միանգամից շտեմարանները հանենք ու դնենք այնպիսի բան, որը երեխեքից ոչ մեկը չի իմանա կամ չի պարապել (նկատի ունի բոլորովին նոր ու անծանոթ առաջադրանքներ-խմբ.): Բայց հիմնականում այդ գաղափարը ճիշտ է, որովհետեւ շատ մարդիկ կան, որ անգիր արած գրում են»,- կարծիք հայտնեց դիմորդը: Անգլերենի թեստերում, նրա դիտարկմամբ, որոշակի փոփոխությունների էին ենթարկվել առաջադրանքների քսան տոկոսը:
Մեր զրուցակիցն ասաց, որ շուրջ մեկ տարի պարապել է կրկնուսույցի մոտ: Հույս ուներ, որ բարձր գնահատական է ստանալու:
Ինչ վերաբերում է «հայոց լեզու եւ գրականություն» առարկայի միասնական քննությունների վերջնական արդյունքներին, դրանք գրեթե չեն տարբերվում ավելի վաղ մեր հրապարարակած նախնական արդյունքներից: Անբավարար կամ առավելագույն միավոր ստացած դիմորդների թիվը փոփոխվել է ընդամենը մեկ-երկուսով: Թեստերի երրորդ ու վերջին ստուգումից հետո պատկերն այսպիսին է՝ 5 370 դիմորդից անբավարար՝ 7.5-ից ցածր միավոր է հավաքել 1045 դիմորդ կամ քննության մասնակիցների 19.5 տոկոսը: Նախորդ տարի այդ տոկոսը եղել է 16: 18-20 միավոր է վաստակել 493 դիմորդ կամ մասնակիցների 9.2 տոկոսը՝ նախորդ տարվա 14.2 տոկոսի փոխարեն:
Հ.Գ. Գնահատման եւ թեստավորման կենտրոնը հիշեցնում է, որ միասնական քննությունը, որը դպրոցի ավարտական եւ բուհի ընդունելության քննություն է միաժամանակ, ՀԱՆՁՆՎՈՒՄ է ՄԵԿ ԱՆԳԱՄ: «Եթե երեխան վատ է զգում, ավելի լավ կլինի, որ նա ՉՀԱՆՁՆԻ այդ քննությունը, այդ դեպքում նա իրավունք ունի հանձնել այն հուլիսի սկզբին՝ 2-րդ փուլում: Բոլորովին կարիք չկա սպասել 5 օր, տեսնել ցածր գնահատականը եւ հիշել, որ երեխան այդ օրը վատ էր զգում, կամ քննասրահում է վատ զգացել, կամ էլ հուզված է եղել այնքան, որ չի կարողացել նորմալ գրել: Ավելի լավ է ընդհատել քննությունը, հետո հանձնել: Հիշեք, եթե պատասխանի ձեւաթուղթը հանձնվել է, ուրեմն շրջանավարտը քննությունը հանձնել է, եւ ուրեմն, այն երկրորդ անգամ հանձնելու հնարավորություն այլեւս չունի»,- ընդգծում է ԳԹԿ-ն: Նկատենք, որ խոսքը վերաբերում է միայն միասնական քննությանը, այսինքն՝ բուհի ընդունելությանը, իսկ ավարտական քննությունը դիմորդները իրավունք ունեն վերահանձնել, եթե դրանից նույնպես նրանց գնահատականը անբավարար է:
Առջեւում մաթեմատիկա, հայոց պատմություն, քիմիա եւ ռուսաց լեզու առարկաների միասնական քննություններն են: Հիմնական այս փուլը կեզրափակվի հունիսի 25-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT