Ադեկվատ խաղամոլի արկածները

1990-ականների ամենաարատավոր երևույթներից մեկը «ղումարն» էր, ավելի գրական ասած՝ մոլեխաղը: Խաղում էին ամեն ինչ՝ «սեկա», նարդի, բլոտ, բիլիարդ: Ժամանակները փոխվեցին, տարածվեց համացանցը և սրան զուգահեռ նաև մոլեխաղերի հնարավորությունները, ի հայտ եկան օնլայն կազինոները:  Խաղամոլության ախտը բնականաբար չէր շրջանցել նորանկախ Հայաստանի իշխանություններին: 90-ականների ամենահայտնի խաղամոլներից էր պետնախարար, Բնապահպանության նախկին նախարար Դավիթ Վարդանյանը՝ ըստ մամուլի հրապարակումների: Թերևս հարկ չկա նշելու Բադեն-Բադենի հայտնի հերոսներին: Բայց այստեղ խնդիրը միայն խաղամոլությունը չէր, այլ այն, որ մեր տեղական իշխանական  խաղամոլներն ունեն իրենց առանձնահատկությունը՝ նրանք պարտվում ու մսխում են ոչ թե իրենց սեփական, այլ ուրիշների՝ օրինակ, պետության կամ ժողովրդի, հանրության կամ էլ որևէ հիմնադրամի, մասնավորապես, «Հայաստան» համահայկական հիմնադրամի փողերը:

Եվ խնդիրն այստեղ այդ մսխումները չեն, այլ հանրային բարիքի նկատմամբ վերաբերմունքը: Մի դեպքում հիմնադրամի տնօրենը տարվում է հիմնադրամի ֆոնդի փողերը, որը հանրային բարիք է, մեկ այլ դեպքում գեներալը հանրային բարիքն օգտագործում է սեփական կենդանաբանական այգի ունենալու համար: Մի ուրիշ պարագայում նախարարը յուրացնում է թոշակառուների փողերը: Այս երևույթները, բացի այն, որ վկայում են երկիրը ղեկավարած անձանց անհատական որակների, ավելի ստույգ՝ անորակության մասին, նաև ի ցույց են դնում այն բոլոր արատավոր բարքերը, որոնք գոյություն են ունեցել: Կոռուպցիան, հանրային բարիքի թալանը ընկալվել են որպես նորմալ ու բնականոն երևույթներ և այդ ընկալումը չէր կարող շրջանցել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի խաղամոլ տնօրեն Արա Վարդանյանին:

Համահայկական այս կառույցը, որը մշտապես ընկալվել է ավելի շատ որպես բարոյական հարթության մեջ հայ ժողովրդի միասնականության և համախմբվածության խորհրդանիշ, անցած տարի հայտնվեց իր պատմության մեջ ամենաամոթալի սկանդալի կենտրոնում: Պատճառը հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գործունեությունն էր, ավելի ճիշտ՝ խաղամոլությունը:

Պարզվեց, որ Վարդանյանը հիմնադրամին տրամադրված 25 միլիոն վարկային գիծն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ օնլայն կազինոներին է փոխանցել շուրջ 14 միլիոն դրամ: Վարդանյանը ձերբակալվեց, ապա ազատ արձակվեց՝ ամենայն հավանականությամբ պատրաստակամություն հայտնելով վերադարձնել մսխված գումարները: Խնդիրը, սակայն, այնքան գումարները չեն, որքան բարոյականության սահմանները, որոնք գոյություն չունեն Արա Վարդանյանի համար: Այնքան գոյություն չունեն, որ երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նշում է, որ Արա Վարդանյանի էջը պետք է փակել և բացառել նման երևույթների կրկնությունը, Վարդանյանը շարունակում է հոխորտալ: 

Ավելի ճիշտ նա սկսեց հոխորտալ հենց պաշտոնանկությունից հետո, երբ փորձում էր ներկայանալ որպես զոհ՝ այնպիսի տպավորություն ստեղծելով, թե այդ մենք ենք տառապում խաղամոլությամբ և ամբողջ հայ ժողովուրդն է ստիպել իրեն գումարներ վատնել ինտերակտիվ խաղատներում: Սույն Վարդանյանը, փոխանակ սեփական արարքի խայտառակությունը գիտակցելով՝ պարզապես լռեր ընդմիշտ, պարզվում է՝ չափազանց ակտիվ գործունեությամբ է զբաղված: Մասնակցում է իշխանության դեմ բողոքի ակցիաների, համարում է իրեն «Ադեկվատ», նկարներ հրապարակում ու քննադատում իշխանություններին:

Իհարկե, փոքր ինչ տարօրինակ է հետևել ադեկվատ խաղամոլի, քանի որ մոլեխաղային այդ ախտը բացառում է որևէ ադեկվատություն: Թերևս Վարդանյանը ադեկվատության շատ հետաքրքիր ընկալում ունի: Համաձայն այդ ընկալման՝ շատ ադեկվատ է, երբ համայն հայության ջանքերով հավաքված գումարներից Վարդանյանը պետք է ինքն իրեն վճարեր մի քանի միլիոն աշխատավարձ, ադեկվատ է, որ Վարդանյանը ոչ թե մի քանի օրով կամ շաբաթով, այլ ամիսներով ու տարիներով համարներ պետք է վարձակալեր Քոչարյանին պատկանող նախկին «Գոլդեն Փելես» թանկարժեք հյուրանոցում՝ իհարկե, ամենաթանկարժեք համարներում:  

Եվ իհարկե, Վարդանյանի համար շատ նորմալ է մոլեխաղերով զբաղվել՝ վատնելով հազարավոր հայաստանցիների ու արտասահմանում ապրող հայերի նվիրատվությունները: Կարծում ենք՝ այսքանն էլ բավական է, որպեսզի ամբողջական պատկերացում կազմենք սույն անձնավորության մասին, որը տարիներ շարունակ ղեկավարել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը:

Ու հանրային պարսավանքի ճնշման տակ վերջիններս ոչ միայն պետք է կորչեին հասարակության տեսադաշտից, այլև ամեն ինչ անեին՝ սեփական անձը մոռացության մատնելու համար: Վերջապես նմանօրինակ խայտառակ պատմության մեջ հայտնված Վարդանյանի կեցվածքը գուցե հուշում է, որ պետությունը փոքր-ինչ մեղմ վերաբերմունք ունի: Գուցե թե հարկ է, որ կոռուպցիան պարզապես քրեականացվի, ինչի արդյունքում էլ արավարդանյանները ոչ միայն կհատուցեն պետությանն ու հանրությանը հասցված վնասը, այլև խստագույն պատիժ կկրեն:

Ի վերջո, ոչ ոք և ոչինչ չի մոռացովում, ի վերջո, ինչպես ասում էր հայտնի ֆիլմի հերոսը, «սեմացու գողացող մկան պես» արավարդանյանները տարիներով հղփացել ու թալանել են՝ մեկը կենսաթոշակները, մեկը՝ պետական փողերը, մեկը՝ ամբողջ աշխարհի հայերի նվիրատվություններից գոյացած միջոցները: Եվ այսօր Արա Վարդանյանն ու նրա նմանները պետք է դատապարտված լինեն բարոյական գնդակահարության, և ոչ թե մոռացության մատնվեն հանրության կողմից, այլ մշտապես հիշվեն որպես մարդկային փոքրության ու երեսպաշտության արգահատելի օրինակներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12955 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս