Իմ ընդդիմադիր գործունեության ընթացքում դուք չեք գտնի մի նախադասություն, որ իշխանությունից որեւէ լծակ ուզենամ․ վարչապետ

Կառավարություն-ԱԺ հարց ու պատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր դիմեց վարչապետին՝ ասելով, թե նա տարիներ շարունակ պայքարում էր, որպեսզի իշխանությունները հավասարակշռված կառավարում իրականացնեն եւ պնդել է, որ իշխանությունը պետք է ընդդիմությանը փոխանցի կառավարման վերահսկիչ ֆունկցիաները․

«Պատրա՞ստ եք այսօր տարիների ձեր պայքարն իրականացնելու, մասնավորապես Պետական վերահսկողական ծառայությունն ու Հաշվեքննիչ պալատը փոխանցելու ընդդիմության կառավարմանը եւ իրականացնելու պետականության կայացմանն ուղղված առաքելությունը»,-ասաց Բագրատյանը՝ նշելով, որ քանի որ օրենսդիրի ու գործադիրի հարցը մեկ ուժը լուծել է, դատականն էլ ընթացքի մեջ է, ժամանակն է մտածել ընդդիմության դերակատարության մասին։ Բագրատյանն իր ասածը համեմատեց ֆուտբոլային խաղի հետ՝ ասելով, թե չունենալ իր ասած կառավարումը, կնշանակի խաղ մեկ դարպասի վրա, իսկ այդպիսի խաղերը, ինչպես նկատեց պատգամավորը, անվավեր են համարվում։

Վարչապետն իր պատասխանում ասաց, որ չի հիշում, թե երբեւէ խոսել է ԱԺ-ում ընդդիմությանը վերահսկողական լծակներ տալու անհրաժեշտության մասին․

«Եթե չեմ սխալվում՝ ինձնից երկու շարք առաջ նստող քաղաքական ուժն էր սովորաբար այդ հարցի մասին խոսում»,- ասաց Փաշինյանը՝ ձեռքով ցույց տալով ԼՀԿ խմբակցությանը։

Փաշինյանը հիշեցրեց, որ նախորդ հարցուպատասխանից հետո ինքը պարտավորություն է ստանձնել, որ ՏՄՊՊՀ-ում եւ ՀԾԿՀ-ում ընդդիմությանը տրամադրվեն տեղեր, եւ ինքը ներկայացնի թեկնածուին, ինչից հետո ԲՀԿ-ն հրաժարվեց առաջարկից՝ պատճառաբանելով, որ ինքը շարքային անդամներ նկատի չի ունեցել, այլ հանձնաժողովի նախագահներին։

Երրորդ հերթին՝ վարչապետը նկատեց, որ տարօրինակ է հնչում՝ վարչապետին առընթեր Պետական վերահսկողական ծառայությունը հանձնել ընդդիմությանը․

«Ասենք՝ վարչապետի խորհրդականների եւ օգնականների ինստիտուտի մասի՞ն ինչ կարծիքի եք: Արժե՞ այսպիսի գաղափար քննարկել, որ վարչապետի օգնականները լինեն բոլորը ընդդիմությունից»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է Հաշվեքննիչ պալատը ընդդիմությանը հանձնելուն՝ Փաշինյանն ասաց, որ այն անկախ մարմին պետք է լինի, միջազգայնորեն է այդպես․

«Լավ չի հնչում՝ ՀՊ-ն հանձնել ընդդիմությանը»,-ասաց նա։

Ընդդիմության ու իշխանության գործառույթները բալանսավորելու մասով վարչապետն ասաց, որ ՀՀ-ում հաստատված է ազատ ընտրությունների մեխանիզմ, եւ ցանկացած ուժ ունի հնարավորություն վերցնելու այնքան լծակներ՝ ինչքանով ժողովուրդն ուզում է նրան օժտել։ Ըստ վարչապետի՝ այդ մեխանիզմը ՀՀ-ում լիարժեք աշխատում է, եւ դրանով ընդդիմությունը ՏԻՄ-երում եւ տարբեր մարմիններում լծակներ ունենալու հնարավորություն ունի։

Սերգեյ Բագրատյանն արձագանքեց, որ ցանկացած մարմին, նաեւ ՊՎԾ-ն կարելի է փոփոխել եւ ստանալ անկախ մարմին, խնդիրը պետական կառավարման համակարգում կարեւոր գործառույթ իրականացնող մարմնի մասին է, եւ ինքն այս հարցը տալիս է ոչ թե նախկին իշխանությանը, այլ հենց Նիկոլ Փաշինյանին, քանի որ վերջինս արդեն անցել է ընդդիմության ճանապարհը։

Վարչապետը եւս մեկ անգամ պնդեց, որ ինքը նման բան չի ասել․

«Իմ ընդդիմադիր գործունեության ընթացքում դուք չեք գտնի մի նախադասություն, որ իշխանությունից որեւէ լծակ ուզենամ, բացառվում է, այդպիսի բան չի կարող լինել։ Ես միշտ գտել եմ, որ ընդդիմադիր լինելով ինքս ինձանով վերահսկում ունեմ, ինձ պետք չի որեւէ «պեչատ» լինի իմ ձեռքին»,-ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ խորհրդարանն այսօր լավ չի պատկերացնում, թե ինչքան ուժեղ վերահսկողական լծակներ ունի․

«Էդ ճանապարհով գնացող ընդդիմությունը դառնում է կոմֆորմիստ, այնպես որ՝ խորհրդարանն ունի անհրաժեշտ վերահսկողական լծակներ»։

Տպել
2878 դիտում

Աղմկոտ միջադեպի գործով Վայոց Ձորի մարզպետի օգնականը կալանավորվել է

«Հյուսիս-Հարավ»-ի գործով մեղադրյալ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի տնօրենը 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Կդադարեցվի Ծաղկաձորի մի շարք օբյեկտների եւ Արագածոտնի մի շարք գյուղերի գազամատակարարումը

Արարատի մարզում աղջկա համար վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 2 անձ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

Կրակել են կարմիրգրքյան Սեւ արագիլի վրա, որից Հայաստանում ընդամենը վեց զույգ կա. Նաիրա Զոհրաբյան

Մանվել Գրիգորյանը պաշտոնը դադարեցնելիս 6 անշարժ գույք եւ 9 ավտոմեքենա ավելի է ներկայացրել, քան պաշտոնը ստանձնելիս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն Լոս Անջելեսում է

Կապանում 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ․ մի քաղաքացի այրվածքներ է ստացել

Այսօր ցրտել է, սակայն առաջիկա օրերին զգալի տաքանալու է․ Գագիկ Սուրենյան

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 59.5 հա խոտածածկ տարածք ընդգրկող 47 հրդեհ

Մեղադրանք է առաջադրվել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահին

Մարտի մեկը պետք է քննություն անցնի, ես կարծեմ 2009-ին ցուցմունք չեմ տվել. Խաչատուր Սուքիասյան

«Ամուլսարի հանքի շահագործմանը փայլուն եմ վերաբերում». Խաչատուր Սուքիասյան

Պետք է զարգացնենք հայոց պետականության նվիրական արժեքը. Արման Թաթոյան

100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Փոխվարչապետ Ավինյանն Ուրբասեր ընկերության պատվիրակության հետ քննարկել է բիզնես և ներդրումային միջավայրի հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հայաստանի ազատ ոճի ըմբիշները ձեռնունայն կվերադառնան Աշխարհի առաջնությունից

Ադրբեջանում գտնվող Ղազարյանները պետք է վերադարձվեն Հայաստանին. Զոհրաբ Մնացականյան

Ծանրամարտի Աշխարհի առաջնություն. Իզաբելա Յայլյանը 6-րդն է B խմբում