Հասկացել են, որ կինոն լուրջ զենք է էկոնոմիկայի և արվեստի համար, եկել է կինոյով լուրջ զբաղվելու ժամանակը. Խաչատրյան

Ամեն տարի ապրիլի 16-ը կնշվի որպես Հայ կինոյի օր: Նախագիծն ընդունվել է մեկ ամիս առաջ՝ ԱԺ հունիսի 19-ի հերթական նիստում, ստանալով 76 կողմ եւ 13 դեմ ձայն: Ապրիլի 16-ը Հայ կինոյի օր հռչակելը մի շարք կինոգետներ եւ ռեժիսորներ համարում են անիմաստ ու երկրորդական՝ մատնանշելով «Կինոյի մասին» օրենքի բացակայությունը: Եվ իսկապես, Հայաստանում «Կինոյի մասին» օրենք ունենալը հրատապ խնդիր է դարձել, բազմիցս քննարկվել է, բայց վերջնական լուծում չի ունեցել:

Կինոյի ոլորտում հնարավոր օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ընթացքում ԱԺ կրթության, գիտության, սպորտի, սփյուռքի, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը նշեց, որ ԱԺ-ում պաշտոնավարման առաջին իսկ ամիսներից նախաձեռնում են հանդիպումներ՝ կինոյի ոլորտի ներկայացուցիչների հետ:

Կինոգետ Հարություն Խաչատրյանի համոզմամբ՝ ակնկալվող օրենքը կհեշտացնի եւ կկարգավորի կինոարտադրության ոլորտում գործունեությունը: Կինոգետը այն կարծիքին չէ, թե Հայ կինոյի օր հռչակելը երկրորդական է կամ անիմաստ, ընդհակառակը՝ դա բոլորովին չի խանգարում «Կինոյի մասին» օրենք ստեղծելուն:

- Պարոն Խաչատրյան, ապրիլի 16-ը Հայ կինոյի օր հռչակելուց հետո շատերը բարձրաձայնեցին՝ եթե նորմալ կինո չունենք, ինչներիս է պետք կինոյի օրը: Նաեւ նշում են, որ այսքան տարի անց անգամ «Կինոյի մասին» օրենք չունենք:

- Մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունեն: Կինոյի օրենքը Հայ կինոյի օրվա հետ ի՞նչ կապ ունի, եթե մենք  ամեն տարի նշում ենք կինոյի օր, կինոակադեմիայով տալիս մեր «Անահիտ» մրցանակը: Իսկ ինչո՞վ է ունիկալ Հայ կինոն. այդ դժվար տարիներին՝ եղեռնից, Անկախությունից հետո, կոտորված մանուկներով, ավերված երկրով եւ հանկարծ կոպեկներով ստեղծում են կինո: Էնտուզիազմի շնորհիվ ստեղծում են այնպիսի ֆիլմեր, որոնք պետք է ամբողջ աշխարհով պրոպագանդվեն՝ ցույց տալու համար, թե Հայաստանն այդ ծանր վիճակում ինչ որակյալ ֆիլմեր է նկարել: Մեր համր կինոն աշխարհի մեծագույն ֆիլմերի կողքին կարող է լինել ե՛ւ արտադրությամբ, ե՛ւ արվեստով, ե՛ւ մոնտաժով: Այդ տարիներին Հայաստանում մենք մի քանի ազգերի համար ենք կինո ստեղծել՝ քրդերի, պարսիկների, եզդիների եւ որպեսզի դա չլղոզվի, պետք է հայկական կինոն ի սկզբանե ունենանք ու պատմենք, թե ինչքան դժվար եկավ, ինչից հետո եկավ: Այն ժամանակ, երբ կար գոյության ծանր պայքար, կեցության խնդիր, մարդիկ մտածել են կինոյի մասին, դա ազգի շատ մեծ առավելություն է: Ապրիլի 16-ը ամեն տարի առիթ կստեղծի, որպեսզի աշխարհին պատմենք, թե ինչ ենք արել: Այդ նույն ֆիլմերը հանենք, վերանորոգենք, թվայնացնենք եւ աշխարհին ցույց տանք այն, ինչ մենք ստեղծել ենք: Սովետական Միության ժամանակ ֆիլմերին գոնե որպես քաղաքական գործիք էին ուշադրություն դարձնում: Այս ընթացքում բազմաթիվ պրոբլեմներ ունեինք, պատերազմող երկիր էինք եւ այլն, բայց կապ չունի, մշակույթի նախարարությունը պետք է շատ լուրջ զբաղվեր դրանով, կանոնակարգեր, բերեր նորմալ վիճակի: Չարեցին, որովհետեւ շատ բաներ չգիտեին ու չէին էլ ուզում լսել: Կարող է չորրորդ գյուղ փառատոնին մասնակցած ինչ-որ մեկին գումար տային, որ գնար, իսկ նրան, որն արժեքավոր գործ էր արել եւ մեծ պատիվ էր նրա ֆիլմերը դուրս ուղարկելը՝ մերժեին: Բոլորն են կարեւոր, բոլորն են ուշադրության արժանի, բայց որպեսզի պետությունը ֆինանսավորի, պետք է հստակ իմանա՝ որ փառատոնն ինչքան կարեւորություն ունի երկրի համար: Դա լուրջ կարծիք է բերում երկրի համար, լուրջ դիվիդենտներ է բերում: Ինչեւէ, այսօր պետք է առաջ գնալ՝ հետ չնայելով, որովհետեւ հետ պետք է նայել միայն սխալները տեսնելու համար եւ պետք է առաջ գնաս՝ դրանք ուղղելու համար:

- Այդ ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ եք արվում Կինեմատոգրաֆիստների միությունում:

- Հիմա մենք հայտնաբերում ենք ֆիլմի համար գրված ձեռագիր նոտաներ, որոնք «Հայֆիլմ»-ի վերանալուց հետո կործանվեցին: Ամենամեծ ստորություններից մեկը «Հայֆիլմի» վաճառքն էր, կինեմատոգրաֆիստների ձեռքով էլ արեցին՝ կործանեցին ամբողջ ժառանգությունը: Պետք է իրենց անկողիններում շուռ գան նրանք, որոնք մեծ ուրախությամբ վաճառեցին մեր ունեցածը: Երբ բոլորը հարձակվում էին ինձ վրա եւ ասում, որ «Հայֆիլմ»-ը վաճառելը ճիշտ որոշում է, որոշեցի ստեղծել Ազգային կինոկենտրոնը: Եվ այն մարդիկ, որոնք վաճառել էին «Հայֆիլմ»-ը, շուռ եկան դեպի Ազգային կինոկենտրոն ու խլեցին նաեւ այն, եթե չեմ սխալվում՝ 2004 թ. էր: Նրանք տեսան, որ դա էլ է փող: «Սինեմատեկը» վեր կհանի եւ կցուցադրի ամբողջ կինոժառանգությունը, որն ունենք, կփորձի վերականգնել ֆիլմեր, որոնք մնացել են: Այն չի լինի պատահական մի մեռած թանգարան, այլ կլինի գործող թանգարան, որտեղ ե՛ւ դասեր կանցնեն, ե՛ւ ֆիլմեր կվերականգնվեն, ե՛ւ դասախոսություններ կլինեն, կլինի գրադարան: Սինեմատեկը կլինի կինոդպրոց՝ միջազգային պրոյեկտներ իրականացնող:

- Վերջին մեկ տարում մշակույթի ոլորտում բազմաթիվ փոփոխություններ եղան թե՛ կառուցվածքային առումով, թե՛ ոլորտը համակարգողների: Մշակույթը սրանից տուժե՞ց:

- Ամեն մի  փոփոխություն ինչ-որ մի ստաբիլ բան կործանում է: Բոլոր հեղափոխություններից հետո բավականին երկար ժամանակ լինում է անհասկանալի խառնաշփոթ, որովհետեւ նորեկները հների արածները չգիտեն, չգիտեն՝ նրանց արածն իրենց պետք է, թե՝ ո՛չ: Շատ դեպքերում չգիտեն, թե ինչպես պետք է նրանց սկսածը շարունակեն, դա բնական անտեղյակություն է, իհարկե՝ մարդը դեռ պետք է ինֆորմացիա հավաքի: Ես չեմ ուզում խոսել նրանց մարդ տեսակի, բնավորությունների կամ մասնագիտական որակների մասին. ժամանակ էր պետք եւ այդ ժամանակը մենք լավ չօգտագործեցինք, արվեստագետներս չկարողացանք ճիշտ ներկայացնել, թե ինչ պետք է արվի, լավ չհամագործակցեցինք: Այս տարիներին ոգեւորություն եղել է, լավ ֆիլմեր էլ են եղել, բայց կանոնակարգված ոչինչ չի եղել: Դժբախտաբար, կինոն շատ է ընկնում քաղաքականության հետեւից: Հատկապես դոկումենտալ ֆիլմերը բավականին շատ են քաղաքականության մաս կազմում, մեջտեղում տուժում է արվեստը: Ոչինչ, եթե քո երկիրն արդեն հասկացել է, որ կինոն լուրջ գործիք է երկրի ապագայի համար, ուրեմն առաջխաղացում կլինի:

- Իսկ մեր երկիրը հասկացե՞լ է: Կունենա՞նք կինոյի մասին օրենք:

- Այո, արդեն շատ բաներ են ստացվում: Վերջերս ԱԺ-ում ելույթ ունեցավ փոխնախարար Արա Խզմալյանը, խոսեց կինոյի ոլորտի մասին. շատ լավ մասնագետ է: Կարող ենք նրա հետ շատ հարցերում հակառակ կարծիքն ունենալ, բայց ոլորտից տեղյակ մարդ է: Այս վերջին երկու տարվա մեջ հասունացավ այն պահը, որ համապատասխան մարդիկ սկսեցին զբաղվել կինոյի օրենքով, որովհետեւ կինոյի օրենք չլինելու պատճառով բավականին մեծ գումարներ Հայաստան չմտան: Ստեղծագործ Եվրոպա ծրագիրը, որի մեդիա բաժինը եթե ընդունեինք՝ մեծ գումարներ կտար կինոարվեստին: 20-25 տարի է՝ իբր կինոյի օրենքի վրա էին աշխատում, բայց արդյունք չկար, որովհետեւ ամեն մեկն այնքան անլուրջ էր վերաբերվում կինոյին, որ այդ օրենքը մինչեւ վերջ էլ չստեղծվեց: Հիմա շատ լուրջ աշխատանք է տարվում կինոյի օրենք ստեղծելու ուղղությամբ եւ կարծում եմ՝ գործը հաջողությամբ կավարտվի: Նախկինում չկար հստակ կանոնակարգ, թե ֆիլմերը ում են տալիս եւ ինչու են տալիս: Հիմա այդ ամենն ավելի հստակեցված է, քանի որ ստեղծվեց կանոնակարգ, թերություններ դեռ կան, գուցե շատերը դժգոհ են, որ փող չեն ստացել, շատերը դժգոհ են, որ իրենց չեն նկատել, բայց դա այլ հարց է: Ինչո՞ւ որոշեցին հռչակել Հայ կինոյի օր, որովհետեւ սկսեց որոշակի առաջխաղացում երեւալ: Եվրամիությունն է սկսել հետաքրքրվել հայկական կինոյով: Եկել է ժամանակը կինոյով լուրջ զբաղվելու, որովհետեւ հասկացել են, որ կինոն լուրջ զենք է ե՛ւ էկոնոմիկայի, ե՛ւ արվեստի համար: Եվ եթե մենք կարողանանք համոզել, որ Կառավարությունը ընդունի «Ստեղծագործ Եվրոպայի» հետ համագործակցությունը, դա լուրջ գումարներ մեզ կբերի: Ֆիլմը ոչ միայն արվեստ է, այլեւ արտադրություն, արտադրության համար ֆինանսներ են պետք, Հայաստանն այդքան ֆինանսներ չունի, որպեսզի կարողանա համատեղ արտադրությամբ զբաղվել, իսկ համատեղ արտադրության համար էլ օրենք է պետք, որպեսզի դրսի արտադրողները կարողանան վստահել Հայաստանին եւ համագործակցել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
56894 դիտում

Ով է Կարապետյանների «սիմվոլներից» մեկը՝ Կանդազը. նրա վերաբերյալ ուշագրավ հրապարակումներ են արվել

Վարչապետը հրապարակել է ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի նախագիծը

Ուրախ եմ տեղեկացնել․ վարչապետը ներկայացրել է «Վարչաբենդի» համերգի երաժիշտներին․ տեսանյութ

22-ամյա երիտասարդը փախցրել է ոչխարներ բարձած «Ֆորդ»-ը, վաճառել կենդանիներին, մեքենան թողել ուրիշ գյուղում

Հաշվառման-քննական, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունները մայիսի 4-ի փոխարեն կաշխատեն ապրիլի 18-ին

Պատմական լուսանկար տիեզերքից․ «Արտեմիս II»-ը լքել է Երկրի ուղեծիրը, շարժվել Լուսին

Խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է․ ՔՊԿ նախընտրական ծրագրի հենքը Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է

ՀՀ սիրելի՛ Քաղաքացի, «Քաղաքացիական պայմանագիր»-ը կատարել է ստանձնած մեծագույն առաքելությունը․ Ձեր՝ Նիկոլ

Վարչապետը հրապարակել է ԱԺ 2026-ի ընտրություններում ՔՊԿ նախընտրական ծրագրի նախագիծը

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է անցումային անհատական լիցենզիա ստանալու փուլերը հաղթահարած 24 օրդինատորների հետ

Քոչարյանը մինչև քոքը մաշվել է. ՌԴ-ում հասկացել են՝ ջինը թռել է շշից, այլևս լծակներ չունեն ՀՀ-ում. տեսանյութ

Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցություններ են կայացել

10 հազար դրամը տալով՝ մարդու երեսին են թքում. կաշառքով պետություն կառուցելու վերջը պատերազմն է. տեսանյութ

Ինչու է աշխատանքից ազատվել վարչապետին հարվածելու փորձ արած երիտասարդի գործը քննած քննիչը․ մանրամասներ

5 համայնքի 9 բնակավայր․ վարչապետի այցը՝ ուղիղ եթերի ռեժիմով․ և ընդդիմությունը թող չզարմանա, որ էլի պարտվելու է

Պուտին-Էրդողան հեռախոսազրույց է տեղի ունեցել

Վարչապետը ծանոթացել է Արմավիրի մարզում իրականացված ծրագրերին․ լուսանկարներ, տեսանյութ

IDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի

Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման պատճառը «Փառքի անկյունից» Ղարաբաղի դրոշը չհեռացնելը չէ․ մանրամասներ

Չմասնակցել «Կրթության զարգացման և կառավարման» հիմնադրամի աշխատանքներին․ ԿԳՄՍՆ-ն դիմել է իրավապահ մարմիններին

Թփերի տակ պախկված էի, հենց Վալոդյա Գրիգորյանենք դուրս եկան, կրակեցի․ մեղադրյալ

Դավիթ Դանիելյանը Տեղ համայնքի ղեկավարի հետ շրջայց է կատարել Խոզնավարում․ տեսանյութ

«Ես ձեզ նման չեմ, բայց ես ձեզանից մեկն եմ»․ ապրիլի 2 -ը Աուտիզմի իրազեկման միջազգային օրն է

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայից

Արմավիր-Մայիսյան ավտոճանապարհին իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Իմ քայլը» հիմնադրամը երբևէ չի գործել Կառավարության շենքում․ Աննա Հակոբյանը հանձնել է իրեն տրամադրված սենյակը

Սևանա լճի մոտ ապամոնտաժվել է 86 շենք-շինություն, այդ թվում՝ Սեյրան Օհանյանի առանձնատան պարիսպները և մի հատվածը

Պետությունը 100 տոկոս կսուբսիդավորի 6 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների բնակարանների ձեռքբերումը. նախագիծ

Իսակովի պողոտայում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Բաղրամյան համայնքում Կառավարության աջակցությամբ հիմնվում է ընկույզի 311 հա այգի. վարչապետը ևս ծառ է տնկել

Վարդապետյանի որոշմամբ՝ դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» տույժ

Կոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից

Արթուր Ալեքսանյանն ապաքինվում է վնասվածքից. նա բաց կթողնի միայն Եվրոպայի առաջնությունը. ԸՖ

Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է. այցելել է վարչապետը

Հայտնի է, թե որ համարի ներքո ելույթ կունենա Սիմոնը «Եվրատեսիլ» երգի մրցույթում

Կցրտի 4-6 աստիճանով. առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում

Ֆիզիկական ներգործություն, վեճ և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում․ 5 երիտասարդ ձերբակալվել է

Ալաշկերտ բնակավայրի Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է. վարչապետը ծանոթացել է աշխատանքներին

Երեխեքին էնքան գյուղի քառակուսուց դուրս չեք թողնում, գնում են բանակ, չեն դիմանում. վարչապետը՝ լեռնամերձցիներին

ԱՄՆ զինված nւժերը նույնիսկ չեն սկսել կnրծանել այն, ինչ մնացել է Իրանում․ Թրամփ