Գյումրիի «ՑԱՅԳ»-ը կտուգանվի նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը Գյումրիի «ՑԱՅԳ» հեռուստաընկերության նկատմամբ վարչական տույժ կկիրառի: Հարցը քննարկվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարված նիստում: «ՑԱՅԳ»-ի նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին վարչական վարույթը, որը բացվել է Հանձնաժողով մուտքագրված դիմումի համաձայն՝ մարզային սփռում իրականացնող հեռուստածրագրերի եթերում անչափահասների առողջության, մտավոր զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդում հեռարձակելու համար, Հանձնաժողովը քննարկել էր դեռևս նախորդ շաբաթ կայացած նիստում: Սակայն հարցի վերաբերյալ որոշում չէր կայացվել՝ հաշվի առնելով ընկերության ներկայացուցիչների խնդրանքը՝ մեկ շաբաթով որոշման կայացումը հետաձգելու, նյութերին ծանոթանալու և պարզաբանում ներկայացնելու համար, որն ընդունվել էր: Հիշեցնենք, որ խնդիրը կապված էր կրոնական բնույթի հաղորդում եթեր հեռարձակելու հետ: Այն կոչվում է «Հայտնություն»: Դեռ մայիսի 3-ին ՀԺ-ի հետ զրույցում «Ցայգ» հը տնօրեն Մարգարիտա Միանսյանն ասել էր, որ «Հայտնություն» հաղորդմանը եթերը տրամադրվել է վճարովի հիմունքներով, ըստ առկա  պայմանագրի, որը կնքվել է 2019 թվականի մայիսի 1-ին: «Մենք բազմակարծության կողմնակիցն ենք եւ մշտապես ենք դա ապահովում բոլոր ոլորտներում: Իսկ մինչ այս հաղորդումը տեւական ժամանակ «Ցայգ» հեռուստաընկերությունը յուրաքանչյուր կիրակի եթեր էր հեռարձակում Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի «Եղիցի լույս» հաղորդաշարը, որն արդեն 1.5 տարի է՝ դադարեցված է հենց թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի որոշմամբ»,-բացատրել էր տնօրենը:

Խնդրի մասին մայիսին խոսել էր նաեւ ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը: Նա եւ այդ հեռուստաընկերության «Իրականում» հաղորդաշարի հեղինակն ու վարողն է եղել, եւ հեռուստաընկերության տնօրեն Մարգարիտա Մինասյանի դուստրն է: Պատգամավորը ՀԺ-ի հետ զրույցում ասել էր, որ գրավոր դիմել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, որպեսզի պարզաբանեն, թե արդյոք տվյալ հաղորդումը ատելություն ու խտրականություն քարոզու՞մ է, թե՝ ոչ: Նաեւ խնդրել էր նմանատիպ տարրերի հայտնաբերման դեպքում միջնորդել, որպեսզի հաղորդումը դադարեցվի:

Այսօր արդեն ՀՌՀ-ն կայացրել է իր որոշումը: Կայացած նիստի ընթացքում Հանձնաժողովի անդամները, քննարկելով «ՑԱՅԳ» ընկերության ներակայացուցիչների ներկայացրած գրավոր պարզաբանումները, միաձայն որոշում են կայացրել ընկերության նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 15-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:

«ՑԱՅԳ» հը վերաբերմունքն ու դիրքորոշումը կայացված որոշման վերաբերյալ հստակեցնել հնարավոր չեղավ: Տնօրեն Մարգարիտա Մինասյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, այս պահին արձակուրդում է: «Մեկ ամսից արձակուրդից կգամ, իմ խոսքը, վերաբերմունքն ու ընդհանրապես, այն, ինչը կապված է այս հարցի հետ կասեմ»,-հեռախոսազրույցի ժամանակ ասաց տնօրենը: Նշենք որ «Հայտնություն» հաղորդումը «ՑԱՅԳ»-ի եթերում մինչ այս պահը հեռարձակվում է:

Նույն նիստում ՀՌՀ-ն նաեւ «ԱՐՄՆՅՈՒԶ», «ՇԱՐԿ» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերությունների նկատմամբ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացրել. պատճառ է հանդիսացել լրատվական թողարկումների ընթացքում տարբեր ընկերությունների տարբերանշաններով գովազդ հեռարձակելը՝ խախտելով «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը:

«ՅՈՒՔՈՄ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու համար պատճառ է հանդիսացել Ընկերության կողմից «Արմենիա Պրեմիում» հեռուստածրագրի վերահեռարձակման ժամանակ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի խախտումը։

Ուսումնասիրելով հեռուստաընկերությունների կողմից ներկայացված պարզաբանումները՝ Հանձնաժողովը 4 կողմ, 2 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշում է կայացրել նշված ընկերությունների նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված տույժը`«ԱՐՄՆՅՈՒԶ», «ՇԱՐԿ» ՍՊ և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԲ ընկերություններին տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ «ՅՈՒՔՈՄ» ընկերության նկատմամբ կիրառել գրավոր նախազգուշացում՝ խախտումները հետագայում վերացնելու հանձնարարությամբ:

Հանձնաժողովի նիստում բավարարվել են «ՔՈԼԼ ՄԱՍՏԵՐ» ՍՊ և «ԷՅ-ԱՓ» ՓԲ ընկերություններին ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու թույլտվություն ստանալու վերաբերյալ դիմումները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5440 դիտում

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները