Եվ գայլը պիտի նրան ուտի. Աշոտ Ադամյան

Հովհաննես Թումանյանը, մի լավ հեքիաթ ունի` «Անխելք մարդը», որ ասում է` «Գնում եմ Աստծո մոտ, բախտ եմ ուզում»: Այդ մարդը երջանկություն էր ուզում: Գնում է, Աստված նրան բախտ է տալիս, բայց երջանկությունն անցնում է նրա կողքով, մարդը չի նկատում և վերջում գելի բաժին է դառնում: Գայլն ասում է` «Քեզնից անխելք մարդ որտեղի՞ց գտնեմ, որ ուտեմ»: Թումանյանը ճիշտ է գրել այս պատմությունը. շատ անգամ երջանկությունն անցնում է մեր կողքով, մենք չենք նկատում նրան: Պիտի որոնես երջանկությանը, այլապես չես ստանա: Պիտի ուշադիր լինես նրա հանդեպ, որ պահը գնահատես: Երջանկության բանաձևեր, անշուշտ, կան, ցավոք, երջանկության համար ջանք դնելիս քաջ չենք: Մարդը ծառից պոկված տերև չի, որ քամին աջուձախ քշի, պատահական գցի երջանկության դուռը:

Ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյան

Անձնական երջանկություն.

Ընդհանրապես, եթե որևէ բան չունեմ, ուրիշից չեմ խնդրում, ինքս եմ ելքեր մտածում և գտնում չունեցածս ձեռք բերելու հնարը, այդ ժամանակ երջանիկ եմ: Նույնիսկ Աստծուց ամեն բան չէ, որ խնդրում եմ: Որոշ դեպքերում, իհարկե, վերջին հանգրվանս Աստված է` անխելք մարդու նման:

Երբ որևէ լավ բան եմ տեսնում ուրիշի մոտ, չեմ ուզում խլել, ստորացնելով նրա ձեռքից վերցնել: Մի՞թե դա երջանկություն չէ:   

Երջանկություն է, երբ խնդիրներ, լուծելիք հարցեր ունես չես զայրանում դժվարություններից, հակառակը` ուրախ ես, որովհետև դրանք քեզ նոր լուծումների են տանելու: Սա էլ` երջանկություն է:

Երջանկություն է, երբ գտնում ես երկրորդ կեսիդ: Երբ մայրս հարցնում էր, թե երբ եմ ամուսնանալու, ասում էի` «Երբ սիրտս թրմփա»: Սա  էլ` երջանկության բանաձև է: Եվ հենց էդպես էլ եղավ: Երբ այդքան կանանց ու աղջիկների մեջ տեսա նրան` անհասանելի ու անմատչելի, մտածում էի` «էդ ի՞նչ պիտի անեմ, որ արժանանամ նրա ուշադրությանը», մեկ էլ մի օր, Աստված իմ, ստացվեց: Հետո քո շարունակություններին ես տեսնում երազանքիդ կնոջ կողքին և հնարավորություն ես ստանում նրանց հետ զրուցել համարյա ինչպես ինքդ քեզ հետ, որովհետև քո շարունակության մեջ կան և' քո թերությունները, և' առավելությունները, և' այն հույսը, որ նրանց մեջ և նրանցից հետո քո թերությունները կքչանան, առավելությունները` կշատանան: Սրանք, կարծես, հայտնի ու պարզունակ մոդելներ են, բայց երջանկությունն իսկապես այդտեղ է:

Ինչ հրաշալի է, երբ շրջապատված ես մարդկանցով, որոնց վստահում ես նույնքան, որքան ինքդ քեզ: Գիտես, որ եթե անգամ դու նրան մոռանաս, նա քեզ կհիշի: Երբ հեռու-հեռավոր մի տեղում մեկ էլ ստանում ես երջանիկ զանգ այն մասին, որ դու կարող էիր նրան կորցնել, բայց ինքը թույլ չտվեց:

Իմ մանկությունն անցել է Խանջյան փողոցում: Տղա երեխաները գնում էին պարսատիկով ծիտ որսալու: Ես չէի գնում, որովհետև սիրում էի ճնճղուկներին: Բայց դե, երեխա էի, մի անգամ ես էլ գնացի: Ինքս չխփեցի, որովհետև մեղքս գալիս էին թռչունները: Սպանված ծտերին ծառի ճյուղի վրա կապած` վերադառնում էինք բակ, պապս բռնեց: Պապս բռնեց ու ասաց` «Ահա, էրեխեք, հիմա էս ճնճղուկներին որ խփել եք, պիտի ուտեք: Նախ պիտի փետրահան անեք, փորը մաքրեք, կրակ անեք: Մեկին կխնդրեմ` շամփուրներ կտա ձեզ, կխորովեք ու կուտեք: Պիտի ուտեք էս թռչուններին»: Ծնողներն էլ եկել կանգնել էին ու նայում էին, թե ոնց են երեխաները չարչարվում: Ու ոչ ոք չբողոքեց, որովհետև հասկանում էին, որ պապս ճիշտ է անում: Մինչ էրեխեքը քափ-քրտինք մտած` չարչարվում էին, պապս, գլխներին կանգնած, շարունակում էր` «Էդպես է, մարդ եթե մի բան խփում է, պիտի ուտի: Սոված չե՞ք: Բա ինչու՞ էիք խփում թռչուններին: Դե, կերեք, կերեք»: Այն ժամանակ, իհարկե, երջանկություն չէի ապրում այդ գործից, բայց հետո հասկացա, որ պապս, իրականում, ինձ և մյուս երեխաներին երջանիկ նվեր է արել: Ես այդ դրվագը համարում եմ երջանիկ պահ «լակոտական» կյանքից դեպի գիտակից մարդ դառնալու ճանապարհին: Շնորհակալ եմ պապիկիս:

Մասնագիտական երջանկություն.

Թեման վերլուծելիս, ներկայացնելու ուղիներ փնտրելիս, բնական է, ջանք ես դնում: Իսկ ջանքը տառապանք չէ: Ջանքը նաև երջանկություն է: Ինձ համար անհասկանալի է, երբ ասում են` աշխատում եմ օրը ութ ժամ: Ստեղծագործական խնդիր լուծելիս աշխատում ես օրը քսանչորս ժամ: Այո, քնած ժամանակ էլ վերծանում ես` ի՞նչը, ինչպե՞ս, ի՞նչ գույներով, ի՞նչ ճանապարհով: Եվ երջանկություն է, երբ քո մասնագիտությանն այդպես ես միանում: Եվ իհարկե, իմ աշխատանքային ճանապարհին, բարեբախտաբար, հանդիպել եմ մարդկանց, որոնց հետ աշխատելը, նստել-վեր կենալը, ասել-խոսելը երջանիկ դիպված էր:

Հանրային երջանկություն.

1988 թվականն էր: Այդ ժամանակ Մոսկվայում էի սովորում: Ինքս ոչ մի կերպ չէի ընկալում և չէի սիրում կոմունիստա-սոցիալիստական երկիրը: Մեկ էլ հանրակացարանում լուր տարածվեց, որ Երևանը ոտքի է կանգնել: Ցավոք, չեմ հիշում, թե ով առաջինն ասաց այդ ցնցող լուրը: Հետո բոլորս վազեցինք դեպի հեռախոսի խցիկները, որտեղ երջանիկ հերթեր էին գոյացել. բոլորը ուզում էին կապվել Երևան և հարցնել` ո՞նց են ոտքի կանգնել: Ես հիշում եմ, որ տղաներով նստած էինք իմ հանրակացարանային սենյակում, և չկար մեկը, որ չլացեր: Ժողովուրդը ոտքի է կանգնել: Հզոր զգացում է: Երջանիկ զգացում է: Եվ հարց էլ չկար, թե ինչու են ոտքի կանգնել: Առանց խոսքի, առանց բացատրությունների գիտեին, թե ինչու է դա պատահել:

2018-ի հեղափոխությունը երկար անցած ճանապարհի նպատակին հասնելու հնարավորությունն էր: Մենք ոտքի կանգնելու տասնամյակների փորձ ունեինք, ցավոք, հաճախ ներքին վստահության ռեսուրսի թուլությամբ: Իսկ Թավշյա հեղափոխությունը վերադարձրեց միահամուռ ոտքի կանգնելու, միասին հարցեր լուծելու, ինքներս մեր առջև խնդիրներ դնելու երջանկության զգացումը:

Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.

Այդ երկիրը Հայաստանն է: Իհարկե, Հայաստանն է: Որովհետև Հայաստանից դուրս տեղի ունեցած իրադարձության կարևորումն էլի «Անխելք մարդու» պատմությունն է հիշեցնում: Եթե Հայաստանում յուրաքանչյուրն ապրեր այնպես, ինչ նշել էի անձնական երջանկության մասով` չունես` մի' խնդրիր ուրիշից, մի' գողացիր, գործդ ուրիշից ունեցած ակնկալիքի պատճառով հետ մի' գցիր, ի'նքդ մտածիր, ելքեր փնտրիր և ձեռք բեր, ապա հավատացնում եմ` կունենանք մի երկիր, որտեղ մարդիկ կարող են ապրել երջանիկ: Միայն թե, դրա համար պետք է ջանք դնել: Ջանք չես դնի` անխելք էլ կմնաս: Եվ գայլը պիտի այդ մարդուն ասի` «Քեզնից անխելք որտեղի՞ց գտնեմ»: Եվ գայլը պիտի նրան ուտի:

Զրույցը պատրաստեց Մարինա Բաղդագյուլյանը

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
14043 դիտում

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել