Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի եկամուտները 2018 թ. կազմել են ավելի քան 5 մրդ 675 մլն դրամ: Նախատեսվում է 2019-ին ունենալ 4 մլրդ 830 մլն դրամ եկամուտ: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, հայտարարվեց 18-րդ տարեկան ժողովի ժամանակ: Ժողովի ընթացքում ներկայացվեց տարեկան հաշվետվությունը, հաստատվեց բյուջեն, խոսվեց 2019-25 թթ. համար մշակված ռազմավարությունը մասին:

2018 թ. ընթացքում ՀՖՖ-ն ստացված եկամուտները ծախսել է տարբեր ուղղություններով: Վարչական եւ գործառնական ծախսերը կազմել են շուրջ 636 մլն 429 հազար դրամ, ներքին առաջնության ծախսերը՝ 227մլն 977 դրամ, մարզերում ՀՖՖ ներկայացուցիչների ծախսերը՝ 32 մլն 964 հազար դրամ, մարզչական Ա, Բ, Պրո դասընթացներ եւ սեմինարների ծախսերը՝ 28 մլն 689 հազար դրամ, ՀՖՖ ենթակառուցվածքների ծախսերը՝ 235 մլն 500 հազար դրամ, ՀՀ մարզերում մարզադաշտերի ծախսերը՝ 1 մլրդ 492 մլն 260 հազար դրամ, ՈՒԵՖԱ-ի կողմից ակումբներին տրված դրամաշնորհներ եւ համերաշխության վճարները՝ 1 մլրդ 578 մլն 69 հազար դրամ, որպես ակումբների ծախսերի փոխհատուցում վճարվել է 11 մլն 193 դրամ: Այլ ծախսերը կազմել են 327 մլն 621 հազար դրամ:

2019 թ. բյուջեն՝ նախատեսված 4 մլրդ 845 մլն դրամը, հիմնված է լինելու ՖԻՖԱ-ի, ՈՒԵՖԱ-ի տարբեր ծրագրերից, ազգային հավաքականների զարգացմա ծրագրերից, հովանավորչական, մարքետինգային համագործակցություններից, այլ գործունեություններից ստացվող գումարների վրա: Նախատեսվում է, որ ծախսերը կկազմեն 4 մլրդ 845 մլն դրամ: Նշվում է, որ բյուջեն կարող է փոփոխության ենթարկվել կախված տարբեր հանգամանքներից:

2019-25 թթ. ՀՖՖ-ն լուրջ նպատակներ է դրել ազգային հավաքականի, ներքին առաջնությունների, նոր ենթակառուցվածներ ստեղծելու, ինչպես նաեւ մասսայական ֆուտբոլի զարգացման վերաբերյալ: Նպատակն կա, որ մինչեւ 2025 թ. ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականը կարողանա որակավորվել աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլերին: Բարձր նպատակներ է դրվում նաեւ տարբեր տարիքային հավաքականների, ինչպես նաեւ կանանց ֆուտբոլի ու ֆուտզալի հավաքականների առաջ:

ՀՖՖ ցանկանում է ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության թիմերի քանակը հասցնել 12-ի, Առաջին խմբի առաջնությունը դարձնել Բարձրագույն խմբից անկախ առաջնություն՝ մասնակից ակումբների թիվը հասցնելով 10, ստեղծել նոր Երիտասարդական առաջնություն Բարձրագույն եւ Առաջին խմբերի ակումբների դուստր թիմերի համար: Նախատեսվում է նաեւ բարելավել բարձրագույն խմբի խաղերը սպասարկող մարզադաշտերը՝ ապահովելով ՈՒԵՖԱ-ի առնվազն 2-րդ կարգի չափանիշներին համապատասխանություն:

Ենթակառուցվածքների մասով ՀՖՖ-ի գլխավոր նպատակներից է «Ազգային» մարզադաշտի կառուցումը: Նախատեսվում է այն կառուցել ու շահագործման հանձնել մինչեւ 2025 թ.: Այն պետք է համապատասխանի ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիային, տեղավորի առնվազն 32 հազար հանդիսական:

Նախատեսվում է նաեւ մինչեւ 2023 թ. կառուցել եւ շահագործման հանձնել ֆուտբոլային ժամանակակից միտումներին եւ չափանիշներին համապատասխանող նոր Տեխնիկական կենտրոն, մինչեւ 2025 թ. ավելացնել միջազգային հանդիպումների անցկացման համար նախատեսված եւ ՈՒԵՖԱ-ի կողմից հավատարմագրված մարզադաշտերի քանակը՝ 4-ից դարձնելով 8:

Մասսայական ֆուտբոլի զարգացան համար ՀՖՖ-ն պատրաստվում է մինչեւ 2023 թ. հիմնել պրոֆեսիոնալ առաջնություններին ստորադաս կազմակերպված սիրողական ֆուտբոլի 2 առաջնություն՝ մասնակցության որոշակի չափանիշներով: Նախատեսում է նաեւ ավելացնել մասսայական եւ սիրողական ֆուտբոլում ներգրավված հանրության թվաքանակը՝ հասցնելով այն մինչեւ 80 հազար, մինչեւ 2025 թ. մարզերում տեղադրել արհեստական խոտածածկով 300 հատ փոքր դաշտ մասսայական եւ սիրողական ֆուտբոլի համար:

Կանանց ֆուտբոլի զարգացումը ՀՖՖ ռազմավարության հիմնական կետերից է: Դրա համար նախատեսվում է մինչեւ 2025 թ. եռապատկել մասնակցությունը՝ ֆուտբոլ խաղացող կանանց եւ աղջիկների թիվը հասցնելով 2 հազարի, փոխել կանանց ֆուտբոլի նկատմամբ ընկալումը Հայաստանում՝ որպես ներառական, ոգեշնչող եւ ընդունելի 2 սեռերի համար, ստեղծել կանոնավոր խաղալու հնարավորություններ պրոֆեսիոնալ, սիրողական եւ մանկապատանեկան մակարդակներում:

Օրակարգի վերջին 3 հարցերի քննարկման արդյունքում ձեւավորվեցին անկախ կոմիտեների՝ աուդիտի եւ համապատասխանության կոմիտե, իրավական մարմինների (Կարգապահական եւ էթիկայի կոմիտե, Բողոքարկման կոմիտե, Վեճերի Լուծման պալատ) կազմերը, ինչպես նաեւ չեղյալ համարվեց «Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիա» ՓԲԸ հիմնադրելու մասին որոշումը: Պատվիրակները կողմ քվերակեցին «ՖԱ Տորպեդո» ՍՊԸ-ի, «ՖԱ Վան» ՀԿ-ի, «Դիլիջան ՖԱ» ՓԲԸ-ի, «ՖԱ Վեստ Արմենիա» ՀԿ-ի, «Հայ աղջիկների առաջնորդությունը ֆուտբոլում» ՀԿ-ի, «Դովեղ ՖԱ» ՀԿ-ի, «Նիկարմ ՖԱ» ՍՊԸ-ի, «ՖԱ Անի» ՀԿ-ի, «ՖԱ Արագած» ՀԿ-ի եւ «Յունիոր Սեւան ՖԱ» ՍՊԸ-ի՝ ՀՖՖ-ին անդամակցությանը:

Ժողովի վերջում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը պատվոգիր եւ ՀՖՖ ոսկե հուշամեդալ հանձնեց «Արարատ-73» ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանին ծննդյան 70-ամյակի եւ հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար: Հայկական ֆուտբոլում մատուցած երկարամյա ծառայությունների համար պատվոգրով եւ ՀՖՖ ոսկե հուշամեդալով պարգեւատրվեց Ռոբերտ Դալլաքյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2556 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս