Ավելորդ վարչարարություն, բյուրոկրատական քաշքշուկ բացառում եմ․ Հունան Պողոսյանը՝ Սյունքի մարզում ներդրումների մասին

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը կարծում է՝ հեղափոխությունը հասել է մարզեր: Այս մասին նա ասաց Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում․

«Հեղափոխությունը մարզեր հասել է: Մեկ հոգին չի կարող հեղափոխություն անել, հեղափոխություն պիտի անեն բոլորը: Առաջին հերթին մենք հեղափոխություն պիտի անենք մեր մտածելակերպում»,-ասաց Պողոսյանը, որը մյուս մարզպետների հետ «Իմ քայլը» խմբակցությունում փակ հանդիպման էր։

Լրագրողների հարցին՝ ի՞նչ շոշափելի արդյունքներ են գրանցվել մարզում այս տարվա ընթացքում, մարզպետն ասաց, որ, իր կարիքով, ընդամենը մեկ տարում շատ մեծ արդյունքներ դժվար լինեին, բայց որ դրական արդյունքներ կան՝ դա ակնհայտ է:․

«Տնտեսության մեջ բավականին նորմալ շարժ կա, այսօր էլ շտապում եմ, պետք է գնամ հերթական խորհրդակցության»,- ասաց Պողոսյանը՝ թվային ցուցանիշների մասով հավելելով, որ կառավարությանը ներկայացվել է 29 սուբվենցիոն ծրագիր եւ այս պահին միջգերատեսչական համակարգող հանձնաժողովը՝ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ, դրանցից 16-ը հավանության է արժանացրել։

«Ներդրման ծավալները շուրջ 3 մլրդ 400 մլն դրամ են կազմել։ Մարզի ներդրման չափաբաժինը մոտ 1 մլրդ 400 դրամ է եղել, կառավարության ներդրումը՝ շուրջ 2 միլիարդ դրամ»,- հայտնեց Պողոսյանը։

Վերջինս նշեց, որ մարզում ներդրումների համար ներգրավված են նախկին պաշտոնյաներ՝ ե՛ւ տեղից, ե՛ւ արտերկրից․

«Ամեն ներդրում չէ, որ հողատարածքների հետ կապ ունի, տարբեր բնույթի առաջարկներ են լինում։ Բայց ավելորդ վարչարարություն, բյուրոկրատական քաշքշուկ բացառում եմ, եթե առնչվել եք նման դեպքերի, ուղարկեք ինձ մոտ»,-ասաց Պողոսյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ որոշ ներդրողներ չեն կարողանում ներգրավվել աշխատանքներում, քնաի որ հողատարածքների խնդիր կա, եւ դրանք նախկինում էժան գներով վաճառվել են։

Ինչ վերաբերում է անցած տարիներին մարզում տիրող վախի մթնոլորտին՝ Հունան Պողոսյանն ասաց, որ հիմա այլեւս նման մթնոլորտ չկա, նման հարաբերություններ չեն կարող լինել, եւ այսօր իրենք աշխատում են փոխըմբռնման համերաշխ մթնոլորտում։

Անդրադառնալով այն հարցին, որ հունիսի 21-ին եւ 22-ին ոստիկանները Սյունիքի մարզում ուժեղացված ծառայություն են իրականցրել ու տարբեր կասկածանքներով ոստիկանության բաժիններ բերվել ու բերման է ենթարկվել 65 անձ, արդյոք դրանք վարչապետի հիշատակած սեւազգեստ մարդի՞կ են եղել, մարզպետն ասաց չի կարծում, թե միայն սեւազգեստ մարդիկ են, այլ նաեւ ուրիշ հանդերձանք կրող եւ այլ մտածելակերպ ունեցող մարդիկ կարող են կլինել։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11038 դիտում

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Օպել»-ը բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը