Երևան
12 °C
Այսօր՝ հունիսի 27-ին, ժամը 14:10-ի սահմաններում ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզի Շիրակ համայնքում: Մոտ 20 րոպե տեղացած սառցահատիկները հողին են հավասարեցրել գյուղացու ապրուստը: Դաշտերում կոտրված թափված է եւ ցորենը, եւ գարին: Վնասված են նաեւ բանջարաբոստանային կուլտուրաներն՝ առանց բացառությունների: Մինչ այս պահը գյուղում դեռ 20 սմ հաստությամբ կարկտի շերտ կա:


«Տռասի վրա ոնց որ սպիտակ ձյուն դրած լիներ, նույնիսկ ավտոներն էին ճամփից դուրս թռել»,-ՀԺ-ի հետ զրույցում պատմեց Շիրակի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանը: Նախնական տեղեկություններով Շիրակի ցանքատարածությունները վնասված են 80-ից 100 տոկոսով: «Գարին սաղ ջարդած, թափած է, ընդհանրապես որպես խոտ էլ չի քաղվի: Բայց լավ բերք էր եղել, չնայած տարին չորային էր, երաշտ էր, բայց շատ էինք ջրել: Էն էլ կարկուտն եկավ, տարավ: Սպիտակ կոմբայնները կարմիրներից շուտ եկան, էլի»,- հուսահատ կատակեց Ասատրյանը:
Շիրակում 1000 հա հացահատիկային կուլտուրա էր մշակված, 200-ից 300 հա բանջարաբոստանային կուլտուրա ուներ Շիրակը: Գյուղը հակակարկտային կայանք չունի: Շիրակի վարչական ղեկավարն ասում է՝ այս տարի սուբվենցիոն ծրագրով ցանկացել են 5 հատ ձեռք բերել, տեղադրել, ԱԻՆ-ը, սակայն, դրական եզրակացություն չի տվել: Ասել են՝ հարեւան համայնքներում տեղադրված են, սակայն դրանց աշխատանքը ռացիոնալ չէ, օգուտ չի տալիս, այսինքն, իմաստ չունի նման կայանքներ տեղադրելը:

Շիրակի վարչական ղեկավարն ասաց՝ շուտով կարկուտի հետեւանքները կզգան բոլորը: Գյուղացին այս տարի հարկ ու տուրք չի կարողանա վճարել: Վաճառելու ոչինչ չունի, որ վճարելու հնարավորություն ունենա: «Չեն կարողանա հաստատ, որովհետեւ մեկն էլ ես, 15 հա ցորեն ունեի, հմի կարկուտը տարավ, հազիվ 20 տոկոսն է մնացել: Չնայած որ աշխատող եմ, բայց կհասկնամ, որ չեմ կարողանալու հարկ ու տուրք վճարել: Ծախսերի 20 տոկոսն էլ էդ չի փակե, որ հարկ ու տուրք տաս: Էս տարի երաշտ էր, սաղ ժողովուրդը ըդքան ջրի ծախս էր էրել, սովորականից շատ էլի»:
Շիրակի վարչական ղեկավարը կարկուտի մասին արդեն զեկուցել է Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պատասխանատուին, ասել են՝ առավոտ կլինեն գյուղում, կուսումնասիրեն: Նման հանձնաժողով Շիրակը նախորդ տարի էլ է տեսել: 2018-ի կարկուտի ժամանակ վնասը գնահատվել է 60 տոկոս, սակայն փոխհատուցում չի եղել: Ճշտումներից հետո ասել են՝ ոչ թե 60, այլ վնասը 50 տոկոսից ցածր է եղել, դրա համար էլ պետության կողմից չի փոխհատուցվել: «Բայց դե վնասը 60 տոկոս էր, հենց 60 տոկոսով էլ կազմվել էր ակտը, տեսել էինք: Բայց անցած տարի քիչ էր մեր վնասը, գյուղի 10 տոկոսն էր վնասվել, էս տարի 100 տոկոսով է գյուղը վնասված, ամբողջ տարածքով է եկել կարկուտը էս տարի»:
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան
Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի
Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ
Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է
Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ
Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը
Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից
Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել
Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT