Երևան
12 °C
Ռեժիսոր Իննա Սահակյանը ծանրորդ Մելինե Դալուզյանի (արդեն՝ Մել) մասին վավերագրական ֆիլմ է նկարում:
«Մել»-ը 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 հայտերից երկրորդ փուլ անցած լիամետրաժ նախագծերի թվում է: Պետությունը ֆիլմի ֆինանսավորման համար հատկացրել է 20 միլիոն դրամ:
Իննա Սահակյանը նաեւ սցենարի հեղինակն է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Իննան պատմեց, որ, չլինելով ծանրամարտի սիրահար, 2006 թվականից հետեւել է Մելինե Դալուզյանի ելույթներին, հպարտացել նրա ամեն մի բարձրացրած կիլոգրամով. «Նա հաստատուն բարձրանում էր փառքի աստիճաններով. Հայաստանի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի չգերազանցված ռեկորդ։ Ես հիանում էի նրանով, նրա թիմակիցներով, ոչ միայն այն պատճառով, որ նրա շնորհիվ աշխարհում բազում անգամներ բարձրանում էր եռագույնը ու հնչում մեր հիմնը, այլ նաեւ նրա համար, որ նա կոտրում էր կարծրատիպերը. նա փայլում էր մի մարզաոճում, որը տարիներ շարունակ համարվել է առնական, եւ հայ կինը կարծես թե անելիք չուներ այդ սպորտում»:
Մել Դալուզյանն արդեն մի քանի տարի է՝ ապրում է Հոլանդիայում: Տարիներ առաջ նա սկսեց բացահայտ խոսել իր սեռային պատկանելության մասին, հայտարարեց, որ, չնայած կենսաբանորեն աղջիկ է ծնվել, բայց դեռ մանկուց իրեն տղա է զգացել ու այլ կերպ չի էլ պատկերացրել: Դալուզյանին իր այդ հայտարարությունները հասարակության քննադատությանն ու քարկոծմանն արժանացրին, որին հաջորդեց Մելի՝ ծանրամարտը թողնելն ու Հայաստանից արտագաղթելը:
2016 թվականին հայ ծանրորդուհիների թիմի բացարձակ ոսկե հաղթանակը Եվրոպայի առաջնությունում կրկին գրավել է Իննա Սահակյանի հետաքրքրությունը. բոլոր հայտնի անունները մասնակցում էին, բայց նրանց մեջ չկար Մելինեն, որը ժամանակին ամենաուժեղներից էր։
«Հենց այդ ժամանակ սկսեցի հետաքրքրվել նրանով ու այն, ինչ հայտնաբերեցի, գերազանցեց իմ բոլոր սպասելիքները: Համացանցում Մելինեի անվան որոնումը հանգեցրեց ոչ թե հիացական գովքի, այլ հանրության կողմից ատելության ու նզովքի աղաղակների: «Մելինեին վառել է պետք», «նա ազգի խայտառակությունն է», «ամաչում ենք, որ նա հայ է»՝ ահա՛, այսպիսի գրառումներով էր հեղեղված համացանցն ու դեղին մամուլը։ Մի քանի տարիների ընթացքում Մելինեն ազգի պարծանքից վերածվել էր ազգի ամոթի, ու ես պարզապես ապշած էի»,- պատմեց ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորը:
Իննա Սահակյանի խոսքով՝ սկզբում ֆիլմը կպատմի Հոլանդիայում առաջին հայացքից այլ փախստականներից ոչնչով չտարբերվող զույգի մասին, սակայն հանդիսատեսը աստիճանաբար կբացահայտի նրանց պատմության հիմքում ընկած երանգները, անցյալի իրադարձությունները, Մելի՝ ռեկորդակիր ծանրամարտիկ լինելը, ֆիզիկապես կին լինելը եւ այն։
«Մել» ֆիլմի առանցքային թեման սիրող զույգի պատմություն է՝ սեռային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանելու նրանց պայքարը, միասին անցած ճանապարհը եւ այն, թե արտաքին ու ներքին ազդեցությունների տակ ինչպես են փոխվում Մելի ու Ծաղիկի (պայմանական անուն) փոխհարաբերությունները։
Իննա Սահակյանը նշում է՝ Ֆիլմում օգտագործվելու են նաեւ Մելի եւ Ծաղիկի անձնական արխիվները, ինչպես նաեւ Մելի սպորտային կարիերայի ընթացքում տարբեր ժամանակաշրջանների առաջնությունների ու փորձերի պրոֆեսիոնալ նկարահանված նյութերը։ Ռեժիսորի համոզմամբ՝ օգտագործված արխիվային նյութերի օգնությամբ հնարավորություն կստեղծվի հանդիսատեսին տեղափոխել ֆիլմի հերոսների անցյալ, ինչն այս դեպքում կարեւոր է:
«Մել»-ի նկարահանումները սկսվել են Մելի եւ Ծաղիկի Հայաստանում համատեղ կյանքի սկզբից, իսկ դրանից հետո տեղի ունեցող բոլոր իրադարձությունները վավերագրվել են։ «Մինչեւ մեր նկարահանումները, հերոսների կյանքում տեղի ունեցած որոշ առանցքային իրադարձություններ ֆիլմում կներկայացվեն բեմադրված տեսարանների օգնությամբ: Այդ տեսարանները կուղեկցվեն վավերագրական հարցազրույցների ձայնով. կարծես հերոսն է մեզ ուղեկցում դեպի իր անցյալը։ Բեմադրված տեսարանների միջոցով հանդիսատեսը կլսի ու կտեսնի Մելի մանկության վախերն ու երազանքները։ Մելը պատմում է՝ «Երբ ես 5-6 տարեկան էի, հավատում էի հրաշքներին, ամեն երեկո սենյակումս մենակ՝ երկար աղոթում էի՝ Աստված, թող տղա արթնանամ, տղա լինեմ, խնդրում եմ»,- մի քանի մանրամասներ է բացահայտում ռեժիսորը:
Իննա Սահակյանի խոսքով՝ քանի որ ֆիլմը հետեւում է իրական մարդկանց պատմությանը, դեռ բաց է ֆիլմի ավարտը, սակայն, ըստ զարգացող իրադարձությունների, այն կավարտվի Մելի վիրահատությամբ (սեռափոխություն) եւ դրան հաջորդող ժամանակահատվածով»,- ասում է սցենարիստը՝ նկատելով՝ վիրահատությունը Մելի սեփական «ես»-ը գտնելու ոդիսականի տրամաբանական ավարտը կդառնա:
«Ֆիլմի հերոսներին՝ Մելին եւ Ծաղիկին, ես ճանաչում եմ ավելի քան երեք տարի։ Մինչեւ նկարահանումները սկսելը, մենք արդեն դարձել էինք մտերիմ ընկերներ, ինչի շնորհիվ նկարահանման ժամանակ նրանք ինձ վստահում են, գրեթե մոռանում տեսախցիկի առկայության մասին։ Արդյունքում տեսախցիկը ֆիքսում է նրանց համատեղ կյանքի բազմաթիվ անձնական ու կարեւոր պահեր. Մելի այցելությունները բժշկին, Ծաղիկի ճանապարհորդությունն իր հայրենի գյուղ, միմյանց նկատմամբ նրանց նուրբ վերաբերմունքը, վեճերը, հաղթանակներն ու պարտությունները»,- պատմում է Իննա Սահակյանը:
Ռեժիսորի խոսքով՝ Մելի կերպարը ուժեղ ու պայքարող մարդու կերպար է, որն իր ֆիզիկական կարողություններով կարող էր դառնալ Հայաստանի առաջին Օլիմպիական մեդալակիրը եւ հասնել բարեկեցության գագաթնակետին, բայց գիտակցաբար հրաժարվել է՝ շատերի համար այնքան բաղձալի «հերոսի» տիտղոսից։ Գիտակցումը, որ հասարակությունը չի ընդունելու իր ընտրությունը, որ ծաղրելու են իրեն, քարկոծելու ու ատելու են երեկվա իր երկրպագուները, Մելին, միեւնույնն է, չի կանգնեցրել:
«Մելինեն, այսուհետ՝ Մելը, չէր նահանջել, չէր հանձնվել։ Նա շատ ավելի ուժեղ էր, քան ես կարող էի ենթադրել, նա սկսել էր մի նոր, շատ ավելի ծանր պայքար, պայքար իր ինքնության համար։ Նա սկսել էր չթաքցնել իր «ես»-ը, չթաքցնել իր տարբերվող անհատականությունը։ Ինձ համար՝ որպես վավերագրողի, նրա կերպարը, նրա ընտրությունը եւ հենց նա ինքը չափազանց հետաքրքիր էին»,- ասում է Իննա Սահակյանը:
Լուսանկարում՝ ռեժիսոր Իննա Սահակյան

Ռիժիսորը նաեւ նկատում է, որ Մելին հանդիպելուց ու լսելուց հետո, միանգամից հասկացել է, որ նրա պատմությունն ունի լիամետրաժ ֆիլմ դառնալու բոլոր բաղադրիչները: «Մելը մեր իրականության մեջ առաջին հայտնի մարդկանցից մեկն է, որը չվախեցավ խոսել իր ինքնության մասին»,- եզրափակում է Իննա Սահակյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում
Լավ լուր. YouTube-ը Հայաստանում սկսել է մոնետիզացիայի գործիքի թեստավորումը․ վարչապետ
Երկրաշարժ Մասիս քաղաքի մոտակայքում
B1/B2 տեսակի վիզայով կարող եք ճամփորդել թե՛ բիզնեսի և թե՛ զբոսաշրջության նպատակով. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Ինչպես պետք է բուժառուն «Արմեդ»-ում իր բժշկին տրամադրի բժշկական պատմության հասանելիություն
Թուրքիան Կիպրոսի հյուսիսում ռադարային ցանց է ստեղծում
Դիմակները հանես՝ տակից դուրս են գալու Սոլովյովի, Մարգարիտա Սիմոնյանի, Պուտինի այլանդակ սֆաթները. տեսանյութ
Ինչու Կարապետյանը որոշեց լինել այսքան գթասիրտ. մի քանի դեղատուն թող բացեին, ինքնարժեքով դեղ վաճառեին
Մխիթար Հայրապետյանը և ԱՏՁՄ խորհրդի անդամները տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական հարցեր են քննարկել
Այս ընտրությունը ոչ այնքան ՔՊ-ի մասին է, այլ՝ թե ինչ ենք ընտրում՝ պետականությու՞ն, թե՞ ծայրագավառականություն
Գյումրիում դոմիկների խնդիր չէր լինի, եթե ժամանակին սատկած առյուծ չթամբեիք․ հիշել են Գյումրու մասին․ Չախոյան
ԱՄՆ դեսպանատունը Բեյրութից տասնյակ աշխատակիցների է տարհանել
ՀԷՑ-ի վարկային պարտավորություններից 7,9 մլն դոլարի և 1,2 մլն եվրոյի չափով մարում՝ սեփական միջոցների հաշվին
ՀՀ-Պորտուգալիա դրական փոխգործակցություն է ձևավորված․ հանդիպել են Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Անա Իսաբել Խավիերը
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է, Գորիսում՝ մառախուղ
Կարևոր է հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել․ Պարույր Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
Ստիպված եղա տեր Օշինին զգուշացնել․ սա պետք է հիշեն եկեղեցին օլիգարխների նախընտրական շտաբի հետ բոլոր շփոթողները
ՀՀ կառավարությունը որոշել է Բեռնում հիմնել ՀՀ ռեզիդենտ դեսպանություն․ Միրզոյանը՝ Իգնասիո Կասիսին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Քաղաքացին ինքնասպան է եղել հոսանքի մալուխով կախվելու միջոցով․ որտեղ է հայտնաբերվել դին․ ՔԿ
Կապան համայնքին է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամաս․ վարչապետ
Այս մարդկանց համար Հայաստանը գուբերնիա է, իսկ Գյումրին՝ գյուղ․ Ղազարյան․ տեսանյութ
Հերթերի խնդիրը լուծելուն ուղղված հանձնարարականներ․ նախարարն անակնկալ այցելել է Երևանի հաշվառման-քննական բաժին
Ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ․ հայրը տնից 42 մլն դրամը գողացել, գրությունը թողել, գնացել է
Նոր նշանակում ՊԵԿ-ում
Գոռ Հովակիմյանն ու Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնության հաղթողներ
Խարույկ, չեխական ուտեստներ, հայկական ազգային ավանդական պար․ Գյումրիում կայացավ հոկեյի հայ-չեխական հանդիպումը
Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է
ԱՄՆ քաղաքացիները կարող են քվեարկել աշխարհի ցանկացած վայրից
Հայաստանն առաջին անգամ կընդունի սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը
Կալանավորված անձի փաստաբանը վերջինիս համար թմրամիջոց է ձեռք բերել՝ ՔԿՀ-ում փոխանցելու նպատակով
Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին․ Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ-ում
Հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի տնկարանային տնտեսության և Կենդանիների խնամքի կենտրոնին հարող տարածքում
Ամիօ բանկը` բնակարանի ձեռքբերման աջակից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 23-ին
Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդու սպանության համար մեղադրվող անձը կալանավորվել է
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան
Սուրեն Պապիկյանը ժամանել է Իրան. տեսանյութ
Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ
Պետք է փոխենք ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը. Փաշինյանը՝ Ջրային կոմիտեի ձևավորման 25-րդ տարեդարձի միջոցառմանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT