Ուսանողների արտադրական պրակտիկան 30 տոկոսի փոխարեն կդառնա 50, 60 կամ 70 տոկոս՝ ըստ մասնագիտության

Քոլեջներում եւ ուսումնարաններում սովորողները շուտով կսկսեն ավելի շատ գործնական գիտելիքներ ու հմտություններ ստանալ, ու թերեւս էլ առիթ չեն ունենա դժգոհելու դրա պակասը տեսական գիտելիքներով փոխհատուցվելու իրողությունից:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում (ԿԳՄՍՆ) օրեր առաջ հաստատվել է «Աշխատանքի վրա հիմնված ուսուցման» հայեցակարգը, որը ենթադրում է ուսումնական պլանով էապես մեծացնել գործնական պարապմունքների ժամաքանակը՝ դա անելով տեսական առարկաների հաշվին: Եթե այսօր տեսության մասնաբաժինը 70 տոկոս է եւ միայն 30-ը՝ գործնական պարապմունքներինը, ապա փոփոխությունների արդյունքում գործնական պարապմունքների ժամաքանակը կկազմի 50, 60, 70 տոկոս՝ կախված մասնագիտությունից: Հայեցակարգը երեք բաղադրիչ է ունենալու՝ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարների համար՝ գործողությունների ծրագրով:

«Դա մեր առանցքային ուղղություններից մեկն է հանդիսանում: Ծրագիրը սկսել ենք դեռեւս 2017 թվականին՝ Եվրոպական կրթական հիմնադրամի աջակցությամբ»,- ասաց ԿԳՄՍՆ նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը:

Սեպտեմբերից նախատեսվում է ծրագիրը փորձարկել Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջում՝ կաթ-կաթնամաթերքի տեխնոլոգիա եւ անասնաբուժություն մասնագիտությունների գծով: Սովորողներն արտադրական պրակտիկա կանցնեն Ստեփանավանում եւ Տաշիրում կաթ-կաթնամթերք արտադրող ձեռնարկություններում: «Պրակտիկայի ժամաքանականերն են ավելանալու, տեսությունը պակասելու է, ուսումնական պրակտիկան ավելի արտադրականի ուղղությամբ ենք տանելու: Մենք տարբեր մեխանիզմներ ենք մշակել, թե ինչպես գործատուին շահագրգռենք, որ ինքը երեխաներին ընդունի, որովհետեւ շատ գործատուներ չեն էլ ուզում այդ պրակտիկան իրենց մոտ անցակացնել, որովհետեւ դա որոշակի դժվարություններ է բերում, այդ թվում այն, որ գործատուի որեւէ աշխատակից պրակտիկանտների հետ պետք է աշխատի: Եթե գործատուի մոտ ուսանողը ռեալ պրակտիկա անցնի, դա հնարավորություն կտա հետագայում ուսանողին աշխատանքի վերցնել»,- ասաց նախարարության ներկայացուցիչը:

Գործատուների մոտիվացիան բարձրացնելու համար, ըստ նրա, վերջին շրջանում կնքվել են բավական թվով պայմանագրեր. «Ասում ենք՝ մեր ուսումնական հաստատությունները պատրաստ են ձեզ հետ համատեղ ձեր արտադրամասում աշխատել, դուք էլ օգնեք, որ սովորեն, ու մենք ձեզ պատրաստի կադր տանք: Եվ շատ գործատուներ արդեն գնացել են այդ քայլին՝ մեզ հետ պայմանագիր կնքելով, որովհետեւ պետությունը, այսպես ասած, անվճար իրենց պատրաստի կադրեր է տրամադրում (քանի որ ուսումը մեզ մոտ անվճար է) ու գործատուի վրա հետագայում որեւէ բեռ չի լինում, որ ինքը մեկ-երկու ամիս ուսուցում անցկացնի, շրջանավարտին սովորեցնի՝ իր մոտ աշխատանքն ինչպես պիտի լինի: Այսօր շատ գործատուներ կան, որ մասնագետների կարիք ունեն, բայց չեն կարողանում գտնել»:

Միջնաժամկետ ծրագրով նախատեսվում է, ինչպես ընդունված է աշխարհի շատ երկրներում, ուսումնական հաստատությունների ներսում ստեղծել փոքր ձեռնարկություններ, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան թե՛ արտադրական պրակտիկա անցնել եւ թե՛ ուսումնական հաստատությանը եկամուտ բերել: «Մի քանի մասնագիտությունների գծով, ես վստահ եմ, որ դա կարող ենք անել, օրինակ՝ գինեգործություն, ավտոտեխսպասարկում»,- համոզմունք հայտնեց Արտակ Աղբալյանը:

Ինչ վերաբերում է երկարաժամկետ ծրագրին, մեր զրուցակցի խոսքով, քննարկվում է որոշակի իրավական ակտերի փոփոխություններ կատարելու եւ պրակտիկայի գործընթացում ներգրավված գործատուներին հարկային արտոնություններ տրամադրելու հնարավորության հարցը: Նա ընդգծեց, որ խոսքը չի վերաբերում մեծ արտոնությունների ու խոշոր գումարների: Բայց պետք է պայման դրվի, որ հարկերի տեսքով չվճարված այդ միջոցներն ուղղվեն ուսուցմանը: Այսինքն՝ եթե այսօր գործատուն դժգոհում է, որ իր ձեռնարկությունում 30 շաբաթ արտադրական պրակտիկա անցնող ուսանողի հետ ժամանակ ծախսելու դեպքում ձեռնարկությունում գործը կտուժի, ապա այս դեպքում նրան հնարավորություն կընձեռվի ապահովել բավարար աշխատուժ: Արտակ Աղբալյանը, որպես այս նախաձեռնության օգտին գոյություն ունեցող փաստարկ, նշեց, որ հարկերի տեսքով այդ գումարներն այսպես թե այնպես տարբեր խողովակներով դարձյալ ուղղվում են կրթությանը:

Որպես աշխատանքի վրա հիմնված ուսուցման հայեցակարգի վերջնաժամկետ ծրագիր քննարկվում է նաեւ պարկտիկանտներին ընդունող գործատուներին ապահովագրություն առաջարկելու հարցը, որպեսզի եթե սովորողները հանկարծ վնասեն հաստոցները, ձեռնարկությունը չտուժի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8168 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն. տեսանյութ

Ուժը բռնության մեջ չէ. Լուսինե Թովմասյանն անդրադարձել է Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառմանը

Մեր երեխաները պետք է ունենան վերլուծելու, մտածելու կարողություն, պատասխանատվություն կրելու հմտություն. Ավինյան

Անցորդից բջջային հեռախոս հափշտակած երիտասարդը ձերբակալվել է

Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության հեռանկարները կրթության և մշակույթի ոլորտում

«Բենթլի»-ի վարորդը ձերբակալվել է․ ինչ է հայտնաբերվել նրա խուզարկությամբ. լուսանկար

Իրան-ԱՄՆ փոխադարձ «մկանների ցուցադրությունը» արդյոք կվերածվի պատերազմի, և ինչ հետևանքներ կունենա. մանրամասներ

Ըմբշամարտի ԵԱ. Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Հայտնի է Ստամբուլում կայանալիք ռուս-ամերիկյան նոր բանակցությունների օրը

Հորդորում ենք լինել զգոն. Երևանում և մարզերում պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել. տեսանյութ

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի մարզում. ժամանակացույց

Պատվերով սպանություններ, թե ականների պայթյունների հետևանք․ ինչո՞ւ է Ադրբեջանը օրակարգ բերել ականազերծման հարցը

Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը՝ բրոնզե մեդալակիր

«Ֆորդ Տրանզիտ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել

Հանրային մուլտիպլեքսում օտար հեռարձակող չպետք է լինի. ներկայացվել է ՀՌՀ 2024 թվականի տարեկան հաղորդումը

Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին Փարիզի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել

Գեղարքունիքում ընտանիքի 6 անդամները, որոնցից 3-ը՝ երեխա, տեղափոխվել են հիվանդանոց․ պատճառը հայտնի է

2026-ին Հայաստանում կտրվի «Այգ-1»-ի շինարարության մեկնարկը. հանդիպել են Պապոյանը և «Մասդար»-ի գործադիր տնօրենը

Անհրաժեշտ է վերանայել անվտանգության մեր ընկալումը. Սոնա Ղազարյան. տեսանյութ

Անդրանիկ Քոչարյանն ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարին. ինչ հարցեր են քննարկվել

Քանի ծնողազուրկ դպրոցական և ուսանող իրավունք ունի օգտվել տրանսպորտի սակագների արտոնության փաթեթից․ մանրամասներ

Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը եզրափակչում է

2025-ը՝ մտքի և հոգու հեղափոխության տարի. «Կրթվելը նորաձև է» շարժման ևս մեկ հանդիպում Մատենադարանում. տեսանյութ

Տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը. ինչ հանձնարարական է տրվել ԿԳՄՍՆ-ին

Զինվորի տանը պուրակ-սրճարան է բացվել. շահույթն ուղղվելու է հայրենիքի պաշտպանների խնդիրների լուծմանը

Շարունակվում են «Հորիզոններ» ծրագրի «Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական կողմնորոշման դասընթացները Սյունիքում

Ես Էրդողանին եմ սիրում, նա էլ՝ ինձ, մենք երբեք խնդիր չենք ունեցել. Դոնալդ Թրամփ

Աննա Վարդապետյանը ռազմական ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների հետ վարպետաց դաս է անցկացրել

Ռուս-ամերիկյան հաջորդ բանակցությունները Ստամբուլում կանցկացվեն ԱԳՆ ներկայացուցիչների մակարդակով. Պեսկով

Վիզաների ազատականացման հեռանկարն օրակարգում է․ ՆԳ փոխնախարարն ընդունել է ԵՄ փորձագիտական առաքելությանը

Խմած վարորդի փոխարեն սթափության զննություն է անցել այլ անձ. պարեկի պաշտոնավարումը կասեցվել է

«Կրթվելը նորաձև է» հատկապես՝ Մատենադարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

12.500 տարի առաջ անհետացած «Գահերի խաղ»-ից հայտնի գայլերը վերադարձել են. ինչպե՞ս են վերակենդանացել գիշատիչները

Կայք գյուղում ավտոմեքենա է այրվել. տուժած վարորդը հոսպիտալացվել է

Նոր բանկային ծառայությունների փաթեթներ պրեմիում սեգմենտի համար

Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում է. տեսանյութ

Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձնողներն ամաչում են նույնականացվել նրա հետ, հեռու են մնում. Հարությունյան

Դոլարն ու եվրոն էժանացել են. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 8-ին

Սիմոնյանը և Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ և միջազգային հարթակներում համագործակցության մասին հարցեր