Փաշինյանի կառավարությունը Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ անկաշկանդ գործելու հնարավորություն ստացավ

Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդական շարժումը հանգեցրեց թավշյա հեղափոխության: Դրան հետևեցին խորհրդարանական ընտրությունները: Հեղափոխության առանց բռնության իրականացման, ինչպես նաև ընտրությունների ազատ, անկախ ու թափանցիկ անցկացման շնորհիվ Փաշինյանը մեծ ժողովրդականություն ձեռք բերեց Հայաստանում և արժանացավ ժողովրդական լայն զանգվածների անվերապահ վստահությանը: Այս ամենը նպաստեցին նրա միջազգային հեղինակության աճին, զուգահեռաբար աճեց նաև Հայաստանի հեղինակությունը աշխարհում:

«Թավշյա» հեղափոխությանն ու խորհրդարանական ընտրություններին Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրամիության, ինչու չէ նաև տարածարջանի երկրների տված բարձր գնահատականները Հայաստանին դուրս բերեցին մեկուսացումից: Այդ առումով հատկանշական էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Կանադայի վարչապետ Ջաստին Թրուդոյի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցելությունները Հայաստան, առավել ևս Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի գումարումը մեր երկրում: Փոխադարձաբար Ֆրանսիա և Գերմանիա այցելեց ՀՀ վարչապետ Փաշինյանը: Նա եղավ Բրյուսելում և Ստրասբուրգում, ելույթ ունեցավ Եվրախորհրդարանում, Եվրախորհրդում: Նրա նախաձեռնությամբ Եվրոպայի պալատում բացվեց «Հայաստանի թավշյա հեղափոխությունը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:

Այս ձեռքբերումները մեծապես նպաստեցին Հայաստանի Հանրապետության դիրքերի ամրապնդմանը Հարավային Կովկասում: Դրանով Փաշինյանի կառավարությունը Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ անկաշկանդ գործելու հնարավորություն ստացավ: Թվում էր, թե Թուրքիան բուռն հակազդեցությամբ կարձագանքի մեր երկրում տեղի ունեցած իշխանափոխությանը, ինչպես արձագանքել էր նախագահական եւ խորհրդարանական ամեն մի ընտրություններից հետո, իսկ թուրքական մամուլի էջերը կհեղեղվեն սպառնալից, սանձարձակ հայտարարություններով:

Թուրքական իշխանությունները զերծ մնացին հակազդեցության դրսեւորումներից: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը, ի տարբերություն նախորդ նախագահների, որոնք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պատրաստակամություն հայտնելիս մատնանշում էին, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը պարտադիր պայման չէ, թերևս դրանով էլ օրինականացնում դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար հայկական կողմին առաջադրված «1915-ի մասին չհիշատակելու» նախապայմանը, նշում է. «Ցեղասպանության ճանաչման Հայաստանի ջանքերը խոչնդոտ չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար»: Ավելին, նա անտրամաբանական է համարում այդ հարաբերությունների պայմանավորումը Ղարաբաղյան հիմնահարցով և Ադրբեջանի դիրքորոշումով, խիստ քննադատելով Թուրքիայի հայաստանյան քաղաքականությունը, ինչպես ասենք փետրվարի 28-ին Իրան կատարած այցի ընթացքում, թե թուրքական իշխանությունների դիրքորոշումն անհնար է դարձրել հայ-թուրքական երկխոսությունը:

Այլ կերպ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը Թուրքիային, առավել ևս Ղարաբաղյան հիմնահարցին ու Ադրբեջանին էապես տարբերվում է նախորդ նախագահների դիրքորոշումներից, որքան էլ հայ քաղաքագետներից ոմանք, չկարողանալով հանդուրժել Հայաստանի արժանապատիվ դիրքորոշումը, ցանկատեսությամբ պնդում են, թե որևէ փոփոխություն չկա, Փաշինյանը նոր բան չի ասում, պարզապես կրկնում է նախորդ իշխանություններին:

Ինչ վերաբերում է թուրքական լրատվամիջոցներին, ապա դրանցից myenet.com կայքէջը 2018-ի մայիսի 9-ին գրել էր, որ վարչապետ ընտրվելուց հետո Ղարաբաղ այցելած Փաշինյանը թեև այնտեղ Թուրքիայի հետ առանց նախապայմանի հարաբերություններ հաստատելու պատրաստակամություն հայտնեց, բայցևայնպես ավելացրեց. «Անկարան չպետք է Ղարաբաղին առնչվող նախապայման առաջադրի մեզ, այս մոտեցումը տրամաբանական չէ, որովհետև երկկողմ հարաբերությունները պայմանավորում է 3-րդ երկրով», ապա ավելացրեց. «Մենք շարունակելու ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված մեր ջանքերը»:

Այս կայքեջին 2018-ի ապրիլի 30-ին հավելել էր թուրքական հանրային հեռուստատեսությունը, գրելով. «Փաշինյանի տեսակետները Թուրքիայի մասին, ցույց են տալիս, որ հայ-թուրքական հարաբերություններում տեղաշարժեր չեն լինելու: Նա նկատի ունենալով հայ-թուրքական հարաբերությունների պայմանավորումը Թուրքիայի և հատկապես նախագահ Էրդողանի կողմից ղարաբաղյան հիմնահարցով, ինչպես նաև Ադրբեջանին ցուցաբերված աջակցությունը, կարծիք հայտնեց, որ Թուրքիան չի կարող անաչառ լինել Ղարաբաղի հիմնահարցում»: Նույն թվի մայիսի 2-ի համարում ղարաբաղյան խնդրին անդրադարձել էր նաև Պոլսո «Ակօս» շաբաթաթերթը, գրելով. «Ղարաբաղում պատասխանելով փոխզիջումներին առնչվող հարցին, Փաշինյանն ասաց, ոչ քանի դեռ Ադրբեջանը հետամուտ է որդեգրած դիրքորոշմանը, ինքը չի կարող գնալ որևէ զիջման»:

2018-ի դեկտեմբերի 10-ի համարում «Միլլիյեթը» ընթերցողի ուշադրությունը հրավիրել էր Փաշինյանի «առանց հարգելու Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը, անհնար է ղարաբաղյան հիմնահարցի լուծումը» տեսակետին, Եվրոնյուսն ու կիսապաշտոնական «Անադոլու» գործակալությունը նույն օրվա համարում ընդգծել էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում վարչապետ Փաշինյանի վճռականությունը, իսկ «gercekgundem.com» կայքէջը գրել էր, որ Փաշինյանը մի կողմից փորձում է Հայաստանում թուլացնել ռուսական ազդեցությունը, իսկ մյուս կողմից մատնանշում՝ «Հաշվի առնելով մեր հարաբերությունները Թուրքիայի հետ, ռուսական ռազմաբազաները չպետք է խնդրահարույց լինեն մեզ համար: Դրանք պաշտպանում են մեր սահմանները, հետևաբար մենք դրանց կարիքն ունենք»: Ըստ կայքէջի՝ ՀՀ վարչապետը այնուհետև քննադատել է Թուրքիայի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրում, ապա անխոհեմ քաղաքականություն է որակել թուրքական սահմանի փակումը Հայաստանի առջև:

Թուրքական մամուլի գնահատականներն ընդհանուր առմամբ զուսպ են: Գալով իշխանություններին, ապա նրանց տեսակետն էլ, ինչպես 2018-ի մայիսի 28-ի համարում նշել էր «Հուրրիյեթը» վարչապետի կարգավիճակով արտահայտել է Բինալի Յըլդըրըմը, ասելով. «Եթե Հայաստանը հրաժարվում է Թուրքիայի հանդեպ տարիների վաղեմություն ունեցող թշնամական դիրքորոշումից և ուզում է նոր էջ բացել երկու երկրների հարաբերություններում, ապա մենք դա կուսումնասիրենք և ըստ այդմ էլ կպատասխանենք»:

Բինալի Յըլդըրըմի խոսքերը ցույց են տալիս, որ թուրքական իշխանությունները վարչապետ Փաշինյանի կառավարության հարցում դեռևս, չեն կողմնորոշվել: Ըստ երևույթին նրանց կաշկանդում է ժողովրդական զանգվածների վստահությունը Փաշինյանին, ինչպես նաև այն բարձր գնահատականը, որին ԱՄՆ-ում և ԵՄ-ի երկրներում արժանացավ նրա գլխավորած համաժողովրդական շարժումն ու թավշյա հեղափոխությունը: Հակադրվել Փաշինյանին ու նրա կառավարությանը, կնշանակի է՛լ ավելի սրել ԱՄՆ-ի ու ԵՄ-ի հետ առանց այդ էլ սրված հարաբերութլունների լարվածությունը, մանավանդ որ «հարևան երկրների հետ առկա խնդիրները զրոյականացնելու» նախագահ Էրդողանի քաղաքականությունը, «նոր օսմանիզմի» նկրտումներով կատարելապես ձախողվել է և Թուրքիան խնդրահարույց երկիր է դարձել անխտիր բոլոր հարևանների համար: Թուրքիային կաշկանդում է ինչպես Փաշինյանի, այնպես էլ Հայաստանի «թավշյա» հեղափոխությամբ պայմանավորված հեղինակության աճը միջազգային ասպարեզում:

Ինչ խոսք, թուրքական մամուլի զուսպ վերաբերմունքը ՀՀ վարչապետ Փաշինյանի և նոր Հայաստանի նկատմամբ չի ենթադրում մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում: Չմոռանալ, որ Թուքիայի հայաստանյան քաղաքականությունը ձևավորվել է դեռևս 1991-ին: Անցած տարիների ընթացքում երկրում փոխվել են բազմաթիվ կառավարություններ, սակայն որդեգրած քաղաքականությունը մնացել է նույնը: Նույնությամբ պահպանվել են նաև դիվանագիտական հարաբերությունների համար Հայաստանին առաջադրվող միջազգային պրակտիկային անհարիր նախապայմանները: Սա նշանակում է, որ Թուրքիան Հայաստանի նկատմամբ իրականացնում է պետական քաղաքականություն, այդ իսկ պատճառով կառավարության փոփոխությունները չեն ազդում դրա ընթացքի վրա: Սակայն սա առանձին խնդիր է, ուստիև մասնավոր մոտեցում է պահանջում:

Հակոբ Չաքրյան

թուրքագետ

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22994 դիտում

Ստեղծվել է «Կրթվելը նորաձև է» հասարակական կազմակերպություն․ ընդունվել է անդրանիկ հայտարարությունը

Հայաստան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարարի և Միրզոյանի քննարկումները մեկնարկել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով

Իրան է ժամանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի բանագնացը

Պարգևատրվել են Փրկարար ծառայության և Ոստիկանության լավագույն ծառայողներն ու ստորաբաժանումների ղեկավարները

Ծնողական ժամի նպատակն է աջակցել մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողին. Արսեն Թորոսյանը մանրամասնել է նախագիծը

Իրանը հարվածել է Սաուդյան Արաբիայի՝ Հորմուզի նեղուցը շրջանցող նավթամուղի պոմպակայաններից մեկին

Մեր նախավերջին դասը Կառավարման ակադեմիայում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պառավաքար գյուղում երկհարկանի տուն է այրվել

«Ուժեղ Հայաստան»-ը հաստատեց ցուցակի առաջին 30 թեկնածուին, առաջին համարը Նարեկ Կարապետյանն է․ Իոաննիսյան

Ալավերդիում բեռնատարը հարվածել է պատշգամբի երկաթբետոնե հենասյուներին, հայտնվել հարևան տան բակում․ կա տուժած

Սամվել Կարապետյանի վիրտուալ աջակիցների բանակը․ ֆեյսբուքյան 17 էջ է ստեղծվել․ որոնք են դրանք

ՌԴ-ի համար օրենք չկա, «պանյատ է». օլիգարխին բրթել գցել են քաղաքականության մեջ, բայց ինչու հենց նա. տեսանյութ

Պաշտոնանկություն ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում

Հայաստան կայցելի Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան

Հայաստանի ժողովուրդը հունիսի 7-ին ձեզ կուղարկի ձեր տերերի մոտ, որպեսզի անտերության զգացողությունը հաղթահարեք

Պուտինը դիմեց սադրանքի՝ փորձելով վատ դրության մեջ դնել Փաշինյանին, բայց տեսանք հակառակը. անակնկալ էր. Խառատյան

Վարչապետը ծանոթացել է Կոտայքի մարզում իրականացված ծրագրերին․ լուսանկարներ, տեսանյութ

Կալուգայի Սամոն 2-րդ անգամ է Կանդազ բերում. Մարտի 1-ի բանդայի բոլոր անդամներ հետ հատ-հատ էլ նկարվես՝ չի օգնի

Փոխվարչապետն ու «Քրոնիմետ հոլդինգ»-ի գործադիր տնօրեն Պիլարսկին քննարկել են ներդրումների հնարավորությունները

Դասի գնալու ճանապարհին մտա շաուրմա ուտելու․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Իրանը կրկին դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներից հետո

Հերթական ուժը պատճենում է մեր՝ արդեն իսկ ընթացքում եղած նախաձեռնությունները․ Թորոսյան

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

Բոլոր հիմքերը կան, որ Բջնին զբոսաշրջային խոշոր կենտրոն դառնա․ «Բջնի ամրոց»-ի ճանապարհը հիմնանորոգվել է

TRIPP-ը Հայաստանի համար լայն հնարավորությունների պատուհան է. Զոհրաբ Մնացականյանի հոդվածը

Առաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը ներդնում է մասնաճյուղային ցանցի ունիվերսալացման մոդել

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին բախվել են բեռնատարը և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան․ կան զոհեր

Նոր Գյուղ բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ․ տեսանյութ

Երևանի մետրոպոլիտենը վճարային գործառույթների վերաբերյալ հայտարարություն է տարածել

Աղավնաձորի «Ալտերնատիվ» երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է, հագեցվել գույքով և տեխնիկայով․ վարչապետ

Վլադիմիր Վարդանյանին է հանձնվել Սահմանադրական դատարանի դատավորի պատմուճանը

Հայաստան կայցելի Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաևը

Զարթոնքի կամրջի ասֆալտի՝ մեկ տարի չդիմանալու մասին լուրն ապատեղեկատվություն և մանիպուլյացիա է. ՏԿԵՆ

ՇՄ նախարարը և ԵՄ դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը

Կոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովում

Ձերբակալվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարարը

Նման բան առաջին անգամ եմ տեսնում՝ դպրոցում լինեն դահուկներ. վարչապետն այցելել է Քաղսիի նորակառույց դպրոց

Հանդիպեցի դեպի ԱՄՆ և ԵՄ արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ. Պապոյան

Հիացած եմ, հոյակապ է. վարչապետն այցելել է «Պիոն» ընկերության հիմնած վարդերի ջերմատուն. տեսանյութ

Ավդալյանն իր օրինակով ցույց է տալիս՝ որքան կարևոր է, որ կանայք չվախենան հասարակական կարծրատիպերից. նախարար