Երևան
12 °C
Բարձրագույն դատական խորհուրդը չեմ դիտարկում որպես զուտ կարգապահական պատասխանատվության ենթարկելու, պատասխանատվության մեխանիզմներ կիրառելու մարմին: Այս մասին այսօր ԱԺ-ում իր ելույթում ասաց ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյանը։
Նա նշեց, որ խորհուրդը դիտարկում է առաջին հերթին որպես դատարանների անկախության ձեւավորմանն աջակցելու կառույց․
«ԲԴԽ-ն պարզապես դիտարկել որպես պատասխանատվության ենթարկող մարմին, նման կարծիք չունեմ ու դրա հետ համաձայն էլ չեմ լինի: Առաջին հերթին ԲԴԽ-ն պետք է լինի դատական համակարգի անկախության երաշխավորը»,- ասաց նա եւ հավելեց, որ եթե հնարավորություն ունենա ԲԴԽ-ն ներկայացնելու, ապա պետք է ուշադրություն դարձնի, թե ինչպես են վերանայվելու օրենսդրական հիմքերը. դա վերաբերում է նաեւ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերին:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Ատոմյանը ԲԴԽ անդամի թեկնածուին խնդրեց խոսել նաեւ անցումային արդարադատության եւ վեթինգի վերաբերյալ իր պատկերացումներից։
ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյանն առաջարկեց հրաժարվել վեթինգ բառից․
«Իմ կողմից կլինի խնդրանք՝ ընդհանրապես հրաժարվել «վեթինգ» բառից, որովհետեւ այն ոչ միշտ է դրական պոտենցիալ պարունակում: Այստեղ խնդիրը զուտ վեթինգի հարցը չէ, մենք ունենք մի խնդիր՝ ապահովել բարեվարքություն դատական համակարգում, ապահովել արդար, անաչառ, մարդու իրավունքները հարգող եւ սեփական համոզմունքների ու իրավունքի վրա հիմնվող դատավոր: Դրանք պիտի լինեն այն չափանիշները, որոնց հետեւելու ենք, հետեւաբար ասել, որ իրականացնելու ենք վեթինգ կլասիկ իմաստով, ես ձեռնպահ կմնայի», - ԱԺ-ում ասաց Աննա Մարգարյանը:
Նա ընդգծեց, որ պետք է դատավորների մասնագիտական գործունեությանը վերաբերող հստակ պահանջներ ներկայացվեն ու միայն դրանից հետո հնարավոր կլինի խոսել դատական համակարգում բարեվարքությունն ապահովելու ճանապարհների մասին:
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ, դիմելով Մարգարյանին, ասաց, որ դատավորի բարեվարքության ընդհանուր կանոններ հաստատված են, բայց ակնկալել, որ ԲԴԽ-ն իր իսկ հաստատած կանոններին կկարողանա ենթարկեցնել դատական համակարգի ներկայացուցիչներին՝ միամիտություն է։ Բաբաջանյանը թեկնածուից հետաքրքրվեց՝ ի՞նչ նոր գործիքներով պիտի օժտվի ԲԴԽ-ն, որպեսզի վեթինգի գործընթացը անցնցում լինի եւ կարեւոր տեղ ունենա բարեվարքությունը։
Աննա Մարգարյանը համաձայնեց, որ կանոնները դեռեւս արժեք չունեն, քանի դեռ մեխանիզմը չի աշխատում։ Թեկնածուն ասաց, որ լուծումներից մեկն այն է, որ ԲԴԽ-ն ինքնուրույն սկսի վարույթ անցկացնել։ Նա խոսեց նաեւ հայտարարագրերի մասին, նշելով, որ ԲԴԽ-ն նախ պետք է հստակեցնի իր լիազորությունները՝ հասկանալու համար ինչ խնդիր կա հայտարարագրերում։ Մարգարյանը նկատեց, որ եթե նույնիսկ ինչ-որ խնդիր լինի, հայտարարագիր ներկայացնողը կարող է պարզաբանում տալ, եւ արդյունքում հարցը կրկին իրավական դաշտ կմտնի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
B1/B2 տեսակի վիզայով կարող եք ճամփորդել թե՛ բիզնեսի և թե՛ զբոսաշրջության նպատակով. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Ինչպես պետք է բուժառուն «Արմեդ»-ում իր բժշկին տրամադրի բժշկական պատմության հասանելիություն
Թուրքիան Կիպրոսի հյուսիսում ռադարային ցանց է ստեղծում
Դիմակները հանես՝ տակից դուրս են գալու Սոլովյովի, Մարգարիտա Սիմոնյանի, Պուտինի այլանդակ սֆաթները. տեսանյութ
Ինչու Կարապետյանը որոշեց լինել այսքան գթասիրտ. մի քանի դեղատուն թող բացեին, ինքնարժեքով դեղ վաճառեին
Մխիթար Հայրապետյանը և ԱՏՁՄ խորհրդի անդամները տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական հարցեր են քննարկել
Այս ընտրությունը ոչ այնքան ՔՊ-ի մասին է, այլ՝ թե ինչ ենք ընտրում՝ պետականությու՞ն, թե՞ ծայրագավառականություն
Գյումրիում դոմիկների խնդիր չէր լինի, եթե ժամանակին սատկած առյուծ չթամբեիք․ հիշել են Գյումրու մասին․ Չախոյան
ԱՄՆ դեսպանատունը Բեյրութից տասնյակ աշխատակիցների է տարհանել
ՀԷՑ-ի վարկային պարտավորություններից 7,9 մլն դոլարի և 1,2 մլն եվրոյի չափով մարում՝ սեփական միջոցների հաշվին
ՀՀ-Պորտուգալիա դրական փոխգործակցություն է ձևավորված․ հանդիպել են Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Անա Իսաբել Խավիերը
Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է, Գորիսում՝ մառախուղ
Կարևոր է հանձնառությունները կոնկրետ գործողությունների վերածել․ Պարույր Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
Ստիպված եղա տեր Օշինին զգուշացնել․ սա պետք է հիշեն եկեղեցին օլիգարխների նախընտրական շտաբի հետ բոլոր շփոթողները
ՀՀ կառավարությունը որոշել է Բեռնում հիմնել ՀՀ ռեզիդենտ դեսպանություն․ Միրզոյանը՝ Իգնասիո Կասիսին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Քաղաքացին ինքնասպան է եղել հոսանքի մալուխով կախվելու միջոցով․ որտեղ է հայտնաբերվել դին․ ՔԿ
Կապան համայնքին է վերադարձվել Վազգեն Սարգսյանի անվան զբոսայգում գտնվող երկու հողամաս․ վարչապետ
Այս մարդկանց համար Հայաստանը գուբերնիա է, իսկ Գյումրին՝ գյուղ․ Ղազարյան․ տեսանյութ
Հերթերի խնդիրը լուծելուն ուղղված հանձնարարականներ․ նախարարն անակնկալ այցելել է Երևանի հաշվառման-քննական բաժին
Ես իմ ձյունանուշի հետ գնում եմ կյանքս վայելեմ․ հայրը տնից 42 մլն դրամը գողացել, գրությունը թողել, գնացել է
Նոր նշանակում ՊԵԿ-ում
Գոռ Հովակիմյանն ու Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնության հաղթողներ
Խարույկ, չեխական ուտեստներ, հայկական ազգային ավանդական պար․ Գյումրիում կայացավ հոկեյի հայ-չեխական հանդիպումը
Աշխատանքային պայմանագրերի պարտադիր թվայնացումը հետաձգվել է
ԱՄՆ քաղաքացիները կարող են քվեարկել աշխարհի ցանկացած վայրից
Հայաստանն առաջին անգամ կընդունի սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը
Կալանավորված անձի փաստաբանը վերջինիս համար թմրամիջոց է ձեռք բերել՝ ՔԿՀ-ում փոխանցելու նպատակով
Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին․ Արարատ Միրզոյանի ելույթը ՄԱԿ-ում
Հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանի տնկարանային տնտեսության և Կենդանիների խնամքի կենտրոնին հարող տարածքում
Ամիօ բանկը` բնակարանի ձեռքբերման աջակից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 23-ին
Դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդու սպանության համար մեղադրվող անձը կալանավորվել է
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան
Սուրեն Պապիկյանը ժամանել է Իրան. տեսանյութ
Հայաստանում շրջանառվում են մի շարք շնչառական վիրուսներ
Պետք է փոխենք ջրի նկատմամբ մեր վերաբերմունքը. Փաշինյանը՝ Ջրային կոմիտեի ձևավորման 25-րդ տարեդարձի միջոցառմանը
Միջոցառում Ջրային կոմիտեի ձևավորման 25-րդ տարեդարձի առիթով. մասնակցել են վարչապետն ու նախագահը
Զելենսկին հայտարարել է, որ Դոնբասի հարցում իր վրա ճնշում են գործադրում և՛ ԱՄՆ-ն, և՛ Ռուսաստանը. տեսանյութ
20-ից ավելի երիտասարդ ծեծել է մեկ այլ երիտասարդի. միջամտել է ոստիկանության գվարդիան, հնչել է կրակոց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT