Երևան
12 °C
Հայ մարզիկները հիանալի արդյունքով են վերադառնում Եվրոպական 2-րդ խաղերից: Հունիսի 21-ից հունիսի 30-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած խաղերում նվաճել են 5 ոսկե, 3 արծաթե եւ 3 բրոնզե մեդալ: Ոսկե մեդալակիրներ են դարձել սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ), բռնցքամարտիկներ Արթուր Հովհաննիսյանն (49 կգ) ու Հովհաննես Բաչկովը (64 կգ), մարմնամարզիկ Արթուր Դավթյանը (հենացատկ): 2-րդ տեղն են զբաղեցրել սամբիստ Դավիթ Գրիգորյանը (82 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը (77 կգ) եւ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը (օղակներ): Բրոնզով են վերադառնում սամբիստ Արսեն Ղազարյանը (74 կգ) եւ բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանն (60 կգ) ու Գոռ Ներսեսյանն (81 կգ):
Տիգրան Կիրակոսյանը նվաճեց ոչ միայն այս, այլեւ ընդհանրապես Եվրոպական խաղերում Հայաստանի առաջին ոսկին. Բաքվի խաղերում՝ 2015 թ., ՀՀ-ն միայն 1 արծաթ էր նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական արծաթեմեդալակիր Միհրան Հարությունյանի շնորհիվ: Չեմպիոն դառնալու համար Կիրակոսյանը Մինսկում 3 գոտեմարտ անցակացրեց: Քառորդ եզրափակչում հաղթեց ուկրաինացի Ռոման Բրատչենկոյին, կիսաեզրափակչում՝ ռուս Անդրեյ Կուբարկովին, իսկ եզրափակչում՝ ադրբեջանցի Աղասիֆ Սամադովին:
Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակչում առավելության հասավ վրացի Ռեւազի Նադարեշվիլիին: Քառորդ եզրափակչում հաղթեց ավտրիացի Դանիել Գաստլին, կիսաեզրափակչում՝ ռուս Ալեքսանդր Գոլովինին, իսկ եզրափակչում խաղերը հյուրընկալող երկրի մասնակցին՝ բելառուս Ալեքսանդր Հրաբովիկին:
Հովհաննիսյանը 1/8 եզրափակչում հաղթեց բելառուս Եվգենի Կարմիլչուկին: Քառորդ եզրափակչում շրջանցեց ռումինացի Կոսմին Գիրլեանուի, կիսաեզրափակչում՝ Ռեյգան Դելիի, իսկ եզրափակչում վրացի Սախիլ Ալախվերդովի նկատմամբ:
Բաչկովը 1/8 եզրափակչում հաղթեց իռլանդացի Ջեյմս Մքգիվերնին: Քառորդ եզրափակչում առավելության հասավ հույն Ալեքսանդրոս Ցանկիդիսի, կիսաեզրափակչում՝ հոլանդացի Էնրիկո Լակրուսի նկատմամբ: Ոսկե մեդալի համար պայքարում պարտության մատնեց ֆրանսիացի Սոֆիան Ումիային:
Արթուր Դավթյանը հենացատկում չեմպիոն դարձավ՝ վաստակելով 15.016 միավոր: Նա առաջ անցավ 2-րդ տեղը գրաված Դմիտրի Լանկինից (14.733) ու բրոնզե մեդալ նվաճած ուկրաինացի Իգոր Ռադիլովից (14.649): Նա մեդալների համար էր պայքարում նաեւ բազմամարտում, սակայն ի վերջո զբաղեցրեց 5-րդ տեղը (83.632 միավոր): Մասնակցեց նաեւ ազատ վարժության եզրափակչին, որտեղ զբաղեցրեց վերջին՝ 6-րդ տեղը (13.466):
Դավիթ Գրիգորյանը պայքարը սկսեց 1/4 եզրափակչից: Այնտեղ հաղթեց իտալացի Ալեսիո Միչելիին: Կիսաեզրափակչում առավելության հասավ վրացի Բեսարիոնի Բերուլավայի նկատմամբ: Ոսկե մեդալի համար պայքարում զիջեց ռուս Անդրեյ Պերեպելյուկին:
Չալյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից: Հաղթեց Ուկրաինան ներկայացնող Էլմար Նուրալիեւի: Քառորդ եզրափակչում առավելության հասավ մոլդովացի Իգոր Բեսլագայի, կիսաեզրափակչում՝ հունգարացի Տոմաշ Լյորինցի նկատմամբ: Եզրափակչում վիճեի մրցավարության պայմաններում պարտվեց աշխարհի չեմպիոն ռուս Ալեքսանդր Չեխիրկինին:
Վահագն Դավթյանն օղակների վրա վարժությունում արծաթե մեդալ նվաճեց՝ վաստակելով 14.766 միավոր: Նա շատ քիչ զիջեց չեմպիոնին՝ իտալացի Մարկո Լոդադիոյին, որը վաստակեց 14.800 միավոր: Լավագույն եռյակը եզրափակած ուկրաինացի Իգոր Ռադիվիլովն ավարտեց 14.733 միավորով:
Արսեն Ղազարյանը պայքարը սկսեց քառորդ եզրափակչից: Զիջեց ռուս Ստանիսլավ Սկրյաբինին: Նա սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն ստացավ եւ հաղթեց ադրբեջանցի Աբդուլա Աբդուլաեւին: Բրոնզե մեդալի համար պայքարում էլ առավելության հասավ Հունաստանը ներկայացնող Գեորգիոս Մարկարյանի նկատմամբ:
Կարեն Տոնականյանը 1/8 եզրափակչում հաղթեց իսպանացի Կրիստիան Վասկեսին: Քառորդ եզրափակչում պարտության մատնեց բրիտանացի Քելըմ Ֆրենչի: Կիսաեզրափակչում զիջեց բելառուս Դմիտրի Ասանովին ու բավարարվեց բրոնզով:
Գոռ Ներսեսյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից: Այնտեղ հաղթեց Կոսովոյի ներկայացուցիչ Արդիտ Դելիժային: 1/8 եզրափակչում առավելության հասավ մոլդովացի Անդրեյ Չիրյակովի, քառորդ եզրափակչում՝ թուրք Մալքան Բայրամի նկատմամբ: Կիսաեզրափակչում պարտվեց բրիտանացի Բենջամին Ուիթեքըրին ու բավարարվեց բրոնզով:
Ընդհանուր առմամբ Հայաստանը նվաճեց 11 մեդալ: Մեդալային հաշվարկում զբաղեցրեց 11-րդ տեղը: Առաջին տեղում Ռուսաստանն է, որը նվաճել է 44 ոսկե, 23 արծաթե ու 42 բրոնզե մեդալ: 2-րդ տեղում խաղերը հյուրընկալած Բելառուսն է. 24 ոսկի, 16 արծաթ, 29 բրոնզ: Եռյակը եզրափակում է Ուկրաինան 16 ոսկով, 17 արծաթով ու 18 բրոնզով:
ՀՀ-ն ուներ 37 մասնակից 9 մարզաձեւում: Մեդալներ նվաճեց 4 մարզաձեւում: Բռնցքամարտիկների ու ձյոդոիստների համար Եվրոպական խաղերը նաեւ Եվրոպայի 2019 թ. առաջնություն էին: Նշանակում է, որ Բաչկովն ու Հովհաննիսյանը նաեւ Եվրոպայի չեմպիոններ են (Բաչկովը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն), իսկ Տոնականյանն ու Ներսեսյանը նաեւ Եվրոպայի բրոնզեմեդալակիր են: Եվրոպայի չեմպիոն ձյուդոիստ Ֆերդինանտ Կարապետյանը ձախողեց մրցաշարը եւ մեդալ չնվաճեց:
Ընդհանուր առմամբ Հայաստանի մեդալների քանակը կարող էր ավելի մեծ լինել, եթե Եվրոպական խաղերի ծրագրում ներառված լիներ ծանրամարտ: Բացի այդ՝ բռնցքամարտում ու ըմբշամարտում մեդալները կարող էին լինել թե ավելի շատ, եւ թե ավելի լավը, սակայն այստեղ էլ առանց վիճելի մրցավարության չանցավ: Հեծանվասպորտում վնասվածքի պատճառով իր ամբողջ ուժով չկարողացավ հանդես գալ Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների չեմպիոն Էդգար Ստեփանյանը: Նա ձեռքի 2 կոտրվածքով էր մասնակցում: Հրաձգությունում ՀՀ-ն 2 ներկայացուցիչ ուներ: Ավելի մեծ սպասելիքներ կային Հրաչիկ Բաբայանից, որն իր հնարավորություններից ցածր հանդես եկավ: Ինչ վերաբերում է բադմինթոնին ու կանոեին, ապա այս մարզաձեւերում Հայաստանը մասնակցում էր զուտ մասնակցության համար:
Մինսկ 2019-ին մասնակցում էր 50 երկրի շուրջ 4000 մարզիկ: մարզաձեւերը 15-ն էին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT