Մատենադարանի գիտաշխատողների հետ կնքված պայմանագրերը կվերանայավեն, կտրվի լրացուցիչ արձակուրդ. արհմիության ձեռքբերումը

Մատենադարանի գիտաշխատողների հետ կնքված ժամկետային պայմանագրերը կդարձվեն անժամկետ եւ նրանց կտրամադրվի լրացուցիչ արձակուրդ:

Դա հնարավոր է դարձել Մատենադարանի աշխատողների արհեստակցական միության ջանքերով, որը ստեղծվել է ամիսներ առաջ: Միությունը վերջերս հաղորդագրություն էր հրապարակել, որտեղ մասնավորապես անդարադարձել էր ժամանակավոր պայմանագրերով այս կամ այն հաստատության աշխատակիցներին կախման մեջ պահելու նախկինում ձեւավորված ավանդույթին:

«Գիտության եւ կրթության ոլորտում երկարատեւ աշխատանքային հարաբերությունները ժամկետային պայմանագրերով կարգավորելու ավանդույթը ներդրվել է իշխանությունը բռնազավթած նախորդ ռեժիմի կողմից: Սա իր մեջ վտանգավոր դիտավորություն էր պարունակում ոլորտը կախվածության մեջ դնելու եւ այնտեղից եկող հնարավոր դիմադրությունը բացառելու: Աշխատանքային ժամկետի մոտալուտ սպառումը դամոկլյան սուր է՝ կախված աշխատողի գլխավերեւում: Նման համակարգը սպանում է մարդու մեջ հավատը ապագայի նկատմամբ՝ տեղը լցնելով վախ եւ անորոշություն, կտրում է աշխատողի եւ աշխատանքի միջեւ կապը՝ երկարաժամկետ ստեղծագործականության փոխարեն նեղ առօրեական հրամայականներ դնելով աշխատանքի հիմքում»,- փաստել է արհեստակցական միությունը՝ հղում անելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի մի շարք հոդվածների, որոնցով հիմնական սկզբունքներից է հռչակվում աշխատանքային հարաբերությունների կայունությունը եւ որոնցով հիմնավորվում է, որ կրթության եւ գիտության ոլորտի աշխատակիցների հետ կնքվող պայմանագրերը պետք է լինեն անժամկետ:

Աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածը սահմանում է, որ. 

  1. Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե սույն օրենսգրքով կամ օրենքներով այլ բան նախատեսված չէ:
  2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամանակահատվածով կամ օրացուցային ժամկետի սահմանումով կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտման սահմանումով:
  3. Որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են նաև`
  • ընտրովի պաշտոններում աշխատողների հետ` ընտրված ժամանակահատվածով.
  • համատեղությամբ աշխատանք կատարողների հետ.
  • սեզոնային աշխատանքներ կատարողների հետ.
  • ժամանակավոր (մինչև երկու ամիս ժամկետով) աշխատանքներ կատարողների հետ.
  • ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ.
  • օտարերկրացիների հետ` աշխատանքի թույլտվության կամ կացության իրավունքի վավերականության ժամկետով»:

Մատենադարանի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը նաեւ դիմել էր տնօրինությանը՝ գիտաշխատողների հետ կնքված ժամկետային պայմանագրերը ճանաչել անժամկետ եւ իրագործել 2015 թ. սեպտեմբերի 25-ի Կառավարության որոշումը՝ գիտական աշխատողների ամենամյա արձակուրդը սահմանել 35 արձակուրդային օր՝ գոյություն ունեցող 20-ի փոխարեն:

Մատենադարան ուղարկված հարցման միջոցով «Հայկական ժամանակը» հետաքրքրվել էր.

-Մատենադարանի ղեկավարությունը պատրաստվո՞ւմ է իրագործել արհմիության վերը նշված առաջարկ-պահանջները: Եթե այո, ապա երբ:

-Քանի աշխատակից կա Մատենադարանում, եւ նրանցից քանիսն են գիտաշխատողներ:

-Աշխատակիցներից քանիսի հետ կնքված աշխատանքային պայմանագրերն են ժամանակավոր (նրանցից քանիսն են գիտաշխատող):

-Ինչ հիմնավորմամբ են մինչեւ այժմ կնքվել ժամանակավոր աշխատանքային պայմանագրեր:

Մատենադարանից ստացված պարզաբանումը սեղմ է՝ ոչ բոլոր հարցերի պատասխանը պարունակող: Դրանում նախ ասվում է, որ Մատենադարանը պատասխանել է արհեստակցական կազմակերպության՝ տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանին ուղղված նամակին: Այնուհետեւ նշվում է. «Մատենադարանը ունի 342 աշխատակից (ներառյալ 17 ներքին համատեղություն), որոշակի ժամկետով, աշխատանքային պայմանագրերով 146 աշխատող, գիտաշխատող՝ 129 (17 ներքին համատեղություն)»:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Մատենադարանի արհմիության եւ տնօրինության միջեւ տեղի են ունեցել բանակցություններ, որոնց արդյունքում որոշվել է վերանայել աշխատանքային պայմանագրերի ու տրամադրվող արձակուրդի ժամկետները:

Բացի այդ, պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել գիտաշխատողների հաշվառման այլ ձեւ՝ գործող ստորագրությունների մատյանների փոխարեն: Խոսքն այն մասին է, որ աշխատակիցները ներկայանալով աշխատավայր, որպես դրա հավաստիք ստորագրում են համապատասխան մատյանում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7338 դիտում

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան