Մինսկ 2019-ի մեդալակիրներին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավակայանում (լուսանկարներ)

Եվրոպական 2-րդ խաղերում Հայաստանի պատվիրակության կազմում մեդալներ նվաճած մարզիկների մի մասը վերադարձավ Հայաստան: Այսօր՝ հուլիսի 1-ին, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորեցին երկրպագուները, ընկերները, ընտանիքի անդամները, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչներ, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության սպորտի գծով փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը:

Արթուր Հովհաննիսյանը ընտանիքի հետ

Մեդալակիրներից այսօր ժամանել էին Եվրոպական խաղերի չեմպիոն դարձած բռնցքամարտիկներ Հովհաննես Բաչկովն (64 կգ) ու Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), նույնպես բռնցքամարտիկներ Կարեն Տոնականյանն (60 կգ) ու Գոռ Ներսեսյանը (81 կգ), որոնք բրոնզեմեդալակիրներ են դարձել: Այսօր ժամանեցին նաեւ մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը եւ Վահագն Դավթյանը: Նրանցից առաջինը Մինսկում չեմպիոն է դարձել հենացատկում, իսկ 2-րդը՝ արծաթե մեդալ է նվաճել օղակներում:

Արթուր Դավթյանը կնոջ ուդստեր հետ

Այս մարզիկների հետ չէին նույնպես մեդալներ նվաճած հունահռոմեական ոճի ըմբիշները: Նրանցից Մինսկում չեմպիոն էր դարձել օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Արծաթեմեդալակիր էր դարձել Կարապետ Չալյանը (77 կգ): Նրանք այսօր չեն վերադարձել, քանի որ հավաքականի կազմում մեկնել են ուսումնամարզական հավաքի:

Հովհաննես Բաչկովը որդիների հետ

Եվրոպական խաղերում 3 մեդալ նվաճած սամբիստները վերադարձել էին ավելի վաղ՝ անցած շաբաթ: Սամբոյի հավաքականի կազմում ոսկե մեդալ էր նվաճել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ): Արծաթեմեդալակիր էր դարձել Դավիթ Գրիգորյանը (82 կգ): Արսեն Ղազարյանը (74 կգ) նվաճել էր բրոնզով:

Եվրոպական 2-րդ խաղերը մեկնարկել էին հունիսի 21-ին: Ավարտվեցին 30-ին: ՀՀ-ն այնտեղ ուներ 37 մասնակից 9 մարզաձեւում: Մեդալներ նվաճեց 4 մարզաձեւում:

Մինսկ 2019-ին մասնակցում էր 50 երկրի շուրջ 4000 մարզիկ: Մարզաձեւերը 15-ն էին: ռնցքամարտիկների ու ձյուդոիստների համար Եվրոպական խաղերը նաեւ Եվրոպայի 2019 թ. առաջնություն էին:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2362 դիտում

Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել

ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա

Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները

«Օպել»-ը բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ

Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր

Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ

Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ

Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին

Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել

Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ

Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել

Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին

ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները

Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները

Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է

Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը

2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները

2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ

Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում

Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան

Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ

Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը

Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել

Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ

2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը