Պետությանը պատճառվել է 772.5 մլն դրամի վնաս. կոռուպցիոն չարաշահումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 249 անձի

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել է 2018թ. հունվարի 1-ից մինչև 2019թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական ապահովության ոլորտում (սոցիաալապես անապահովության նպաստների տրամադրման, կենսաթոշակներ ստանալու, ԲՍՓ հանձնաժողովների գործունեության) արձանագրված կոռուպցիոն երևույթների վերաբերյալ քրեական գործերը: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ տվյալ ժամանակահատվածում սոցիալական ապահովության նշված ենաթաոլորտներում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի, 178-րդ հոդվածի, 3111-րդ և 3121-րդ հոդվածների հատկանիշներով հարուցվել է ընդհանուրը 166 քրեական գործ: Դրանցից 151-ը կապված են եղել սոցիալապես անապահովության նպաստների տրամադրման, 6-ը՝ կենսաթոշակների տրամադրման և 9-ը՝ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների գործունեության ոլորտներում հայտնաբերված կոռուպցիոն դեպքերի հետ։

Ընդ որում՝ հանցավոր դրսևորումներ են բացահայտվել հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում, այսինքն դրանք կրել են համատարած բնույթ: Ավելին, քրեական գործերի փաստական հանգամանքների վերլուծութամբ վեր հանված օրինաչափությունները փաստում են, որ հատկապես անապահովության նպաստների տրամադրման ոլորտում հանցավոր գործողություններն ունեցել են կազմակերպական հստակ մեխանիզմներով արմատավորված սխեմատիկ բնույթ: Մասնավորապես՝ պաշտոնատար անձինք չհանդիսացող հանրային ծառայողներն ու տարբեր աշխատակիցներ ընտանիքի կազմի մասին ներկայացված դիմում-հայտարարագրում նշված տվյալների հավաստիության վերաբերյալ ընտանեկան նպաստ նշանակելու առաջարկություն կատարելու, այդ կապակցությամբ դրական եզրակացություն տալու, ծրագրային մեթոդով ընտանիքի անապահովության միավորը որոշելու, նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու դիմաց տարիներ շարունակ պահանջել և ստացել են տարբեր չափերի ապօրինի վարձատրություններ: Բացի այդ, հարյուրավոր քաղաքացիներ, առանց վերջիններիս գիտության, ընդգրկվել են նպաստառուների ցուցակներում, և վերջիններիս անվամբ պետությունից հատկացված նպաստի գումարները հափշտակվել են սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների պետերի և այլ աշխատակիցների կողմից: Այսիքն հանցավոր ոտնձգությունները մեծամաամբ կատարվել են առավել խոցելի խմբերի՝ ընտանեկան անապահովության համակարգում ընդգրկված և նյութական ծանր պայմաններում գտնվող անձանց նկատմամբ։

Կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կոռուպցիոն սխեմայում ներգրավված են եղել մարզպետարանների կամ քաղաքապետարանների աշխատակազմերի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների պետեր, գործակալությունների կրտսեր, ավագ և առաջատար մասնագետներ, «Հայփոստ» ՓԲԸ-ի տարածքային մասնաճյուղերի տնօրեններ, փոստատարներ ու օպերատորներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ, ԲՍՓ գործակալության տարածքային հանձնաժողովների նախագահներ և անդամներ։

Մասնավորապես՝ հարուցված քրեական գործերով տարբեր բնույթի հանցավոր արարքների կատարման համար մեղադրանք է առաջադրվել 249 անձի, որից 88-ը սոցիալական աջակցության գործակալության տարածքային բաժնի մասնագետ կամ տեսուչ, 8-ը՝ նույն գործակալության տարածքային բաժնի պետ և տեղակալ, 25-ը՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղի տնօրեն, փոստատար և աշխատակից, 2-ը՝ ԲՍՓ հանձնաժողովի նախագահ, 4-ը՝ ԲՍՓ հանձնաժողովի անդամ բժիշկ-փորձագետ, 1-ը՝ ԲՍՓ բուժվիճակագիր, 8-ը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակից, 1-ը՝ համայնքի նախկին ղեկավար, 113-ը՝ քաղաքացի։ Նշվածներից միայն 17-ի կամ ընդամենը 7 տոկոսի նկատմամբ է որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը, որոնցից 12-ի նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանամն միջոց գրավ:

Նշված ժամանակահավտածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 12 քրեական գործ՝ 41 անձի վերաբերյալ: Վերջիններիցս 14-ը սոցիալական աջակցության գործակալության տարածքային բաժնի մասնագետ կամ տեսուչ է, 3-ը՝ տարածքային բաժնի պետ և տեղակալ, 22-ը՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի մասնաճյուղի տնօրեն, փոստատար և աշխատակից, 1 համայնքի նախկին ղեկավար և 1 քաղաքացի։ Դատարան ուղարկված քրեական գործերով 33 անձ դատապարտվել է:

Նշված հանցագործություններով պետությանը պատճառված վնասը կազմել է 772.5 մլն ՀՀ դրամ, որից այս ընթացքում վերականգնվել է մոտ 139մլն ՀՀ դրամը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5967 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս