Երևան
12 °C
Ռուս-վրացական հարաբերությունների տարաձայնությունների ֆոնին այս տարի հուլիսի 8-ից Ռուսաստանից Վրաստան ուղիղ չվերթներ տեղի չեն ունենալու: «Հայկական ժամանակ»-ը գրավոր մի քանի հարցեր էր ուղարկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտե՝ պարզելու համար, թե ինչ քայլեր են ձեռնարկվում՝ այս տարի զբոսաշրջիկների ավելի մեծ հոսք ապահովելու համար՝ հաշվի առնելով նաեւ վերոնշյալ հանգամանքը: ՀԺ-ի եւ կոմիտեի հարց ու պատասխանը՝ ստորեւ:
- Ի՞նչ քայլեր է ձեռնարկել Զբոսաշրջության կոմիտեն՝ Հայաստանն ավելի գրավիչ զբոսաշրջային կենտրոն դարձնելու եւ մեծ քանակությամբ զբոսաշրջիկների հոսք ապահովելու համար:
- Հայաստանում զբոսաշրջության կայուն զարգացման եւ զբոսաշրջային հոսքերի շարունակական ավելացման համար զբոսաշրջության կոմիտեն իր գործառույթներն իրականացնում է հիմնական 7 ուղղություններով, դրանք են՝ ոլորտի ինստիտուցիոնալ բարեփոխումները, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացումը, թիրախավորված մարքեթինգային քաղաքականությունը, զբոսաշրջության ոլորտում մարդկային ռեսուրսների կարողությունների բարելավումը, զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումը, միջազգային արդյունավետ համագործացությունը եւ զբոսաշրջության ոլորտի բոլոր շահառուների, այդ թվում՝ միջազգային դոնոր կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի համակարգումը։
Պետությունը կարեւորում է այս բոլոր գործոնները եւ զբոսաշրջությունը դիտարկում որպես տնտեսության գերակա եւ արագ զարգացող ճյուղ: Ներկա պահին կոմիտեի կողմից լրամշակվում է երկու կարեւոր փաստաթուղթ` «Զբոսաշրջության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը եւ Զբոսաշրջության զարգացման հնգամյա ռազմավարությունը, որոնք ուղղված են լինելու Հայաստանում զբոսաշրջության ոլորտի իրավական դաշտի կարգավորմանը եւ զարգացման համակարգված ուղղությունների ու հեռանկարների ձեւավորմանը:
Վերջին տարիներին Զբոսաշրջության կոմիտեի կողմից իրականացվում է խոշոր եւ թիրախավորված մարքեթինգային քաղաքականություն՝ ուղղված Հայաստանի, որպես զբոսաշրջության համար գրավիչ երկրի, նկարագրի ձեւավորմանը եւ ճանաչելիության բարձրացմանը:
Հետազոտությունների արդյունքում ձեւավորված թիրախային շուկաներում իրականացվող մարքեթինգային արշավները տալիս են իրենց զգալի արդյունքները եւ տարեց տարի այդ նպատակային շուկաներից արձանագրվում են զբոսաշրջային հոսքերի ավելացումներ:
Զբոսաշրջության տարեկան ծրագրի շրջանակներում, պետական աջակցությամբ, ոլորտի մասնավոր հատվածը Հայաստանը ներկայացնում է աշխարհի խոշոր միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում: Մասնավորապես, 2018 թվականին ապահովվել է Հայաստանի եւ հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացումը մի շարք միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին (ITB Berlin 2018, WTM 2018, JATA 2018, Arabian Travel Market, T.I.T.E (Tehran International Tourism Exhibition)):
Յուրաքանչյուր տարի ճանաչողական այցերով Կոմիտեի կողմից Հայաստան են հրավիրվում բազմահազարանոց լսարան ունեցող լրագրողներ եւ բլոգերներ, որոնք Հայաստանում ունեցած սեփական փորձառության հիման վրա իրենց հետեւորդներին պատմում են մեր երկրի մասին: 2018 թվականին կոմիտեի կողմից կազմակերպվել է ավելի քան 50 լրագրողների եւ բլոգերների ճանաչողական այց դեպի Հայաստան: Այցերի արդյունքում Հայաստանի եւ հայկական զբոսաշրջային արդյունքի վերաբերյալ հեռարձակվել է 20-ից ավել տեսանյութ, հրապարակվել 100-ից ավել հոդված 3 միլիոնից ավել լսարանի համար:
Հայաստանի ճանաչելիության բարձրացման համար կիրառվում են արդի բոլոր գործիքները, Կոմիտեի կողմից իրականացվում է թվային մարքեթինգ բոլոր թիրախային շուկաներում։ Այժմ լրամշակման փուլում է գտնվում նաեւ Armenia.travel Հայաստանի պաշտոնական զբոսաշրջային կայքէջը:
Համաշխարհային շուկայում Հայաստանի դիրքի բարելավման, թիրախային շուկաների աշխարհագրության ընդլայնման եւ արտաքին կապերի զարգացման նպատակով Կոմիտեն ձեռնարկում է հստակ քայլեր՝ ուղղված օտարերկրյա պետությունների հետ իրավապայմանագրային դաշտի ստեղծմանը եւ համատեղ միջոցառումների կազմակերպմանը, արդյունավետ միջազգային համագործակցության ապահովմանը, երկրի հասանելիության բարձրացմանը եւ ուղեւորահոքերի ավելացմանը:
Թիրախային շուկաների աշխարհագրությունն ընդլայնելու նպատակով ակտիվ աշխատանքներ են իրականացվում նաեւ վիզային քաղաքականության դյուրացման նպատակով։ Այսօր Հայաստանն ունի ազատ մուտքի արտոնագրի ռեժիմ ավելի քան 50 երկրների հետ: Զբոսաշրջության բնագավառում օտարերկրյա պետությունների հետ համագործակցությունն իրականացվում է նաեւ իրավապայմանագրային դաշտի շրջանակներում: Ներկայումս դրանց թիվը գերազանցում է 30-ը: Հատկանշական է նաեւ այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը 1997 թվականից հանդիսանում է ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության լիիրավ անդամ:
- Կա՞ն մոտավոր հաշվարկներ, թե առնվազն որքան զբոսաշրջիկ այս տարի կայցելի Հայաստան:
- Զբոսաշրջությունը կարեւոր դեր է խաղում երկրի տնտեսության եւ սոցիալական կյանքի համար, եւ այս առումով մեծ է ոլորտի ճշգրիտ վիճակագրական տվյալների հավաքագրման պահանջը:
Հայաստանի Հանրապետությունում պաշտոնական վիճակագրությունը, այդ թվում նաեւ զբոսաշրջության բնագավառում, վարվում է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից: Սակայն ոլորտի վերլուծությունների եւ հետազոտությունների համակարգի բարելավման նպատակով Կոմիտեի կողմից մշակվել են Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի օգտագործմամբ զբոսաշրջության վիճակագրության վարման մեթոդի կատարելագործման մեխանիզմները, ինչը հնարավորություն է տալու մոտ ապագայում ունենալ առավելագույն ճշգրտությամբ տվյալներ Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակի վերաբերյալ, այդ թվում` ըստ քաղաքացիության, սեռատարիքային խմբերի, սահմանային անցման կետերի, ինչպես նաեւ զբոսաշրջային այցելությունների թվում կրկնվող այցելությունների քանակի վերաբերյալ:
Համաձայն պաշտոնական վիճակագրական տվյալների` 2018 թ. Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1.651.782` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշը աճել է 10.5 տոկոսով: 2019թ. ընթացքում նախատեսվում է զբոսաշրջային այցելությունների 10-12% աճ:
- Ո՞ր երկրներից են հիմնականում այցելում Հայաստան՝ վերջին ամիսների ընթացքում:
- Ներկայացնում ենք 2019 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում բացարձակ թվով աճ ապահոված այցելությունները` ըստ երկրների.
|
N |
Երկիր |
2018 թ. հունվար- մարտ |
2019 թ. հունվար-մարտ
|
Աճը % |
|
|
||||
|
1 |
ՌԴ |
112260 |
129892 |
+15.7 |
|
2 |
Վրաստան |
76973 |
74759 |
-2.8 |
|
3 |
Իրան |
48806 |
27723 |
-43 |
|
4 |
ԱՄՆ |
4489 |
4680 |
+4.2 |
|
5 |
Ուկրաինա |
5549 |
5721 |
+3.0 |
|
6 |
Ֆիլիպիններ |
7045 |
7039 |
-6 |
|
7 |
Գերմանիա |
2492 |
2271 |
-8.8 |
|
8 |
Ֆրանսիա |
2419 |
2435 |
+0.6 |
|
9 |
ԱՄԷ |
2414 |
3338 |
+38 |
|
10 |
Հնդկաստան |
3838 |
9024 |
+135 |
|
11 |
Մեծ Բրիտանիա |
1213 |
1250 |
+3 |
|
12 |
Չինասատան |
1088 |
1526 |
+40 |
|
13 |
Բելառուս |
1363 |
1470 |
+7.8 |
|
14 |
Լեհաստան |
843 |
991 |
+17 |
|
15 |
Իտալիա |
709 |
845 |
+19 |
|
16 |
Ճապոնիա |
341 |
318 |
-6.7 |
|
17 |
Ավստրալիա |
291 |
337 |
+15 |
|
18 |
Ավստրիա |
353 |
383 |
+11 |
- Հաշվի առնելով նաեւ Վրաստանում տեղի ունեցող պրոցեսները, լրացուցիչ ի՞նչ քայլեր է ձեռնարկել կոմիտեն՝ ռուս զբոսաշրջիկներին Հայաստան հրավիրելու համար:
- Ռուսական շուկան մշտապես եղել է Հայաստանի համար թիրախային շուկաներից, ինչի ապացույցն է վերջին տարիներին ռուսական շուկայում վարվող ակտիվ մարքեթինգային քաղաքականությունը, որի արդյունքում մշակվել է «Ռուսական հետքը Հայաստանում» զբոսաշրջային արդյունքը, իրականացվել է Հայաստանի եւ հայկական զբոսաշրջային արդյունքի պատշաճ ներկայացում եւ խթանում ռուսական հարթակներում: Ռուս զբոսաշրջիկների համար Հայաստան ներքին անձնագրերով մուտքի թույլտվությունը եւս վերջին տարիների ձեռքբերումներից է:
2019 թվականի ընթացքում նախատեսվում են մի շարք մարքեթինգային միջոցառումներ ռուսական շուկայում, մասնավորապես թիրախավորվեն Ռուսաստանի 1 մլն-ից ավելի բնակչություն ունեցող քաղաքները։
Հարցի առնչությամբ տվյալ պահին քննարկման փուլում են գտնվում մի քանի խոշոր մարքեթինգային միջոցառումների իրականացման տարբերակներ՝ կախված իրավիճակից։ Քննարկվում են տարբերակներ ռուս եւ վրացի մեր գործընկերների հետ իրավիրճակի համակարգված կառավարման եւ արդյունավետ օգտագործման ուղղությամբ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT