Երևան
12 °C
Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի գործով նիստում այսօր հարցաքննվեց նրանց հարեւան Սամվել Ասլանյանը:
Դատարանը նախորդ նիստին այս վկային բերման ենթարկելու որոշում էր կայացրել, քանի որ վերջինս երկու անգամ ծանուցվել էր, սակայն երկու անգամ էլ հետ է վերադարձվել ծանուցումը՝ չծանուցված նշումով։
Սամվել Ասլանյանը ասաց, որ Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի եւ Դավիթ Սիմոնյանի հետ նորմալ հարաբերություններ ունի: Ասլանյանը դատարանում պատմեց Թումանյան փողոցի բնակարաններից մեկում 11 տարի առաջ տեղի ունեցած միջադեպի եւ դրան հաջորդած իրադարձությունների մասին։ Նա ասաց, որ սկզբում իմացել է, թե կրակոցի հետեւանքով Արթուր Ղեւոնդյանն է մարմնական վնասվածք ստացել, սակայն հետո Հայկ Սարգսյանը իրեն կանչել է եւ ասել, որ տուժածը Դավիթ Սիմոնյանն է: Մեղադրողի հարցին՝ իրեն ասե՞լ են, թե ինչի հետեւանքով է Սիմոնյանը մարմնական վնասվածք ստացել, վկան պատասխանեց. «Ինչ-որ զենք են գտել, խաղացել-մաղացել են, կրակել են...»: Նա նշեց, որ որեւէ տեղեկություն չի ունեցել, որ Սիմոնյանի վրա կրակել է Հայկ Սարգսյանը։ Մեղադրողի հարցին ի պատասխան վկան ասաց, որ նախաքննության ընթացքում ինքը եւ Ալեքսանդր Սարգսյանը առերեսվել են, սակայն չի հիշում, թե ինչ ցուցմունք է տվել:
Վկան պատմեց, որ իր լսածով՝ կրակոցը դիպել է Դավիթի մեջքին։ Մեղադրող դատախազ Աբգար Առաքելյանը, սակայն, նկատեց, որ վկայի դատաքննության եւ նախաքննության ընթացքում տված ցուցմունքների միջեւ կան էական հակասություններ, ուստի, միջնորդեց հրապարկել նրա նախաքննական ցուցմունքը: Մասնավորապես, վկա Ասլանյանը նախաքննության ընթացքում հայտնել է, որ Ալեքսանդր Սարգսյանն իրեն տեղեկացրել է, թե Դավիթ Սարգսյանի վրա կրակել եւ մարմնական վնասվածք է հասցրել Հայկ Սարգսյանը, սակայն դատաքննության ընթացքում նշեց, որ նման տեղեկություն չի ունեցել։ Նախաքննության ընթացքում վկան հայտնել է, որ Դավիթ Սիմոնյանը եւ Արթուր Ղեւոնդյանը մտերիմ հարաբերություններ են ունեցել Ալեքսանդր Սարգսյանի որդիների՝ Հայկի եւ Նարեկի հետ։ Նա նշել է, որ Ալեքսանդր Սարգսյանի բնակարանի նկուղում տեղի ունեցած դեպքի մասին իմացել է Ալեքսանդր Սարգսյանից։ «2007թ. ապրիլի 1-ին ես տանն էի, երբ երեկոյան ինձ զանգահարեց Ալեքսանդր Սարգսյանի թիկնապահներից մեկը եւ ասաց, որ շեֆը ուզում է տեսնել ինձ եւ որ ես իջնեմ ներքեւ։ Գնացի նրա մոտ. խոսակցության ժամանակ նա պատմեց, որ մեր կողքի մուտքի վերեւի հարկում գտնվող երիտասարդը, որը մշտապես գտնվում է իրենց նկուղում, Հայկի հետ զենքով խաղացել է նկուղում, որի ժամանակ զենքը կրակել է այդ տղայի մեջքին եւ նա վիրավորվել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Ես ասացի, որ խոսքը Արթուրի մասին է, նա ասաց՝ այո։ Քանի որ ինձ բակում ճանաչում են, խնդրեց հանդիպել Արթուրի ընտանիքի անդամների հետ, նրանց փոխանցել, որ ամեն ինչ լավ կլինի, նրան տիրություն կանեն։ Գնացի Արթուրենց տուն՝ ծնողների հետ զրուցելու, նրանց հետ եկանք համաձայնության։ Երեկոյան, սակայն, ինձ զանգահարեց Ալեքսանդր Սարգսյանի աներձագը՝ Աբոն, եւ ասաց, որ թյուրիմացություն է եղել եւ խնդրեց իջնեմ բակ: Բակում էին Աբոն եւ Ալեքսանդր Սարգսյանը. վերջինս ինձ ասաց, որ շփոթել է, վնասվածքը ստացել է ոչ թե Արթուրը, այլ Դավիթը, հետո խնդրեց նույն խոսքերը փոխացնել Դավիթի ընտանիքի անդամներին, ովքեր գտնվում էին հիվանդանոցում»,–նախաքննական ցուցմունքում պատմել է վկան։ Այնուհետեւ վկան հայտնել է, որ գնացել է այն հիվանդանոց, որտեղ գտնվում էր Դավիթ Սիմոնյանը։ «Գնացի հիվանդանոց, մայրը լաց էր լինում, ասում էր, որ որդին կմահանա, մայրն ու հայրն ասացին, որ իրենց տղան գնում է ձեռքից, ասացին, որ ծանր վիրահատություն է տարել եւ որ նրա օրգաններից մեկը կարող է հեռացնեն: Դուրս եկա հիվանդանոցից, բակում ինձ սպասում էր Աբոն, նրան ասացի՝ ինչու էիք ինձ խաբում եւ ասում՝ վնասվածքը թեթեւ է, այնինչ, Դավիթի ծնողներն ասում են՝ ծանր է, Աբոն պատասխանեց, որ ես էլ քո պես չգիտեմ»,- պատմել է վկան՝ հավելելով, որ իրեն չի հաջողվել զրուցել ծնողների հետ։ Հաջորդ օրն, ըստ վկայի ցուցմունքի՝ Ալեքսանդր Սարգսյանի անվտանգության աշխատակիցներից մեկը իրեն «լսեցնելու համար» ասել է, որ Դավիթին կրակել է Արթուր Ղեւոնդյանը՝ իր կողմից գտած զենքով, մինչդեռ ինքը գիտեր իրականությունը։ Սամվել Ասլանյանը նախաքննության ընթացքում նշել է, որ Ալեքսանդր Սարգսյանի ողջ շրջապատը եւ բակի բնակիչները տեղյակ են եղել, որ Հայկն է կրակել Դավիթի վրա։ Դատախազի հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ նախաքննության ընթացքում նշել է, որ Հայկն է կրակել Դավիթի վրա, իսկ հիմա այդ մասին չի խոսում, վկան պատասխանեց, որ հնարավոր է՝ շփոթել է եւ չի հիշում, թե ինչ է տեղի ունեցել: «Ես սրտի վիրահատությունից հետո շատ բաներ չեմ հիշում, հիպերտոնիկ հիվանդ եմ, որտեղից հիշեմ 15 տարվա բանը»,- դժգոհեց վկան՝ հավելելով, որ իրեն որեւէ մեկը չի խնդրել նման բովանդակությամբ ցուցմունք տալ:
Հայկ Սարգսյանը մեղադրվում է 11 տարի առաջ տեղի ունեցած հանցագործության՝ սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու համար: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) մասի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (զենք–զինամթերք ձեռք բերելու եւ պահելը) հատկանիշներով։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Հայկ Սարգսյանը 2007թ. ապրիլի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում իր բնակության վայրի` Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի 14 բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերած եւ պահվող, հրազեն հանդիսացող «SIGSAUER» տեսակի ատրճանակով Դավիթ Սիմոնյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է վերջինիս որովայնին, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներում: Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը 2018թ. սեպտեմբերի 10-ին բավարարել էր Հայկ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունն ու որոշում կայացրել Սարգսյանի նկատմամբ գրավը ճանաչել թույլատրելի։ 50 մլն դրամ գրավը վճարելուց հետո Սարգսյանն ազատ էր արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT