Երևան
12 °C
Նվազագույն աշխատավարձը բարձրացնելու նախաձեռնությունը Ազգային ժողովի ու կառավարության համատեղ նախաձեռնությունն է: Այս մասին «Նվազագույն աշխատավարձը կտրուկ աճում է. նախաձեռնության սոցիալական արդյունքները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«ԱԺ կողմից եղել է օրենքի նախագիծ, որի վերաբերյալ կառավարությունը տվել է դրական եզրակացություն եւ արել է առաջարկ, որ նվազագույն աշխատավարձը դառնա ոչ թե 63 հազար դրամ, այլ 68 հազար դրամ: Գնդակը հիմա ԱԺ դաշտում է: 63 հազարը կոնսենսուսային տարբերակ է, իսկ դրանից ավելը՝ կքննարկենք: Պրոցեսը զուգահեռ է գնացել»,- ասաց Թունյանը:
Թունյանը նշեց, որ իրենք կասկածով են վերաբերվում, որ հնարավոր կլինի բարձրացնել 68 հազար դրամ, որովհետեւ դրա արդյունքում կբարձրանան բազային ու պետական պաշտոնյաների աշխատավարձերը:
«Պատգամավորը ստանում է բազային աշխատավարձի տասնապատիկը, նախարարը՝ տասներկուսապատիկը: Եթե բազային աշխատավարձը բարձրանա, պատգամավորի աշխատավարձն էլ կբարձրանա: Եթե կառավարությունն առաջարկում է 68 հազար դրամ, որին զուգահեռ կներկայացնի մեխանիզմ, թե ինչպես անփոփոխ թողնել բազայինը, մենք մեծ հաճույքով կհամաձայնենք 68 հազար դրամին»,- ասաց պատգամավորը:
Բաբկեն Թունյանն ասաց, որ պատգամավորը 660 հազար դրամի փոխարեն կստանա 700 հազար դրամ, արդյունքում իրենք իրենց սեփական աշխատավարձը կբարձրացնեն 40 հազար դրամով, իսկ մյուսներինը՝ մոտ 10.000 դրամով:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը համաձայնեց, որ իրենց նպատակը նվազագույն աշխատավարձի շեմը, ոչ թե սեփական աշխատավարձերի բարձրացումն է:
«Ամենայն հավանականությամբ, նվազագույն աշխատավարձը կլինի 67 հազար դրամ»,- ասաց Գասպարյանը:
Գասպարյանի կարծիքով Հայաստանում աշխատող մարդը պետք է նվազագույն սպառողական զամբյուղից ավել աշխատավարձ ստանա: «Սա քաղաքական դիրքորոշում է, եւ որպեսզի հասկանանք, թե որքան պետք է բարձրացնենք աշխատավարձը, 4 մեթոդով ուսումնասիրություն ենք կատարել: Նվազագույն սպառողական զամբյուղը մոտ 63 հազար դրամ է: 1580 գործատու ենք ներգրավել մեր ուսումնասիրության մեջ, որոնք ասում են, որ 70 հազար 142 դրամը նորմալ է: Այն մտահոգությունները, որ հնչում են, թե միջին աշխատավարձի բարձրացումը կարող է վնասել ՓՄՁ-ին, այդպես չէ: Հարկային փոփոխություններով, ընտանեկան բիզնես հասկացությունը թույլ է տալիս, որ նոր ստեղծվող բիզնեսը կայանա»,- նշեց Գասպարյանը:
Փոխնախարարի խոսքով աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է պետական ոլորտի 35 հազար, իսկ մասնավոր ոլորտի 45 հազար աշխատողի:
Գասպարյանը ասաց, թե իրենց հետազոտությունները ցույց են տալիս, որ այսպիսով 2 տոկոսով կկրճատվի աղքատությունը, իսկ արդեն տարիներ անց կունենանք աղքատության 5 տոկոսանոց կրճատում:
Գասպարյանն ասաց, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման հարցը կքննարկվի արդեն ԱԺ աշնանային նստաշրջանում ու դրական արդյունքի դեպքում արդեն հունվարից նվազագույն աշխատավարձը բարձրացված կլինի:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ողջունում է կառավարության ու ԱԺ նախաձեռնությունը՝ նվազագույն աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ:
«Նվազագույն աշխատավարձ կատեգորիան ընդունելի՞ է, թե ոչ, ինչո՞ւ են օգտագործում: Սա կապված է եղել ստվերի դեմ պայքարին, դրա ձեւերից մեկն է եղել: Բիզնեսը որոշում է այլ խաղի կանոններով խաղալ, երբ թողնում ենք իրենց վրա: Գերադասում են ավելի ցածր աշխատավարձեր գրել, սեւ փող տալ»,- նշեց Խաչատրյանը:
Տնտեսագետի կարծիքով տեղի է ունենում օպտիմալացում, կրճատումներ ու պետական պաշտոնյաներն էլ քաղաքացի են եի խնդիր չկա, եթե նրանց աշխատավարձն էլ բարձրանա:
«Կարեւորը ձեր աշխատանքի որակը բարձրանա: Ես համոզված եմ, որ եթե պետական ծառայության որակը բարձր է, մարդիկ չեն նայում՝ որքան է աշխատավարձը: Այստեղ ուրիշ հանգամանք կա, որը շահարկվում էր, թե բյուջեի վրա ինչ բեռ է լինելու, տնտեսական կյանքի վրա ինչ ազդեցություն է ունենալու: Մենք պետք է օգտագործենք այս հնարավորությունը տնտեսության մեջ աշխուժություն մտցնելու համար: Հիմա այս գումարը ո՞ւր է գնալու՝ վերադառնալու է ի՞նչ տեսքով: Մենք այս վերլուծության կարիքն ունենք»,- նշեց տնտեսագետը:
Խաչատրյանի խոսքով մոտեցում կա, թե պետական պարտքը պետք է մեծացնել, որ տնտեսությունը աշխուժանա, այնինչ՝ նման ճանապարհով տնտեսության զարգացման հնարավորությունն ավելի մեծ է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ
Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր
Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու համար
Աշխատատեղերի թիվը 2017 թվականի հունիսի համեմատ աճել է 301 հազար 978-ով․ Գևորգ Պապոյան
Արփինե Սարգսյանը հանձնարարել է պարբերաբար իրականացնել ուժեղացված ծառայություններ. նախարարը այցելել է Տավուշ
«Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար». «Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանը 1 մլն դրամից ավելի տուգանք կմուծի
ՔԿ-ի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 հազ. 748. այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը
Օգոստոսի 2-ին մեկնարկում են ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղերը. ՊՆ
Հայաստանի ամենագեղեցիկ և ամենահազվագյուտ գիշատիչներից մեկը՝ Կովկասյան ընձառյուծը. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT