Երևան
12 °C
Ընդդիմադիր շրջանակները խիստ ոգեւորվել են Սասուն Միքայելյանի վերջին հրապարակային հայտարարություններից ու դա ներկայացնում են որպես իշխող կուսակցության եւ քաղաքական թիմի ներսում առկա ակնհայտ տարաձայնությունների արդյունք, անգամ՝ լուրջ պառակտման ապացույց։ Ու թեեւ միջադեպի «արտաքին շերտը» Սասուն Միքայելյանի ու Կոտայքի մարզպետի անձնական հարաբերություններն էին, բայց ակնհայտ էր նաեւ, որ կա ավելի առարկայական բանավեճ։ Սասուն Միքայելյանը դա ձեւակերպեց մեկ նախադասությամբ՝ «մեր նպատակը մարդ փոխե՞լն է, թե՞ մարդկանց փոխելը»։
Սա իսկապես կարեւոր հարցադրում է։ Եթե փոքր-ինչ բացենք փակագծերը՝ խնդիրը հետեւյալն է․ հեղափոխությունից հետո իշխանությունների խնդիրը հին պաշտոնյաներին նորերով փոխարինե՞լն է՝ հին համակարգը պահպանելով, թե՞ պետք է հին համակարգն ու «մարդկանց» (հասարակությունը) փոխել՝ օգտագործելով նաեւ «հին» պաշտոնյաներին ու նրանց փորձը։ Ավելի պարզ ասած՝ անցած տարվա ապրիլ-մայիսին տեղի ունեցածը հեղափոխությո՞ւն էր, թե՞ ընդամենը իշխանափոխություն։ Որովհետեւ եթե նպատակը մի քանի հարյուր առանցքային պաշտոնյաներին նորերով փոխարինելն էր՝ դա ընդամենը իշխանափոխություն է, իսկ եթե պաշտոնյաներին փոխելն ընդամենը միջոց է՝ հասարակությունը փոխելու համար, ուրեմն տեղի ունեցածն իսկապես հեղափոխություն էր։
Երկրի բարձրագույն քաղաքական ղեկավարության դիրքորոշումն այս հարցում միանշանակ է․ Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխություն էր, եւ նպատակը որակապես այլ պետություն եւ հասարակություն ունենալն է։ Ուրիշ բան, որ քաղաքական ռեւանշի հայտ ներկայացնող նախկիններն ամեն ինչ անում են՝ ցույց տալու համար, թե իբր Հայաստանում ընդամենը իշխանափոխություն է եղել, եւ նորերն անում են նույնը, ինչի համար ժամանակին քննադատում էին իրենց։ Խնդիրն այն է սակայն, որ իշխանության ներսում նույնպես կան այդպես մտածողներ (կամ թաքուն հույս ունեցողներ, որ եղածն իսկապես էլ ընդամենը իշխանափոխություն էր)։ Սրանք բաժանվում են երկու մասի։ Առաջինը հեղափոխության արդյունքում բարձր դիրքերի հասած այն ոչ փոքրաթիվ պաշտոնյաներն են, ովքեր մտածում են, որ նախկին պաշտոնյաներին իրենց աշխատասենյակներից վռնդելով ու նրանց տեղը զբաղեցնելով էլ հեղափոխությունն ավարտվել է, ու եկել է իրենց ժամանակը՝ վայելելու իշխանությունը։ Երկրորդը նախկին համակարգի միջին օղակների այն բազմաթիվ չինովնիկներն են, ովքեր ինչ-ինչ հնարքներով պահպանել են իրենց պաշտոններն ու ներկայանում են որպես «հեղափոխության արժեքների նվիրյալներ» (որպես կանոն՝ սրանք այն մարդիկ են, ովքեր հաջողացրել են նոր իշխանությունների մեջ բարձրաստիճան հովանավորներ գտնել), բայց իրականում հեղափոխությունն ընկալում են որպես ինչ-որ պատուհաս, տարերային աղետ, ժամանակավոր երեւույթ, որին պարզապես պետք է դիմանալ՝ «մինչեւ անցնի վտանգը» (կամ նախկինները վերադառնան, կամ նորերը վերականգնեն նախկին համակարգի խաղի կանոնները)։ Այսպիսիները, ցավոք, շատ են, եւ նոր իշխանություններին երեսանց ժպտալով ու հեղափոխական արժեքները փառաբանելով՝ «տակից» ամեն ինչ անում են, որ հեղափոխությունն ընկալվի ընդամենը որպես իշխանափոխություն։ Որովհետեւ հեղափոխության դեպքում իրենց տեսակը պիտի փոխվի, իսկ իշխանափոխության դեպքում՝ ընդամենը «շեֆերը»։
Վերադառնանք «նպատակը մարդ փոխե՞լն է, թե՞ մարդկանց փոխելը» հարցադրմանը։ Իհարկե նպատակը մարդկանց փոխելն է, բայց շատ հաճախ հնարավոր չէ անել դա՝ առանց «մարդ փոխելու»։ Ընդ որում՝ իշխանությունների համար շատ ավելի հեշտ կլիներ հեղափոխության արժեքները երկրորդ պլան մղելն ու ընդամենը «մարդ փոխելով» սեփական իշխանությունն ամրապնդելը։ Դա առանձնապես բարդ չէ՝ մի քանի հարյուր առանցքային պաշտոններում նշանակում ես յուրայիններին, մյուսները (այդ թվում՝ բիզնես-շրջանակները) հավատարմության երդում են տալիս, եւ ամեն ինչ շարունակվում է առաջվա պես։ Բայց իշխանություններն իրենց առջեւ որակապես նոր պետություն ու հասարակություն ունենալու խնդիր են դրել, այսինքն՝ գնում են շատ ավելի բարդ ճանապարհով։ Եվ եթե այս հարցի շուրջ իշխող քաղաքական ուժի ներսում տարաձայնություններ կան, ամեն ինչ պետք է շատ արագ հստակեցնել։ Հակառակ դեպքում ռեւանշի ձգտողներն ամեն ինչ կանեն՝ աննշան տարաձայնությունն անգամ լուրջ պառակտման վերածելու համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT