Երևան
12 °C
Գյումրու կենտրոնական շուկայում, հիմնականում հենց մայթերին շարված խոզի ու կովի արնաշաղախ գլուխներ, մայթերից էլ բարձր, ինչ-որ սեղանիկների վրա սարսափելի սանիտարահիգիենիկ պայմաններում վաճառվող միս-մսամթերք, ձուկ ու պանիր: 


Առկա պատկերից ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը սարսափած է: Այցը Գյումրիեղել է անակնկալ: Արձանագրվածը բառերով արտահայտման ոչ ենթակա, 21-րդ դարին ոչ բնորոշ: Ըստ Ավետիսյանի, մեղքի իրենց բաժինն ունեն սպառողները: Եթե պահանջարկ չլինի, չեն գնի: Այսօրվա շրջայցի ընթացքւմ մսի վաճառքի մի քանի կետի աշխատանք ժամանակավորապես դադարեցվեց: Մինչեւ օրենքի սահմաններում պատշաճ վիճակի չգան, չեն աշխատելու: Ժամանակին ով է եկել, ինչ է նրանցից տարել, մոռանալու են: Նման մոտեցում էլ չի լինելու Շիրակի մարզում,-վստահեցրեց պատասխանատուն:
«Կկասեցնենք ժամանակավորապես մինչեւ խնդիրները կլուծեն, կբերեն սառնարա-վիտրինաները կդնեն, նոր կսկսեն աշխատել: Իրականում շատ է սարսափելի, որովհետեւ սենց պայմաններում արդեն վաղուց չի կարելի որեւէ բան անել: Եվ այն պնդումները, թե մենք 40-50 տարի ըսենց ենք արել, որեւէ մեկը չի բողոքել, հարց չեն լուծում: Էդ բողոքողը չգիտի ինչից բողոքի, էդ բողոքողը էս ամենն իրա վրա կարող ա զգալ10, 20 կամ 30 տարի հետո: Անպայման զգալու ա»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը:
Վաճառվող միս-մսամթերքն ունի անհայտ ծագում, պարզ չի թե ով որտեղ, ինչ պայմաններում է մորթել կենդանուն, միսն ինչպես է հայտնվել շուկայում: Շիրակում սպանդանոց չկա, սակայն մորթ կազմակերպելու օրինական տարբերակ կա: «Կենդանին պետք է անասնաբույժի ներկայությամբ մորթվի, ով կտա անասնաբուժական համապատասխան ձեւ, նոր գա շուկա, հետո շուկայի անասանբուժասանիտարական քննություն իրականացնող մասնագետները դրա հիման վրա անեն փորձաքննություն, հասկանան միսը ենթակա՞ է վաճառքի, թե՝ ոչ: Գյումրիում ոչ մի կետ չկա, որ օրենքը պահպանված լինի: Անասնաբույժները հիմնականում էդ փաստաթուղթը չեն տալիս: Ղասաբները հիմնականում ասում են, որ անասնաբույժները չեն տալիս, անասնաբույժներն էլ ասում են, հիմնականում գիշերով են մորթում, հո չե՞մ գնալու գիշերը կանգնեմ: Նման խնդիրներ են առաջանում: Իսկ անասնաբուժասանիտարական փորձաքննություն չգիտենք, թե ովքեր են անում: Մենք նաեւ նրանց մոտ դիտարկումներ կանենք, որ հասկանանք, ինչ պայմաններում եւ որտեղ են աշխատում»,-ասաց ՀՀ ԿԱ ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Գյումրու շուկայում նաեւ սիգ տեսակի ձկան մեծ խմբաքանակ է առկա: Արեւի տակ ձկները տաքանում, դառնում են առավել լպրծուն եւ, երբեմն հենց տեղում էլ հոտում, վերածվում են աղբի: Վաճառողներն առանց ժամանակ կորցնելու դրանք հիմնականում ոչ թե թափում, այլ շուկա են վերադարձնում արդեն որպես ապխտած ձուկ: Գնորդ՝ ինչքան ուզես: Գեորգի Ավետիսյանն ասաց ձկներով, հատկապես, որ դրանք սիգ են, պետք է զբաղվի բնապահպանական տեսչական մարմինը: Խնդրահարույց է նաեւ պանրի շուկան:
«Պանիրների հարցին չեմ պատկերացնում, թե ոնց ենք լուծում տալու, բայց ի տարբերություն մսի, մի փոքր հանգիստ ենք, որովհետեւ աղի առկայությունը թույլ չի տալիս, որ շուտ փչանա ապրանքը: Այս ոլորտում էլ ենք անելու մոնիթորինգ, որ հասկանանք, արդյո՞ք կաթից են սարքում, թե այլ հումք կա»,- ասաց Ավետիսյանը:
Այս իրավիճակն ունի իր պատճառը: ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի տեսչական մարմինը շատ վատ է աշխատել: «Հիմա եկել ենք, հասկանանք, թե խնդիրն ինչումն է, թույլ չենք տալու նման աշխատանք, էս պատկերը թասիբի բացակայություն է»,- նկատեց ՀՀ ՍԱՏՄ ղեկավարը :
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT