Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների հավաքականը թե ֆիզիկապես, եւ թե հոգեբանորեն պատրաստ է Եվրո 2019-ին: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թիմի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը: Հուլիսի 14-27-ը Երեւանում կայանալիք ստուգատեսի A խմբում Հայաստանը պայքարելու է Իտալիայի, Իսպանիայի, ինչպես նաեւ գործող չեմպիոն Պորտուգալիայի դեմ: Ոսկանյանը գոհ է իր սաների ներկայիս վիճակից:
- Որքանո՞վ են տղաները հոգեբանորեն պատրաստ:
- Իհարկե պատրաստ ենք, որովհետեւ նրանք հունիսի 26-ից հավաքվել են, ու այդ հավաքների ընթացքում մենք տղաների մոտ անընդհատ շեշտել ենք, որ շատ պատասխանատու առաջնության են մասնակցում ու նրանց վրա մեծ պարտականություններ են դրված: Եվ այդ պատճառով մենք ընկերական 2 խաղեր անցկացրեցինք Հայաստանի Բարձրագույն խմբի ուժեղագույն թիմերի հետ՝ «Ալաշկերտի», որը, իմ կարծիքով, ամենափորձաու թիմն է, ամենալավ ֆուտբոլիստներն են հավաքված, մեծ թվով ազգային հավաքականի ֆուտբոլիստներ կան, 2-րդ խաղը «Լոռիի» հետ անցկացրեցինք, որտեղ անհատապես ուժեղ ֆուտբոլիստներ են խաղում: Տղաները հենց այդ խաղերում հոգեբանորեն պատրաստ էին: Ցույց տվեցին, որ կարող են հավասարը հավասարի պես պայքարել: 2 Խաղերն էլ ցույց տվեցին, որ նրանք հոգեբանորեն պատրաստ են եւ ամեն ինչ անելու են, որպեսզի այս խաղերում հասնեն հաղթանակի:
- Ֆուտբոլիստներից մեկը նշեց, որ բավարար արդյունքը հաղթանակն է: Դո՞ւք էլ եք այդպես մտածում:
- Այո՛, նախեւառաջ տղաներին ասել եմ, որ նրանք չլարվեն, ամեն ինչ անեն, ազատ լինեն, այս խաղերից հաճույք ստանան, որպեսզի լարվածություն չլինի, եւ ամենակարեւորը՝ իհարկե, մենք խաղում ենք հաղթանակի համար, եւ տղաներն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի հասնեն հաղթանակի:
- Նախորդ տարի ընկերական մրցաշար կայացավ այստեղ, ումեզ համարխաղերը լավ չդասավորվեցին: Ի՞նչ եք արել այս ընթացքում, որպեսզի նույն սխալները չլինեն եւ արդյունքները բարելավվեն:
- Շատ մեծ աշխատանք ենք տարել պաշտպանության վրա: Հենց այդ խաղերն էլ ցույց տվեցին, որ պաշտպանությունում շատ բացթողումներ ունենք, ու աշխատեցինք ֆիզիկական պատրաստականության վրա, որը այսօր համարում եմ, որ բավարար է, ու արդեն խաղերը ցույց կտան, թե որքանով կարող ենք թե ֆիզիկապես, եւ թե պաշտպանությունում սխալներ չգործել:
- Նշել էիք, որ Ժիրայր Շաղոյանը կարգապահական պատճառներով է դուրս մնացել հավաքականից: Հավաքականում կա՞ն էլի նման խնդիրներ կամ որքանո՞վ է այդ միջադեպն ազդել ընդհանուր թիմի վրա:
- Չէի ասել, որ ազդել է: Ուղղակի ասեմ, որ Ժիրայր Շաղոյանը իմ ամենասիրելի ֆուտբոլիստներից է, մեր հայկական ֆուտբոլի ամենալավ ֆուտբոլիստներից է, բայց թիմում կանոններ կան, որոնք մենք առաջին օրվանից նշել ենք, որ ովքեր խախտում են, ապա նրանք թիմում չեն լինելու, ու այդպիսի խախտում եղել է: Ժիրայր Շաղոյանը վերջերս ասեմ՝ ճիշտ է՝ այնքան էլ լավ մարզավիճակում չէր, բայց դա նշանակություն չուներ, կարգապահական հարցերի պատճառով է, որ այստեղ չէ, բայց նա էլի մեր լավագույն ֆուտբոլիստներից է: Իմ կարծիքով՝ սրանից հետո ավելի կհավաքվի ու կհասկանա, որ ֆուտբոլում առաջնայինը թիմայինն ու կարգապահությունն է, ու հուսով եմ՝ Ժիրայրը դաս կքաղի սրանից, որովհետեւ հետագայում նա իհարկե պետք է համարլրի մեր տարբեր հավաքականների կազմերը:
- Մրցաշարին հետեւելու են եվրոպական սկաուտներ: Ձեր կարծիքով՝ կա՞ն ֆուտբոլիստներ, որոնք կարող են նրանց ուշադրությունը գրավել:
- Այո՛, կան, շատ ֆուտբոլիստներ: Ես տարիներ շարունակ ասել եմ, որ մենք ունենք տաղանդավոր ֆուտբոլիստներ, շատ լավ ֆուտբոլիստներ, որոնց ուղղակի պետք է ճիշտ ճանապարհ ցույց տանք, վստահություն ցույց տանք, որ իրեքն էլ հավատան, որ իրենք կարող են: Ես անուններ չեմ տա, բայց, այո՛, մեր հավաքականում շատ ֆուտբոլիստներ կան, որոնք շատ հանգիստ կարող են խաղալ արտասահմանյան լավ թիմերում:
- Մրցաշարում հավաքականի պլան մինիմումը ո՞րն է, որից ցածր լինելու դեպքում արդյունքը գոհացուցիչ չի լինի:
- Հիմա ոչինչ չեմ կարող ասել: Նորից կրկնում եմ՝ ամեն խաղում խաղալու ենք հաղթանակի համար: Ցանկացած պարտություն արդեն գոհացուցիչ չի լինի:
- Դուք նշել էիք, որ փորձելու եք ձեր ֆուտբոլը խաղալ այս ուժեղ մրցակիցների դեմ խաղերում, վերահսկել խաղը: Արդյո՞ք դա ռիսկային չէ՝ հաշվի առնելով, որ օրինակ, Իսպանիան էլ սիրում է գնդակին տիրել:
- Ոչինչ չենք փոխելու մեր խաղաոճի մեջ, փորձելու ենք մեր խաղը թելադրել: Ճիշտ է՝ եթե զգանք, որ հակառակորդը, օրինակ, պրեսինգ է անում, մենք ունենք 2-րդ պլան, թե ինչպես կդասավորենք խաղի ընթացքում: Բայց ամեն դեպքում թիմն ունի իր խաղաոճը եւ փորձելու է իր խաղաոճը թելադրել: Պաշտպանությունում նոր ֆուտբոլիստներ ունենք, որոնք փորձ ունեն, ինչն առավելություն կլինի այս խաղերում:
- Ձեր նշած խաղաոճում կարեւոր է նաեւ դարպասապահների գործոնը: Որքանո՞վ են լավ խաղում ոտքով: Ձեր կարծիքով՝ բավարա՞ր մակարդակի են այս մարցաշարի համար:
- Այո՛, իհարկե, երկար տարիներ արդեն աշխատում ենք հենց այս դարպասապահների հետ: Անգամ մարզումներ են լինում, որ դարպասապահներն ընդհանուր թիմի հետ են մարզվում, ֆուտբոլ են խաղում, տարբեր «կվադռատներ» են խաղում, այսինքն՝ դարպասապահներն այս գործընթացի մեջ են եղել ու ոտքով շատ լավ են խաղում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը
Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան
Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը
ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում
ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին
Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան
Բարձր ենք գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը, աջակցությունը. Փեզեշքիան
ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում ակնհայտորեն չեմ շարունակի Թուրքիայի հետ բանակցությունների ՀՀ ներկայացուցիչը լինել
Պետք է հորդորեն էս աննորմալին դնել մանդատն ու չգալ ԱԺ. Ռուբինյանը՝ զինվորներին մահ մաղթող Ղազարյանի մասին
Նոր շունչ Կասկադին՝ մայրաքաղաքի մշակութային սրտին. «Ռենշին»-ը և GTB-ն՝ հանուն Կասկադի և Երևանի ապագայի
Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին
Ձերբակալվել է երկու անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ. լուսանկարներ
Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ
Դատախազական համակարգի գործառույթը գնալով պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովը
Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար
Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է
Հո ճիժ չե՞նք, ես եկել, 7 տարի սռոկ եմ էթում, ամեն ինչ խառն ա. սաղին կասեմ՝ 80 ա էս ամիս. նոր ձայնագրություններ
Քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունեցող եզդի Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը. նախաքննության ավարտ
Թեհրանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի փոխնախագահը. լուսանկարներ
ՀՀ վարչապետը ժամանել է Իրան
Նյու Յորքում Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ակադեմիայի դասընթացն ավարտվել է. մասնակցում էր Աննա Հակոբյանը
Այսօր սպասվում է ամենաշոգ օրը. հուլիսի 4-ից ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան
Երվանդ Բոզոյանի բնակարանում խուզարկություն է ընթանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են
Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված
Հանրային լողափերում մեկնարկել է ուժեղացված ծառայությունը․ տեսանյութ
Քաղաքային որոշ բնակավայրերում 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական ծառայությունները կպատվիրակվեն նաև մասնավորին
2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում պետք է աշխատի. Նիկոլ Փաշինյան
Արթուր Հովհաննիսյանը շնորհավորել է, սա մեր ներկուսակցական ընտրությունն է, որևէ մեկը որևէ մեկից չի նեղանում
Գիտենք՝ Կարապետյանն ինչպես է հարստացել. նման հիմարները նման մեթոդներով այլևս չեն կարող հարստանալ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT