Երևան
12 °C
Մինսկում այսօր կայացել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:
Նիստի ընթացքում ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ակտիվների վերադարձման ոլորտում միջազգային համագործակցության, այդ համատեքստում մասնակից երկրների օրենսդրությունները ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 5-րդ՝ «Ակտիվների վերադարձման միջոցների մասին» գլխի ներքո նախատեսված նորմերին համապատասխանեցնելու գործընթացին վերաբերող հարցեր: Որոշվել է մասնակից երկրների միջև շարունակել այս ուղղությամբ տեղեկատվության ակտիվ փոխանակումը՝ շեշտադրումը կատարելով հատկապես ակտիվների վերադարձման ոլորտում իրավական փոխօգնության պրակտիկայի բարելավման և արդյունավետության բարձրացման կառուցակարգերի վրա:
Նիստի ընթացքում մասնակից երկրների պատվիրակություններն ներկայացրել են կոռուպցիայի հակազդման սեփական փորձը: Այդ շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազը հանդես է եկել անցած տարվա ընթացքում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումների ռազմավարական առաջնահերթություններին ու հետապնդած խնդիրներին, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման, պատճառված վնասների վերակագնման ոլորտներում հիմնական արդյունքներին վերաբերող ելույթով:
Արթուր Դավթյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանում մեկնարկած հակակոռուպցիոն բարեփոխումներն ունեն քննություն բռնելու և երկրի ընդհանուր զարգացման, ժողովրդավարացման, պետական կառավարման համակարգի թափանցիկության, հաշվետվողականության և արդյունավետության մակարդակի կտրուկ բարձրացման լիարժեք մեկնարկային նախադրյալներ, քանի որ դրանք հիմնված են դրսևորվող քաղաքական կամքի, հասարակության լիարժեք օժանդակության, իրավապահ մարմինների պրոֆեսիոնալիզմի և վճռականության, ինչպես նաև ավելի վաղ կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված ինստիտուցիոնալ մի շարք կառուցակարգերի՝ մասնավորապես ապօրինի հարստացումը քրեականացնելու, հայտարարագիր ներկայացնող և նրանց փոխկապակցված անձանց շրջանակներն ընդլայնելու իրավական հիմքերի ստեղծման, ազդարարի ինստիտուտի ներդրման վրա: Ըստ գլխավոր դատախազի՝ այս բազայի հենքին Հայաստանը ներկայումս հակակոռուպցիոն պայքարի արդյունավետության բարձրացումը տեսնում է հանցավոր ծագում ունեցող գույքի բռնագրավման, երկրից ապօրինի դուրս բերված ակտիվները վերադարձնելու և օրինական տիրապետողին հանձնելու իրավական մեխանիզմների կատարելագործման, հակակոռուպցիոն կենտրոնացված մոդելի ստեղծման և այլ կոնցեպտուալ ուղղություններով:
«Մեր կողմից այս կառուցակարգերի ներդրման հարցում դրսևորվում է ընդգծված զգուշավորություն, քանի որ առկա է շատ հստակ նախապայման՝ գտնել այնպիսի լուծումներ, որոնք լիարժեքորեն կերաշխավորեն մի կողմից սեփականության անձեռնմխելիության և մարդու սեփականության իրավունքի պաշտպանության, իսկ մյուս կողմից սոցիալական արդարության վերականգնման հանրային շահի բավարարման հավասարակշռությունը»,-հավելել է Արթուր Դավթյանը:
Փոխըմբռնման, վստահության և կառուցողական երխոսության ոգով անցկացված Խորհրդի նիստի ընթացքում ընդհանուր առմամբ ընդունվել է 10 որոշում, որոնք վերաբերում են ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի կողմից ընդունված նախկին որոշումների, հակակոռուպցիոն պայքարում Միջպետական խորհրդի մասնակից երկրների համագործակցության կոնցեպցիայի իրականացման արդյունքներին, ինչպես նաև հանցավորության դեմ համատեղ միջոցների 2019-2023թթ. միջպետական ծրագրով առաջիկա մեկ տարվա համար նախատեսված միջոցառումներին: Մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներն արդյունավետ են գնահատել նախորդ տարի անցկացված «Միասին ընդդեմ կոռուպցիայի» միջազգային երիտասարդական հակակոռուպցիոն մրցույթը, ինչից ելնելով որոշվել է այս տարի ևս նման միջոցառում անցկացնել:
Բարձր գնահատելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նախագահությամբ նախորդ տարվա ընթացքում Միջպետական խորհրդի գործունեության դինամիկան և արդյունավետությունը՝ նիստի ընթացքում սահմանված կարգով նախագահությունը փոխանցվել է Բելառուսի Հանրապետությանը:
Որոշվել է ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հաջորդ տարվա նիստն անցկացնել Ղազախստանի Հանրապետությունում:
Բելառուս կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արթուր Դավթյանը նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամ առանձին երկրների պատվիրակությունների ղեկավարների, գլխավոր դատախազների հետ, որոնց ընթացքում քննարկվել են իրավական փոխօգնության և այլ ոլորտներում երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT