Ընթանում է ԲԴԽ անդամի թեկնածուների ընտրության քվերակությունը. Տավարացյանը պատրաստ է երդում տալ

Դատավորների ընդհանուր ժողովում այս պահին ընթանում է ԲԴԽ անդամի թեկնածուների ընտրության քվերակությունը: Այն սկսվել է մոտ 40 րոպե առաջ եւ շուտով Դատավորների ընդհանուր ժողովը կշարունակվի. մինչ կքննարկվեն պլանավորված այլ հարցեր՝ կամփոփվեն ԲԴԽ անդամի թեկնածուների ընտրությունների արդյունքերը: 

Մինչ այս Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը ընտրված է օրենքի ուժով եւ պատրաստ է երդում տալ: Հիշեցնենք, որ դատավորը ԲԴԽ անդամի պաշտոնից 9 ամիս առաջ էր հրաժարվել, սակայն այսօր հայտարարեց, որ դեմ չէ դառնալ ԲԴԽ անդամ։

Դիտարկմանը՝ ըստ որոշ իրավաբանների գնահատականների՝ անօրինական է այժմ նրա՝ ԲԴԽ անդամ դառնալը, Տավարացյանը պատասխանեց. «Ես ընտրված եմ օրենքի ուժով եւ պատրաստ եմ երդում տալ...։ Դա իմ իրավունքն է ու օրենքի պահանջը, որից ես օգտվում եմ։ Իսկ թե որոշ իրավաբաններ ինչ մեկնաբանություն կտան՝ իրենց խնդիրն է։ Իրենց խնդիրն է նաեւ այն, որ իրենք կարող են ժամանակի մեջ կարծիքները փոփոխել»։

Հիշեցնենք, որ երեկ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ անօրինական է Նախշուն Տավարացյանի՝ ԲԴԽ անդամ դառնալը։ «Ցավում եմ, որ նա է հայտարարությամբ հանդես եկել»,- ասաց Տավարացյանը, ապա հավելեց. «Ես Արփինե Հովհաննիսյանին միշտ բարձր եմ գնահատել։ Այսօր էլ բարձր եմ գնահատում։ Նրա հայտարարությունը պայմանավորված է ինչ-ինչ անձնական նպատակներով։ Ես չգիտեմ՝ ում հետ ինչ կապերի մեջ կլինի, կոնկրետ ինձ հետ մրցակցող դատավորներից որ մեկի հետ ինչ կապերի մեջ կարող է լինել։ Ինձ զարմացրել է նրա հայտարարությունը»:

Ի պատասխան լրագրողների հարցերին՝ Տավարացյանն ասաց, որ Դատավորների ընդհանուր ժողովում իր թեկնածության հարցին դեմ է եղել դատավոր Սիմիզար Հովսեփյանը։ «Չեմ կարող ասել, որ նրա հիմնավորումները հստակ են, փաստարկված, պարզապես մարդը չի ցանկանում, որ Նախշուն Տավարացյանը երդում տա, ինքը հղումն անում է որոշ իրավաբանների մեկնաբանություններին», -ասաց դատավորը:

Վերջինս նաեւ ասաց, որ պատրաստ է վեթինգի ենթարկվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2017 դիտում

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը