Երևան
12 °C
Հուլիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարեց, որ 2019 թվականի առաջին կիսամյակում փաստացի հարկային եկամուտները կազմել են 713.4 մլրդ դրամ: ՊԵԿ նախագահը նշեց, որ կատարողականի առումով մենք ունենք շուրջ 63 մլրդ դրամ գերակատարում կամ 9.6 տոկոս:
«Մեր քաղաքացիներն իրենց գործողություններով այնպես են արել, որ պետական բյուջեում շատ հարկեր են ձեւավորվել, պետությունն էլ այդ ձեւավորված հարկերից մեր քաղաքացիների աշխատավարձերն ու կեսանթոշակներն է ավելացնում»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Գեւորգ Պապոյանը:
- Պարոն Պապոյան, ինչի՞ արդյունքում են 2019-ի առաջին կիսամյակում հարկային եկամուտները գերակատարվել 9.6 տոկոսով:
- Եկեք դեռ գերակատարումից չխոսենք. ընդհանրապես, նախորդ կիսամյակի համեմատ, եթե նկատում ենք 24.7 տոկոսով ավելի շատ բյուջետային եկամուտներ են հավաքագրվել, մոտ 150 մլրդ դրամի մասին է խոսքը: Այստեղ մի շատ կարեւոր հանգամանք կա եւ ես ուզում եմ առաջին հերթին մենք դրան անդրադառնանք, քանի որ այսօր էլ կառավարությունը մի քանի կարեւոր որոշումներ ընդունեց եւ դրանք իրար հետ սերտորեն փոխկապակցված են:
Այստեղ 3 հիմնական բան կա. առաջինը մեր քաղաքացիներն են, որոնք պահանջել են ՀԴՄ կտրոններ, ինչի հետեւանքով, բնականաբար, ձեւավորվել են համապատասխան հարկեր, որոնք վճարվել են պետական բյուջե, եւ այդ ավելցուկն առաջացել է: Երկրորդը մեր գործարար քաղաքացիներն են, որոնք հեղափոխությունից հետո հավատացել են այս պետությանն ու իշխանությանը եւ հոժարակամ հարկեր են տալիս, քանի որ իրենք այլեւս գիտեն, որ այդ գումարները ծառայում են Հայաստանի Հանրապետությանն ու ՀՀ քաղաքացիներին: Երրորդը ՊԵԿ-ի կողմից արդյունավետ վարչարարության իրականացումն է, որի արդյունքում այդ գումարները ձեւավորվել են:
Մյուս կողմից՝ տեսեք. այսօր կառավարությունը որոշում կայացրեց, որ 560 հազար քաղաքացու կենսաթոշակ 2020 թվականի հունվարի 1-ից կավելանա 10 տոկոսով: Այսինքն, սա պատասխան արձագանքն է: Մեր քաղաքացիներն իրենց գործողություններով այնպես են արել, որ պետական բյուջեում շատ հարկեր են ձեւավորվել, պետությունն էլ այդ հարկերից մեր քաղաքացիների աշխատավարձերն ու կեսանթոշակներն է ավելացնում, բանակին ուղղվող միջոցներն է մեծացնում, սոցիալական ապահովության, առողջապահության, կրթության միջոցներն է ավելացնում: Օրինակ՝ ուսուցիչների աշխատավարձն է բարձրանում, որը գրեթե 1 տասնամյակ առաջ է վերջին անգամ բարձրացել ու այսպես շարունակ: Այսինքն, կարծում եմ սա պետություն-քաղաքացի արդյունավետ համագործակցության արդյունքն է, որին թե՛ պետությունը, թե՛ քաղաքացիները, եւ թե՛ մեր գործարարները շատ լավ արձագանքում են:
- ՊԵԿ նախագահը հայտարարեց, որ տարվա երկրորդ կիսամյակում նման արդյունք դժվար թե լինի: Սա ինչո՞վ է պայմանավորված: Քաղաքացիները նույն ակտիվությունը չե՞ն ցուցաբերի:
- Ոչ, բացատրեմ այստեղ ինչ խնդիր կա. արդեն անցած տարվա 2-րդ հատվածում աշխատել է այս իշխանությունը եւ մեր հասարակությունն արդեն իսկ սկսել էր ավելի շատ ՀԴՄ կտրոններ պահանջել, մեր գործարարների մի զգալի շրջանակ արդեն իսկ սկսել էին նախկինից շատ ՀԴՄ կտրոններ տրամադրել, արդեն իսկ այս վարչարարությունը սկսել էր ձեւավորվել: Այսինքն, բազայի խնդիր կա: Անցած տարվա առաջին կիսամյակում բազան շատ ցածր էր, 2-րդ կիսամյակում բազան բարձրացել էր եւ, բնականաբար, բարձր բազայի վրա շատ հարկային եկամուտներ հավաքագրելը դժվար է: Այսինքն, ոչ թե վարչարարությունն է փոխվելու կամ մեր քաղաքացիների վարքագիծն է փոփոխվելու, այլ արդեն իսկ անցած տարվա 2-րդ կիսամյակում մեր քաղաքացիների վարքագիծը փոխված էր, հետեւաբար փոխվածի վրա դժվար է լինելու: Օրինակ եկող տարի առաջին կիսամյակում այսպիսի աճ ապահովել ուղղակի անհնար է պատկերացնել:
Նախկինում գիտենք՝ ինչ է եղել: Ե՛ւ մեր քաղաքացիներն էին անտարբեր այդ պրոցեսին, ե՛ւ պետությունը, հարկային եւ մաքսային մարմինները կոռուպցիայի մեջ թաթախված էին, ու ոչ թե պետական բյուջե հարկեր էին հավաքագրում, այլ կոռուպցիոն մեխանիզմներով ինչ-որ գումարներ էին իրենց սեփական գրպանները լցնում: Ու այդ ժամանակ գործարարներն էլ ձգտում էին չտալ, որովհետեւ գիտեին, որ այդ գումարների մի զգալի մասը չի ծառայելու պետությանն ու քաղաքացիներին: Հիմա այդ 3 վատ բաները բացակայում են: Այսինքն՝ չկա կոռուպցիա, կա վստահություն պետության նկատմամբ գործարների կողմից եւ կա վստահություն պետության նկատմամբ քաղաքացիների կողմից: Բնականաբար, այս միջավայրում այդ բարձր հարկային հավաքագրումներն ապահովվում են:
- Այսինքն, ստացվում է, որ քաղաքացիներն իրենցից հասանելիքը՝ ՀԴՄ կտրոն պահանջելն իրականացնում են, իսկ պետությունը դրա փոխարեն համապատասխան բարեփոխումնե՞ր է իրականացնում աշխատավարձի, կենսաթոշակի եւ այլ միջոցներով:
- Ի՞նչ է տեղի ունեցել. մենք ՀՀ քաղաքացիներին խոստացել ենք, որ, եթե իրենք պահանջեն ՀԴՄ կտրոն դրանց ձեւավորված հարկերի արդյունքում մեր բյուջեն ավելանալու է եւ բնականաբար այն հատկացումները պետք է պետությանն ու քաղաքացուն ուղղվեին՝ մեծանալու է: Նույնը մենք բիզնեսին ենք խոստացել: Չէ՞ որ պետության համար կատարվող ծախսերը բոլորին են վերաբերվում, այդ թվում նաեւ՝ գործարարներին: Մեր քաղաքացիները ճիշտ են այդ մեսիջն ընկալել: Սկզբից նվազագույն կենսաթոշակն ու նպաստները 16 հազարից բարձրացան 25 հազար դրամ, այնուհետեւ հաջորդ քայլով արդեն պետությունն բոլոր կենսաթոշակները 10 տոկոսով կավելացնի՝ 2020 թվականի հունվարի 1-ից, դրան հետեւելու է 2020 թվականի հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձի բարձրացումը՝ 23 տոկսով՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամ, ուսուցիչների աշխատավարձը սեպտեմբերի 1-ից կավելանա 10 տոկոսով, հունիսի 1-ից մինչեւ 30 տոկոսով տարբեր խմբերի համար զինծառայողների աշխատավարձն ավելացել է, պոլիկլինիկաներում աշխատողների աշխատավարձը 20 տոկոսով է ավելացել եւ այսպես շարունակ: Այսինքն, մենք այդ հավաքագրված գումարները նորից վերադարձնում ենք մեր քաղաքացիներին, ծառայեցնում ենք մեր պետությանը: Իսկ մեր քաղաքացիներն այդ գումարն ի՞նչ են անելու. այդ 55 հազար դրամ ստացողը, եթե 68 հազար դրամ ստանա այդ գումարն էլի գնալու է մեր գործարարի մոտ՝ առեւտուր է անելու, ծառայություններից է օգտվելու: Այսինքն բոլորը շահելու են, ե՛ւ պետությունն է շահում, ե՛ւ քաղաքացին, ե՛ւ գործարարները: Մուլտիպլիկատիվ էֆեկտով այսպես տնտեսությունը զարգանալու է:
Մի կարեւոր հանգամանք եմ ուզում նշել. ես այսօր նայում էի Եվրոստատի (Եվրամիության վիճակագրական ծառայություն) տվյալները, Եվրոպայի 40 երկրների մեջ Հայաստանն ունի ամենաբարձր տնտեսական աճը՝ առաջին 4 ամսվա կտրվածքով՝ 7.1 տոկոս: Երկրորդ տեղում Հունգարիան է՝ 5.2 տոկոսով: Իսկ Եվրոպայի տասնյակ երկրներ մինչեւ 1 տոկոս տնտեսական աճ ունեն: Այսինքն մենք այս պահին Եվրոպայի ամենաբարձր զարգացման տեմպ ունեցող պետությունն ենք, ընդ որում՝ երկրորդ տեղից զգալի առաջ ընկնելով: Սա շատ կարեւոր ցուցանիշ է եւ սրա մեջ շատ ուղղակի ազդեցություն ունի հեղափոխությունը: Առանց հեղափոխության, առանց քաղաքացիների հավատի դեպի պետություն այսպիսի ցուցանիշ երբեք չէր կարող լինել:
- Փաստորեն, հաջորդ տարի, ըստ էության, հարկային հավաքագրումների գերակատարումն այդքա՞ն էլ մեծ չի լինելու, քանի որ հիմնականը պայմանավորված էր նախորդ կիսամյակների ցածր հավաքագրումներով: 2020 թվականից հետո պետությունն ի՞նչ հավելյալ միջոցներով է որեւէ ոլորտում փոփոխություն կատարելու:
- Մեզ մոտ ՀՆԱ-ի ամեն մի տոկոս աճը 10-11 մլրդ դրամի կարգի է: Եթե մենք օրինակ 7 կամ 8 տոկոս տնտեսական աճ ենք ունենում դա նշանակում է, որ մինչեւ 80-85 մլրդ դրամի ՀՆԱ-ի աճի դա կարող է բերել: Նախ սա դեռ ամբողջական չէ: Դեռեւս ստվեր գոյություն ունի եւ մենք շարունակելու ենք բացահայտել այդ ստվերը: Մեր հիմնական ուշադրությունը լինելու է տնտեսության զարգացումը եւ բնականաբար տնտեսության զարգացումը բերելու է ՀՆԱ-ի աճի, ՀՆԱ-ի աճը հանգեցնելու է հարկային եկամուտների աճի եւ այդպես շարունակ: Այս առումով, կարծում եմ, մեր հաջորդ տարվա բյուջեն ավելի մեծ է լինելու, քան այս տարվանը: Նույնիսկ բոլոր միջազգային կազմակերպությունները Հայաստանի համար լավ աճի տեմպ են կանխատեսում՝ հաջորդ տարիների համար մոտավորապես 5 տոկոսի շրջանակներում: Բայց փորձը ցույց է տալիս, որ մենք այդ կանխատեսումներից ավելի մեծ տնտեսական աճ ենք ունեցել: Հետեւաբար ես հավատում եմ, որ մեր տնտեսական աճը լինելու է շատ ավելի բարձր քան 5 տոկոսն է: Սա, բնականաբար, ՀՆԱ-ի աճի է բերելու, աշխատավարձերի աճի է բերելու: Մի կարեւոր հանգամանք էլ. երբ որ մենք նայում ենք մեր տնտեսական աճի կառուցվածքը շատ կարեւոր նշանակություն ունի այն, որ այստեղ մենք որակյալ աճ ունենք: Օրինակ՝ քոչարյանական ժամանակաշրջանի շինարարության նման աճ չէ: Այստեղ աճը պայմանավորված է զբոսաշրջության աճով, ծառայությունների աճով, արտահանման աճով: Հանքադրյունաբերության միջոցով չի մեր աճի զարգացումը, այստեղ ավելի շատ տեխնոլոգիաներ են, մշակով արդյունաբերությունը, տեքստիլ արդյունաբերությունը: Սրա արդյունքում մեր քաղաքացիներն իրենց մաշկի վրա զգալու են տնտեսական աճի հետեւանքները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իմ ու Ալեն Սիմոնյանի մեջ անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան
Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ
ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան
Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը
Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա
Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին
Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները
Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղել
Ովքեր կլինեն ԱԺ փոխնախագահներ․ ՔՊ-ն երեկոյան որոշում կկայացնի
Երբ որոշում ենք կայացրել, մենք նման հաշվարկի չենք տիրապետել․ Հովակիմյանը՝ ԲՀԿ-ի ընտրական տվյալների մասին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Վահրամ Փափազյան փողոցում
Կասեցվել է«Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակի արտադրությունը
Աֆղանստանում Պակիստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է 36 մարդ, վիրավորվել՝ 163-ը
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Անընդունելի է, որ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ անդամակցության մտադրություն և շարունակում օգտվել ԵԱՏՄ առավելություններից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում
Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները
Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա
Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը
«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ
ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 3 օրում 69 մարդ վիրավորում է ստացել, 4-ը՝ զոհվել
Հետաքրքիր գտածոներ, այդ թվում՝ բացառիկ արժեք ներկայացնող Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության հնարավորությունը
Եվրոպայում մեկ շաբաթվա ընթացքում սաստիկ շոգի պատճառով մահացել է ավելի քան 1300 մարդ. ԱՀԿ գլխավոր տնօրեն
Իրավապահները հայտնաբերել են կեղծ օղիներով բեռնված մեքենա
«Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ինչ է պարզվել
Նոր ներդրումային հնարավորություն․ Ամիօ Բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր
Yandex Armenia-ի ղեկավար Արամ Մխիթարյանը նշանակվել է տարածարջանային ղեկավար
ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչները մասնակցել են Պետերբուրգի միջազգային ֆորումին
Պետք է առանձնացնել կետերը, որտեղ կլինեն մեծ ավտոկայանատեղիներ, մարդիկ թողնեն մեքենաները, շարժվեն տրանսպորտով
Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հրդեհ Կապուտան բնակավայրում․ փրկարարները կանխել են կրակի տարածումը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT